Рубрика: գրականություն

10/11/2024

Պապի՛կ, էդ ի՞նչ ես փսփսում,- հարցրեց տղան՝ նկատելով, որ պապը քնելուց
առաջ ինքն իրեն ինչ-որ բան է շշնջում:

  • Միտքը Սրտիս եմ տալիս, փոքրի՛կ,- պատասխանեց նա:
    Տղան զարմացավ.
  • Ի՞նչ է դա նշանակում:
    Իմաստուն պապն ասաց նրան.
  • Չեմ ուզում վիճել ինձ զայրացրած հարևանի հետ, չգիտեմ՝ ինչպես վարվել:
    Ահա և միտքը կդնեմ Սրտի մեջ և կքնեմ, իսկ առավոտյան Սիրտը կհուշի ինչ անել:
  • Բա որտեղի՞ց Սիրտը գիտի, պապի՛կ:
  • Սիրտն ամեն ինչ գիտի, ես ամբողջ կյանքում սովորում եմ նրանից: Քեզ էլ եմ
    խորհուրդ տալիս՝ երբ կփնտրես որևէ դժվար խնդրի պատասխան, երբ ինչ-որ բան
    քեզ համար հասկանալի չի լինի, քնելուց առաջ միտքը տուր Սրտին, իսկ
    առավոտյան պատասխանները պարզ կլինեն: Միայն թե դա արա հավատով:

Նստել էր ծերունին ճամփեզրին ու նայում էր ճանապարհին: Տեսնում է՝ գալիս է
մի մարդ, իսկ նրա ետևից՝ փոքրիկ մի տղա: Մարդը կանգ է առնում, տղային
պատվիրում ծերունուն իրենց ունեցածից հաց ու ջուր տալ:

  • Ի՞նչ ես անում այստեղ, ծերո՛ւկ,- հարցնում է անցորդը:
  • Սպասում եմ քեզ,- պատասխանում է ծերունին: Քեզ են, չէ՞, վստահել այս
    երեխայի դաստիարակությունը:
  • Ճի՛շտ է,- զարմանում է մարդը:
  • Ուրեմն վերցրու այս իմաստությունը.
    Եթե ուզում ես մեկի համար ծառ տնկել՝ տնկի՛ր պտղատու ծառ:
    Եթե ուզում ես մեկին ձի նվիրել՝ նվիրի՛ր լավագույն նժույգը:
    Իսկ, եթե քեզ վստահել են դաստիարակության գործ, ապա հավատա՛ երեխայի
    թռիչքին:
  • Ինչպե՞ս ես կարող եմ դա անել, ծերո՛ւկ, եթե ինքս թռչել չգիտեմ,- զարմացավ
    մարդը:
  • Այդ դեպքում տղային դաստիարակության մի՛ վերցրու,- ասաց ծերունին՝
    սևեռուն հայացքն ուղղելով երկինք:
    Անցան տարիներ:
    Ծերունին նստել էր նույն տեղում և նայում էր երկնքին:
    Տեսնում է՝ թռչում է տղան, իսկ ետևից՝ նրա ուսուցիչը:
    Իջնելով ծերունու մոտ՝ նրանք խոնարհվեցին:
  • Ծերո՛ւկ, հիշո՞ւմ ես, դու ինձ պատվիրեցիր տղային թևեր տալ: Ես գտա
    ճանապարհը… Տեսնո՞ւմ ես՝ ինչպես են նրա թևերը աճել,- հպարտությամբ ասաց
    ուսուցիչը՝ քնքշորեն նայելով իր աշակերտի թևերին:
    Բայց ծերունին թեթևակի հպվեց ուսուցչի թևերին, շոյեց ու շշնջաց.
  • Ինձ ամենաշատը ուրախացրին քո´ փետուրները…

