Рубрика: գրականություն

Խոսք սկսկնակ բանաստեղծներին

Խոսք սկսկնակ բանաստեղծներին

Երիտասարդ ընկերնե՛ր։

Ռուսահայ բանաստեղծությունը երեք շրջան է ունեցել։ 1857 թ. ուսանող Ռ. Պատկանյանը— Գամառ Քաթիպան հրատարակել է իր «Ազգային երգարան» անունով բանաստեղծությունների տետրակն ու նրանով սկիզբն է դրել առաջին շրջանի բանաստեղծության։

Նրանից երեսուն տարի հետո, 1887 թվականին ուսանող Հ. Հովհաննիսյանը հրատարակեց իր բանաստեղծությունների առաջին գիրքը, ու սկիզբն առավ երկրորդ շրջանի բանաստեղծությունը։

Հովհաննիսյանից երեսուն տարի հետո էլ, 1908 թվականին դարձյալ ուսանող՝ Վ. Տերյանը հրատարակեց իր «Մթնշաղի անուրջները» ու առաջ եկավ երրորդ, նորագույն շրջանը, որի մասին հանդիսավոր ու հավաքական կերպով խոսում ենք էսօր Հայ Գրողների Ընկերության մեջ։

Ինչպես տեսնում եք՝ ես ընկնում եմ երկրորդ շրջանի մեջ և կանգնած եմ հին շրջանի ու նորագույնի մեջտեղը։ Մտերիմ ընկերներ եմ անեցել առաջին շրջանի գրողներից, նորագույն շրջանի մեջ էլ ունեմ մոտիկ և սիրելի մարդիկ։ Սա ցույց է տալիս, թե ինչքան նոր է մեր բանաստեղծությունը, որ մի մարդ կարող է ընկերներ ունենալ առաջին գրողներից մինչև նորագույնը։

Անարատ ընկերական սիրո զգացմունքով ու խորին հուզմունքով խոնարհվելով առաջին շրջանի իմ հավերժացած ընկերների հիշատակի առջև՝ ողջունում եմ ձեզ, իմ նոր ընկերներ, որ նոր ոգևորությամբ ու նոր երգերով հայտնվում եք հայոց գրական աշխարհքում։

Հրճվանքով եմ լսում, թե իզուր չեն շրջանները իրար հետևել, և դուք՝ թե արվեստի կողմից, թե հոգեկան ապրումների՝ հանդիսանում եք ձեր նախորդ շրջանների զարգացումը։ Բայց նույնքան հրճվանքով եմ նկատում և մեր հասարակական կյանքի զարգացումը, որի պերճ ապացույցը հենց էսօրվան մեր հանդիսական հասարակությունն է։

Մենք էլ ենք եղել սկսնակներ, բայց մեր գրական կյանքի արշալույսին էս տեսակ հասարակություն, էս տեսակ դահլիճ, էս տեսակ ընդհանրական ուշադրություն չենք տեսել։

Սա էլ ձեզ նման նոր է, մի նոր ժողովուրդ, որ առաջ է եկել էս երեսուն տարվա ընթացքում, մեր աչքի առջև, նոր ճաշակով, նոր բովանդակությամբ, նոր պահանջագրով ու նոր վերաբերմունքով։ Մենք էս տեսակ ժողովուրդ չենք տեսել։ Իսկ մեզնից առաջ, մեր նախորդները ավելի ևս անմխիթար մթնոլորտում են աչքները բաց արել։ Նրանք էլ ասում էին, թե՝ իրենք պետք է գրեին և կարդալ սովորեցնեին, որ իրենց գրվածքները կարդային։ Իրենք պետք է ընթերցողներ պատրաստեն իրենց համար։

Եվ ահա՝ ողջունելով ձեզ, միաժամանակ շնորհավորում եմ, ցույց տալով էս նոր ժողովուրդը, որ էսքան աննախընթաց ոգևորությամբ խառնվում է մեր գրական երեկոներին և նույնիսկ իր ահավոր աղետի օրերում խոսք է անում ու մտածում իր գրականությունը պտշտպանելու մասին։

