Рубрика: Հայոց լեզու

հայոց լեզու

Դասարանում

Մի հին ավանդություն կա հիմար գեղջուկի մասին, որին ուղարկում են կալվածատիրոջ տուն։ Տերը նրան ոչ միայն ներս է հրավիրում, այլև ապուր է առաջարկում, բայց հենց գեղջուկը ձեռքն է առնում  գդալը, տեսնում է, որ մի փոքրիկ օձ է լողում ափսեի մեջ։ Տիրոջը չվիրավորելու համար համենայն դեպս ուտում է ապուրը, իսկ մի քանի օր անց ծանր հիվանդանում է և ստիպված է լինում նորից գնալ տիրոջ տուն։ 

Տերը նորից նրան ներս է կանչում, ամենափոքր գավաթով դեղ պատրաստում, ապա տալիս գեղջուկին, ու հենց որ գեղջուկն ուզում է կում անել, նորից մի փոքրիկ օձ է տեսնում գավաթի մեջ։ Այս անգամ որոշում է չլռել և բարձրաձայն դժգոհում է, որ հենց օձի պատճառով է հիվանդացել նախորդ անգամ։ Տերը ծիծաղում է ու մատը տնկում առաստաղին, որից մի մեծ աղեղ էր կախված։

-Դու գավաթում ոչ թե օձ ես տեսնում, այլ աղեղի արտացոլումը,- ասում է նա,- ոչ մի օձ էլ չկա։ 

Գեղջուկը նորից նայում է գավաթի մեջ․ իհարկե, այնտեղ՝ գավաթի ներսում,  ոչ մի օձ էլ չկար, սովորական արտացոլանք էր։ Այդպես էլ առանց դեղը խմելու դուրս է գալիս կալվածատիրոջ տնից ու հաջորդ օրը կատարելապես առողջանում։ 

Մեր կամ շրջապատի վերաբերյալ սահմանափակ հայացքներն ու համոզմունքներն ընդունելով՝ մենք կուլ ենք տալիս երևակայական օձը։ Եվ այն միշտ իրական է, մինչև չհամոզվենք հակառակում։ 

1. Գեղջուկին բնութագրելիս հեղինակը ո՞ր բառն է օգտագործել։  քնքույշ

2. Գրի՛ր գավաթ բառի հոմանիշը։ բաժակ

3. Դո՛ւրս գրիր մեկ անորոշ դերանուն։  մենք

4. Տերը նորից նրան ներս է կանչում, փոքրիկ գավաթով դեղ պատրաստում, ապա տալիս գեղջուկին, ու հենց որ գեղջուկն ուզում է կում անել, նորից մի փոքրիկ օձ է տեսնում գավաթի մեջ։

Քանի՞ պարզ նախադասությունից է կազմված։  1 պարզ նախադասություններից

5. Տերը ծիծաղում է ու մատը տնկում առաստաղին, որից մի մեծ աղեղ էր կախված։

Նախադասության ի՞նչ անդամ է ընդգծված բառը։գոյական

Оставить комментарий