Եթե մարդիկ չեն կարողանում թռչել, թող թռչել սովորեցնեն իրենց երեխաներին:
Այն էլ սովորեցնեն թռչել
Բարձր,
Արագ,
Հեռու,
Գեղեցիկ:
Կգա ժամանակը, երբ երեխաները կտարածեն իրենց թևերն ու կսավառնեն:
Թող մեծերը պարզապես հետևեն երեխաներին, որպեսզի վերջիններս չընկնեն:
Եվ այնժամ կպարզեն, որ իրենք ևս թռչում են:
Այս մեթոդը հարկավոր է կիրառել այն դեպքում, երբ մարդիկ ընդհուպ մոտեցել
են անդունդի եզրին և փրկվելու այլևս ելք չկա:
Այսինքն՝ սկսել անմիջապես:
Եվ հարկավոր է գիտակցությունից ջնջել միտքը, թե «Սովորել կարող են միայն
այն, ինչը սովորեցնում են»:
Դա սուտ է, և այն կործանարար է:
Դրա փոխարեն հարկավոր է ընդունել օրենք. «Սովորիր՝ սովորենք»:
Դա է Ճիշտը, և այն փրկություն է:
Միայն թե չմոռանաք այդ օրենքին հավելել հավատ, հույս, սեր, անկեղծություն,
գեղեցկություն և ստեղծագործական համբերություն:

Рубрика: գրականություն

մաղադանոսի այգին

Առաջադրանքներ:
1. Բառարանի օգնությամբ բացատրիր տրված բառերը՝ մաղադանոս, հնոտիք, փողրակ, պեննի, սենթ:

մաղադանոս-մաղադանոսը կանաչու տեսակը

հնոտիք-հնամաշ հագուստներ

փողրակ-խողովակ
2. Ի՞նչը մղեց Էլ Քոնդրաջին գողություն անել, արդարացնում եք այդ արարքը: Որովհետև իրեն իրոք պետքեր բայց ես չեմ արդարացնում այդ արարքը
3. Ազատ արձակվելուց հետո ինչու՞ էր իրեն այդքան նվաստացած զգում Էլը: Որովհետև իրեն նվաստացրեցին
4. Ինչու՞ էր Էլը ատում խանութի տիրոջը և աշխատողին:

որովհետև իրեն պատժել էին

5.  Ինչո՞ւ չցանկացավ աշխատել խանութում, քո վերաբերմունքը գրի՛ր Էլի՝ խանութում աշխատելու, մուրճը ստանալու և գումարը չվերցնելու վերաբերյալ։ որովհետև իրեն պատժել էին::
5. Բնութագրիր Էլի մորը:Նրա մայրը շատ բարի էր:

Рубрика: գրականություն

9/26/2024

Կանձրևե, տղա՛ս

Կանձրևե, տղա՛ս… Աշունը թաց է,
Թաց աչքերուն պես խեղճ խաբված սիրույն…:
Պատուհանն ու դուռը գնա գոցե
Եվ դեմըս եկուր նստիլ վեհագույն
Լռության մը մեջ…: Կանձրևե տղա՛ս…:
Կանձրևե՞ երբեմն հոգիիդ մեջ ալ,
Կմըսի՞ սիրտըդ, և կդողդըղա՞ս`
Խորհելով պայծառ արևին անցյալ,
Դռան մը ներքև գո՜ց ճակատագրին…:
Բայց կուլաս, տըղա’ս… Մութին մեջ հանկարծ
Ծանր արցունքներ աչքերդ կգլորին…:
Լա՛ց անմեղության արցունքը անդարձ,
Լա՛ց չգիտնալով, խեղճ, անգե՛տ տղաս,
Խե՜ղճ որսը կյանքին, ա՜հ, լա՛ց, որ մեծնաս…:

1. Բացատրի՛ր միտքը՝ Կանձրևե՞ երբեմն հոգիիդ մեջ ալ։Ուզում է ասել որ դու երբեմն տխուր կլինես