Նոր են և քննադատները, որ խոսում են ձեզ հետ։

Նորություն է մեր գրականության մեջ նրանց հարգալից վերաբերմունքն ու կիրառած քննադատական մեթոդը։ Հարկավ նրանք կարող են սխալվել իրենց գնահատությունների մեջ, բայց նոր ու շիտակ է նրանց ճանապարհը։ Դուք էլ ուշադիր ու հարգանքով լսեցեք նրանց, օգտվեցեք նրանց դիտողություններից և մի շփոթվեք բնավ, որովհետև ամենից շատ և ամենից լավ բանաստեղծն ինքն է իրեն հասկանում և իր ներքին բնազդն ա ինտուիցիան է իր ամենաուժեղ առաջնորդը։ Համոզված եղեք, որ քննադատը ոչ բանաստեղծ կարող է ստեղծել և ոչ բանաստեղծ կարող է սպանել։ Նա միայն մեկնաբանում, պարզում ու բացատրում է։ Եվ վերջ ի վերջո մի քննադատ կա, որ վերջնականապես որոշում է ապրող և մեռնող գործերը, դա ժամանակն է։

Մի՛ շփոթվեք նաև էն ժամանակ, երբ ազդեցությունների խոսք են անում։ Համաշխարհային գրականության մեջ ոչ մի բանաստեղծ չկա, որ շատ կամ քիչ ազդված չլինի իր նախորդներից։

Ազդեցությանը էն սանդուղքն է, որով սկսնակը բարձրանում է դեպի ինքնուրույնությունը։ Ոչ էլ հուզվեցեք, երբ լավ բանաստեղծություններ շատ չեն գտնում ձեր գրվածքներում։ Լավ բանաստեղծություններ քիչ կան նույնիսկ նշանավոր բանաստեղծների մեջ։ Հիշեցեք Հայնեի խոսքը, որ ասում է թե՝ մեծ բանաստեղծը նա է, որի յոթ գրվածքից մինը լավն է։ Եթե մեծ բանաստեղծը նա է, որի յոթը երգից մինը լավն է, դուք շատ պետք է ուրախ լինեք, եթե ձեր տասնևյոթ կամ քսանևյոթ երգից մինը լավ լինի։ Դրանով էլ դարձյալ կենդանի կմնաք ձեր մայրենի գրականության մեջ։

Խոսքս վերջացնելով՝ կրկին ողջունում եմ ձեզ և ձեզ չեմ ասում՝ բարով եք եկել, ինչպես սովորաբար ասում են ուրիշներին էս հարկի տակ ողջունելիս։ Նրանք դրսից են գալիս, իսկ դուք էս տանիցն եք, էս գերդաստանից և էս տեղից եք մեկնում դեպի կյանք։ Ձեզ ասում եմ՝ բարով գնաք դեպի մեր ժողովուրդն ու աշխարհը, վշտերի, ցավերի, չարիքների ու կարիքների աշխարհը ձեր թարմ ու անկեղծ երգերով, կյանքի լավագույն ձայներով մարդկանց հրապուրելու դեպի ճշմարիտն ու բարին, ազնիվն ու գեղեցիկը։

Առաջադրանքներ

  1. Ո՞ր գրողների մասին է խոսում Թումանյանը այս հոդվածում։ -ուսանող Ռ. Պատկանյանը
  2. Առանձնացրո՛ւ կարևոր միտք արտահայտող հատվածները։ -Ռուսահայ բանաստեղծությունը երեք շրջան է ունեցել։ 1857 թ. ուսանող Ռ. Պատկանյանը— Գամառ Քաթիպան հրատարակել է իր «Ազգային երգարան» անունով բանաստեղծությունների տետրակն ու նրանով սկիզբն է դրել առաջին շրջանի բանաստեղծության։
  3. Ինչպե՞ս է բնորոշում իր տեղը գրականության զարգացման շրջաններում։
  4. Ի՞նչ է ասում Թումանյանը ընթերցող- հասարակության վերաբերյալ։
  5. Ի՞նչ է ասում Թումանյանը ազդեցության մասին։
  6. Ի՞նչ է ասում Թումանյանը քննդատության մասին։ 
  7. Ձեր կարծիքով, ի՞նչ է անհրաժեշտ ժամանակակից գրողներին, ի՞նչ խոհուրդ կտայիք՝ որպես ընթերցող։  
Рубрика: գրականություն

ՏԵրիանական ամփոփում

Կարդում ենք Տերյան ,, նախագծի ամփոփում։ Պատումի տեսքով ներկայացնել՝ ինչ եք կարդացել Տերյանից, որոնք են ձեր սիրելի բանաստեղծությունները, ինչո՞վ է յուրահատուկ Տերյանը։ /8-10 նախադասություն/։ 

Եղիշե Տերյանը հայ գրականության մեծագույն ներկայացուցիչներից մեկն է, ով հայտնի է իր անսովոր ոճով և խորությամբ։ Նրա ստեղծագործություններում հաճախ շոշափվում են ինքնության, հայրենիքի ու մարդկային հոգու հարցեր։ Տերյանը բանաստեղծական լեզվով ներկայացրել է կյանքի դժվարությունները, տառապանքը, բայց նաև հույսը և սիրո նշանակությունը։ Նրա ստեղծագործություններում առանձնանում է բնության պատկերների խորը խորհրդավորությունը և բանաստեղծության ներքին լարվածությունը։ Տերյանը նաև յուրահատուկ է նրանով, որ իր վերլուծական մտքերը համադրում է կրոնական և փիլիսոփայական տարրերի հետ։ Նրա հեղինակած «Սայաթ-Նովա» գիրքը ոչ միայն հայ ժողովրդի պատմությունը ներկայացնում է, այլև խորը իմաստնություն պարունակող ստեղծագործություն է։ Տերյանի բանաստեղծություններում հաճախ ի հայտ են գալիս մետաֆորներ և խորհրդանշաններ, որոնք վերծանելիս ընթերցողը կարող է զգալ իրենց երկիմաստությունն ու բազմակողմանիությունը։



Рубрика: գրականություն

ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Իմ խաղաղ երեկոն է հիմա
Մեղմալույս, և՛ տխուր, և՛ անուշ.
Քեզ երբեք սիրտըս չի մոռանա,
Իմ մաքո՛ւր, առաջին իմ անուրջ…

Տարիներ, տարիներ կըսահեն,
Կըմեռնեն երազները բոլոր —
Քո պատ՛կերը անեղծ կըպահեմ
Օրերում անհաստատ ու մոլոր։

Ե՛վ տանջանք, և՛ բեկում, և՛ թախիծ —
Սև օրեր ես դեռ շա՜տ կըտեսնեմ.
Անունըդ թող փարոս լինի ինձ
Սուտ կյանքի և դառը մահու դեմ..

  1. Բանաստեղծությունը վերնագիր չունի, վերնագրեք և բացատրեք ձեր ընտրած վերնագիրը:
  2. Բացատրի՛ր բառերը՝ անուրջ, անեղծ, անհաստատ, բեկում, փարոս:
  3. Ի՞նչ տրամադրություն է արտահայտում բանաստեղծությունը, ո՞ր տողերից է դա զգացվում:
  4. Ինչպիսի բառեր են մգեցված բառերը, դրանք փոխարինիր համարժեք այլ բառերով, այնպես որ բանաստեղծությունն ավելի ուրախ տրամադրություն արտահայտի:
  5. Բացատրի՛ր՝
    Իմ խաղաղ երեկոն է հիմա:
    Անունդ թող փարոս լինի ինձ:

Սարի ետևում շողերը մեռան.
Անուշ դաշտերը պատեց կապույտ մեգ.
Տխուր երեկոն զարկել է վրան.
— Սիրտըս կարոտով կանչում է քեզ՝ ե՛կ։
Խորհրդավոր է երկինքն երազուն.
Վարսաթա՜փ ուռի, դողդոջո՜ւն եղեգ.
Արծաթ խոսքերով աղբյուրն է խոսում.
—Սիրտըս կարոտով կանչում է քեզ՝ ե՛կ։
Ծաղիկներն ահա քնքուշ փակվեցին,
Բացվեցին երկնի ծաղիկներն անհաս.
Սև տագնապները իմ սիրտը լցրին.
— Արդյոք ո՞ւր ես դու, իմ անուշ երազ։
Սիրտ իմ, այդ ո՞ ւմ ես դու իզուր կանչում,
Տե՛ս՝ գիշերն անցավ, աստղերը մեռան,
Մենավոր իմ սիրտ, մոլորված թռչուն,
Կարոտիդ կանչը չի հասնի նրան…