2. Ցույց տուր անձրևի և արտահայտված հոգեվիճակի կապը։ 

3. Ներկայացրո՛ւ բանաստեղծության ասելիք, միտքը։  այս տեքստը ուզում է մեզ ասել որ կյանքում կարող ել լինել ևլավ և վատ դեպքեր

Рубрика: գրականություն

գրականություն

Կարդա՛ ,,Հրաշալի ձայնասկավառակը,, ստեղծագործությունը և պատասխանի՛ր հարցերին։ 

Կարդա՛ ,,Վարժեցնող Օսին,, պատմվածքը և գրի՛ր քո հիմնավորված կարծիքը պատմվածքի վերաբերյալ։ 

Կարդա՛ ,,Փոքրիկ քայլերի արվեստը,, ստեղծագործությունը՝ գրավոր ներկայացնելով առաջադրանքը։ 

Рубрика: գրականություն

վարժեցնող օսին

Այս դեպքը տեղի ունեցավ մեր դպրոցում կազմակերպված ծնողական երեկոյի ժամանակ։ Օսին ու նրա Լիզա հավը այնպիսի աղմկալից հաջողություն ունեցան, որ ամբողջ քաղաքը երեք օր միայն այդ մասին էր խոսում։

Читать далее «վարժեցնող օսին»
Рубрика: գրականություն

խոհանոցի ժամացույցը

Նրանք դեռ հեռվից նշմարեցին մոտեցող կերպարանքը, քանի որ վերջինս աչքի էր ընկնում: Նա ծեր էր թվում, բայց երբ մոտեցավ, նկատեցին, որ հազիվ  քսան տարեկան կլիներ: Ծերունու դեմքով այդ երիտասարդը նստեց նրանց մոտ՝ նստարանին, ապա կողքիններին ցույց տվեց այն, ինչ իր ձեռքում էր:

-Սա մեր խոհանոցի ժամացույցն էր,-ասաց նա, և բոլորը, որ նստարանին՝ արևի տակ, նստած էին, հայացքով հերթով զննեցին այն,-գտել եմ: Սա է միայն մնացել:

Երիտասարդը, որ ծերունու նման էր, ձեռքին պահել էր խոհանոցի ժամացույցի սպիտակ շրջանակը և մատներով շոշափում էր կապույտ ներկված թվերը:

-Այն այլևս ոչ մի արժեք չունի,- շարունակեց նա հանդարտորեն,-ես դա գիտեմ: Այն նաև առանձնապես գեղեցիկ չէ: Հիմա սովորական ափսեի նման է՝ պարզապես սպիտակ լաքով պատված: Բայց ես կարծում եմ, որ կապույտ թվերը բավական գեղեցիկ տեսք ունեն: Սլաքները, իհարկե, զուտ թիթեղյա են, սակայն այլևս չեն շարժվում: Ներսում ջարդված է, դա անկասկած է: Բայց տեսքը առաջվա նման է, նույնիսկ եթե հիմա այլևս չի աշխատում:

Նա մատների ծայրով մի զգույշ շրջան արեց ժամացույցի շրջանակի երկայնքով: Ապա կրկին ասաց կամացուկ.

-Միայն սա է մնացել:

Նրանք, որ նստարանին՝ արևի տակ էին նստած, հայացքները չբարձրացրին: Նրանցից մեկը՝ մի տղամարդ, աչքը գցեց իր կոշիկներին, ապա՝ կողքի մանկասայլակով կնոջը: Քիչ անց մեկ ուրիշը ասաց.