  1. Առանձնացնել բնության նկարագրությունները:
  2. Բացատրեք բառերը՝ պատել, վարսաթափ, տագնապ:
  3. Ո՞ր տողերում է արտահայտված բանաստեղծի անձնական ապրումը:
Рубрика: գրականություն

Վահան Տերիան

Տեսա երազ մի վառ.
Ոսկի մի դուռ տեսա,
Վըրան փերուզ կամար,
Սյուները հուր տեսա։

Տեսա ծաղկած այգին,
Սոսի սուրբ ծառ տեսա,
Մի հըրեշտակ անգին
Սոսից պայծառ տեսա։

Երկու բաժակ տեսա,
Ոսկի գինին էր վառ.
Երկու նիզակ տեսա,
Երկու անգին գոհար։

Սիրտս խոցված տեսա,
Վերքիս արյունն էր վառ,
Դահճիս կանգնած տեսա,
Ասի — արևս ա՜ռ…

1.Բանաստեղծությունից դուրս գրի՛ր բոլոր այն բառերը, որոնք գույն են հաղորդում:- Ոսկի, պայծառ, արյուն, վառ, գինի, պայծառ, փերուզ:

2.Ի՞նչն է գերիշխում բանաստեղծության մեջ՝ խո՞հը, թե՞ տրամադրությունը: -Իմ կարծիքով այս բանաստեղծությունը հեղինակի տղուր տրամադրության մասին էր, այստեղ մի հատված կար, որ ներկայացնում է իր տրամադրության մասին:

Սիրտս խոցված տեսա,
Վերքիս արյունն էր վառ,
Դահճիս կանգնած տեսա,
Ասի — արևս ա՜ռ…

3. Ո՞ր տողերն են բնութագրում բանաստեղծության հերոսին:

Երկու բաժակ տեսա,
Ոսկի գինին էր վառ.
Երկու նիզակ տեսա,
Երկու անգին գոհար։

4.  Ի՞նչն է ստեղծում բանաստեղծության ռիթմը՝ բառե՞րը, հնագավորո՞ւմը, տողերի չա՞փը, թե՞ մի այլ բան: 

Իմ կարծիքով բանաստեղծության ռիթմը կաղված է հանգավորումից, և բանաստեղծությունում շատ հանդիպեցի <<ՙՙտեսա՚՚՚>> բառը իմ կարծիքով դա նույնպես ռիթմի հետ կապ ունի:

Տխրություն 

Սահուն քայլերով, աննշմար, որպես քնքուշ մութի թև,

Մի ըստվեր անցավ ծաղիկ ու կանաչ մեղմիվ շոյելով.
Իրիկնաժամին թփերն օրորող հովի պես թեթև
Մի ուրու անցավ, մի գունատ աղջիկ ճերմակ շորերով…
Արձակ դաշտերի ամայության մեջ նա մեղմ շշնջաց,
Կարծես թե սիրո քնքուշ խոսք ասաց նիրհող դաշտերին.—
Ծաղիկների մեջ այդ անուրջ կույսի շշուկը մնաց
Եվ ծաղիկները այդ սուրբ շշուկով իմ սիրտը լցրին…

  1. Անծանոթ բառերը դուրս գրի՛ր և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

աննշմար-չնկատվող

նիրհող-

անուրջ-երազ

2. Դուրս գրի՛ր համեմատությունները:- Սահուն քայլերով, աննշմար, որպես քնքուշ մութի թև,

3. Ո՞ր բառն է ավելի հարազատ բանաստեղծության ոգուն՝ ստվե՞րը, ուրո՞ւն, թե՞ աղջիկը: -Իմ կարծիքով ամենաշատը աղջիկը, բայց երեքնել իրենց չափով հարազատ են:

4. Բանաստեղծական ո՞ր պատկերն է իր մեջ խտացնում ընդհանուր տրամադրությունը:

Մի ըստվեր անցավ ծաղիկ ու կանաչ մեղմիվ շոյելով.
Իրիկնաժամին թփերն օրորող հովի պես թեթև
Մի ուրու անցավ, մի գունատ աղջիկ ճերմակ շորերով:

5. Ցույց տուր բանաստեղծության կապը վերնագրի՛ հետ:

Այստեղ տղուր տրամադրություն էր ավելի շատ հեղինակը ուզոմ է իր տղրության մասին արել:

6. Ինքդ վերնագրի՛ր բանաստեղծությունը: 

Fatum
Կախարդական մի շղթա կա երկնքում՝
Աներևույթ, որպես ցավը խոր հոգու.
Իջնում է նա հուշիկ, որպես իրիկուն,
Օղակելով լույս աստղերը մեկ֊մեկու։
Մեղմ գիշերի գեղագանգուր երազում՝
Այն աստղերը, որպես մոմեր սրբազան,
Առկայծում են կարոտագին, երազուն՝
Հավերժաբար իրար կապված և բաժան։
Ես ու դու էլ շղթայված ենք իրարու.
Կարոտավառ երազում ենք միշտ իրար,
Միշտ իրար հետ, բայց միշտ բաժան և հեռու,
Աստղերի պես և՛ հարազատ, և՛ օտար…


1. Բացատրի՛ր բառերը՝

աներևույթ-առանց երևույթ , առկայծել- Հազիվ վառվել, կարոտագին-կարոտով լցված, կարոտավառ- Կարոտից վառվող: 


2. Բանաստեղծությունից գտի՛ր համեմատություններ: 
3. Գրավոր վերլուծել բանաստեղծությունը, ի՞նչ է ներկայացված:Իմ կարծիքով բաաստեղծություն հեղինակը ցանկաննում է պատմել իր տրամադրությանն մասին, այս հատվածում նկարագրում է իր տրամադրության մասին:

 Կախարդական մի շղթա կա երկնքում՝
Աներևույթ, որպես ցավը խոր հոգու.
Իջնում է նա հուշիկ, որպես իրիկուն,
Օղակելով լույս աստղերը մեկ֊մեկու։


4. Ի՞նչ է նշանակում fatum, նայեք բառարաններում, համացանցում: 
5. Գրի՛ր շարադրություն վերնագրերից մեկով ՝ ,,Միշտ իրար հետ, բայց միշտ բաժան, հեռու,, ,  ,,Իջնում է հուշիկ,, : 

Լրացուցիչ աշխատանք (տանը)

,,Մթնշաղի անուրջներ,, ժողովածուից կարդալ բանաստեղծությունները, մեկն ընտրությամբ սովորել անգիր։ Ընթերցածները ներկայացնել բլոգում՝ մեկնաբանությամբ։ 

Рубрика: Հայոց լեզու, գրականություն

1.  Մայրենի լեզվի ֆլեշմոբի քննարկում։ 

2.  Ընթերցել ամսագրային նյութերը և նյութերի տակ գրել քոմենթ՝ 

Գրաշխարհ
Ես եմ
Պատուհան

3. Կարդալ  Զահրատի բանաստեղծությունները, ընտրել մեկը, ձայնագրել կամ տեսագրել։ 

4. Առաջին ուսումնական շրջանի հաշվետվություն։ Պատումի տեսքով ներկայացրե՛ք ՝

Ես այս տարվա ընդացքում շատ դժվարություններ և շատ հաջողություններ եմ ունեցել  կամ հայոց լեզվից կամ հայոց լեզվից: Օրինակ իմ հաջողություններից անհատական նախագծերը: Ես այս տարվա ընդացքում նաև կարդացել եմ անգլերեն լեզվով գիրք այն տեղ կային տարբեր պատմվածքներ: Ես գրականության մեջ կարևորում եմ այն որ մենք մեր խոսքն ենք    զարգացնում  իսկ հայոց լեզվից կարևորում եմ գործնական քերականությունները: 

5. Անհատական նախագծերի հաշվետվություն։ Ամփոփել և ներկայացնել չորս ամսվա արդյունքները՝ հղումներով։ 

Ես այս չորս ամսվա ընդացքում կատարել եմ շատ անհատական նախագծեր թարգմանություն թեմայով ես կատարել եմ անգլերենից հայերեն թարգմանություն օրինակ ես դուրս եմ հանում տեքստից մի որոշ հատվածներ և այդ հատվածները թարգմանում եմ անգլեչենից հայերեն:

6. Դեկտեմբեր ամսվա ինքնագնահատում ։ 

Рубрика: գրականություն

կաղանդի ծառ

Որպէսզի կաղանդ տօնենք տեւական
ուր որ գացինք
ուր որ գաղթեցինք
մեզի հետ
մեր ծառն ալ տարինք

Թէ մարեցաւ մոմերէն մին
տեղը չորս մոմ վառեցինք
թէ խաղալիկ մը կոտրեցաւ
կամ ժապաւէն մը փրթաւ
տեղը միշտ նորը դրինք

Բայց չգիտցանք-
արմատները ե՞րբ չորցան
ոստերուն մէջ աւիշը ե՞րբ ցամքեցաւ.

Եւ հիմա – ծառը աւելի շքեղ
թէպէտ շողշողուն
սակայն մերը չէ

Рубрика: գրականություն

գրականություն

Զահրատ

Կաղանդի գիշեր

Ամէն ինչ ծայրէն վերսկսելու,
Ի վերջոյ նորէն այդպէս ըլլալու-
Տօնն է այս գիշեր……
Լոյսեր վառեցէք – եթէ չի բաւեր
Ձեզ տաքցնելու ձեր լոյսը ներքին-
Տօն է այս գիշեր…
Պահ մը ամէն ինչ վերջացնելու
Ամէն ինչ ծայրէն վերսկսելու-
Տօնն է այս գիշեր…
Յոյսեր վառեցէք – եթէ չեն բաւեր
Ձեզ տաքցնելու ձեր յոյսերը հին-
Տօն է այս գիշեր…
Երգել փորձեցէք – եթէ չէք մոռցեր
Խանդոտ երգերը ձեր պարմանութեան-
Տօն է այս գիշեր…
Զուր տեղ վատնուած օրերն յիշելու-
Գոյութեան տխուր հաշուեկշիռին
Տօնն է այս գիշեր…
Լոյսեր ու յոյսեր վառեցէք գոյն գոյն,
Երգեր երգեցէք հինէն ու նորէն-
Տօ՛ն է այս գիշեր…
Գոյատեւելո՛ւ տօնն է այս գիշեր…

1. Մեկնաբանի՛ր տողերը և գրի՛ր քո կարծիքը ասվածի վերաբերյալ։ 

Ամէն ինչ ծայրէն վերսկսելու,Ի վերջոյ նորէն այդպէս ըլլալու-
Տօնն է այս գիշեր……

2. Բառերը գրի՛ր արևելահայերեն՝ նորէն, չի բաւեր, ըլլալու, յոյսեր, հինէն , գոյն գոյն։

3. Համառոտ ներկայացրո՛ւ, թե բանաստեղծությունն ինչի մասին է, ի՞նչ է ուզում ասել հեղինակը։ 

4. Գրի՛ր շարադրություն ,,Կաղանդի գիշեր,, վերնագրով։ 

Рубрика: գրականություն

չառլի չապլինի նամակը իր դստերը

իմ կարծիքով այս տեքստը մեզ ցույց է տալիս, որ մարդ ինչքան ել հարուստ լինի պետք չէ իր մարդկայնությունը կորցնի: Առաջին հատվածներում Չառլի Չապլինը խոսում արվեստի մասին, որ եթե դու, ինչ որ մի արվեստի լավ տիրապետում ես միշտ հանկարծ կհայտնվի ինչ որ մեկը որ քեզանից լավ է տիրապետում այդ արվեստին:

Եվ հետո ինքը խոսում էր մարդկայիննության մասին, որ ինքը ինչ ել որ լինի մարդ պետք է չկորցնի իր մարդկայինությունը և եթե կողքինդ քո օգնության կարիքը ունի դու պետք է քո ուննեցածի չափով օգնես կողքինին և ուրիշերին ել իր ունեցածի չափով պետք է օգնի:

Рубрика: գրականություն

ծերունին և ծովը

այս տեքստը ինձ շատ բան էր սովորացրեց օրինակ որ պետք չե հաննձնվել և պետք է միշտ պայքարես իննչպես տեքստում ծերունին որ պայքարում էր և չէր հանձնվում շնաձկների հետ