-Դուք հավանաբար ամեն բան կորցրել եք:

-Հա՛, Հա՛,-պատասխանեց երիտասարդը այնպես, կարծես հենց այդ հարցին էր սպասում,-պատկերացրե՛ք, ամեն ինչ: Միայն սա է ինձ մոտ: Սա է մնացել,-և կրկին ձեռքն առավ ժամացույցը, քանի դեռ մյուսներին այն  ծանոթ չէր թվացել:

-Բայց այն այլևս չի աշխատում,-ասաց կինը:

-Չէ՛, չէ՛, դա ճիշտ չէ: Այն պարզապես կոտրված է: Ես դա հաստատ գիտեմ, բայց այն ամբողջովին առաջվա նման է՝ սպիտակ ու կապույտ,-և նա նորից հայացքով ցույց տվեց ժամացույցը:-Իսկ գիտեք՝ ի՞նչն է ամենահետաքրքիրը,-շարունակեց նա ոգևորությամբ,-ես այդ մասին ձեզ դեռ ոչինչ չեմ պատմել: Ամենահետաքրքիրը դեռևս առջևում է. պատկերացնո՞ւմ եք, երկուսն անց կեսի վրա է այն կանգ առել: Ուղիղ երկուսն անց կեսի վրա, պատկերացնո՞ւմ եք:

-Հետևաբար ձեր տունը, անկասկած, երկուսն անց կեսին է փլվել,-ասաց տղամարդը և մի ինքնագոհ շարժումով ստորին շրթունքը առաջ քաշեց:-Ես շատ եմ լսել, որ երբ ռումբ է ընկնում, ժամացույցները կանգ են առնում: Դա ճնշման հետևանք է:

Երիտասարդը հայացքը հառեց ժամացույցին և մտածկոտ շարժեց գլուխը.

-Ո՛չ, սիրելի՛ պարոն, ո՛չ: Դուք սխալվում եք: Դա ռումբի հետ որևէ կապ չունի: Դուք չպետք է ամենը ռումբի հետ կապեք: Ո՜չ: Երկուսն անց կեսին մի բոլորովին այլ բան էլ է եղել, որի մասին դուք դեռ չգիտեք: Դա պարզապես հետաքրքիր զուգադիպություն է, որ այն ուղիղ երկուսն անց կեսին է կանգ առել, ոչ թե ասենք չորսին կամ յոթին մեկ քառորդ պակաս: Ես միշտ տուն էի վերադառնում երկուսն անց կեսին: Գիշերները: Համարյա միշտ երկուսն անց կեսին: Դա պարզապես զուգադիպություն է,-նա նայեց մյուսներին, բայց թվում էր՝ իր աչքերը այլևս իրեն չեն պատկանում,-ես, իհարկե, քաղցած էի լինում: Տուն հասնելուն պես անմիջապես խոհանոց էի մտնում: Դա սովորաբար տեղի էր ունենում երկուսն անց կեսին մոտ: Իսկ քիչ անց մայրս էր գալիս: Ես ինչքան էլ փորձում էի դուռը կամաց բացել, նա միշտ լսում էր: Եվ մինչդեռ ես մութ խոհանոցում ուտելու բան էի փնտրում, նա վառում էր լույսը: Նա սովորաբար իր բրդյա ժակետով և կարմիր շալով էր լինում: Եվ բոբիկ: Միշտ բոբիկ (այդ ժամանակ մեր խոհանոցը սալիկապատ էր): Նա աչքերը կկոցում էր, որովհետև լույսը նրա աչքերին ուժեղ էր թվում: Չէ՞ որ գիշերվա այդ ժամին նա պետք է արդեն քնած լիներ: «Կրկին այսքա՜ն ուշ»,-միշտ ասում էր նա: Այլևս ոչինչ չէր ասում: Միայն՝ «կրկին այսքա՜ն ուշ»: Ապա նա ինձ համար տաք ընթրիք էր պատրաստում և նայում, թե ինչպես եմ ուտում: Այդ ժամանակ նա անդադար ոտքերը իրար էր շփում, քանի որ սալիկները շատ սառն էին: Գիշերվա ժամերին հողաթափեր չէր հագնում: Երկար մնում էր ինձ մոտ նստած, այնքան երկար, մինչև վերջացնում էի ուտելը: Ապա ես լսում էի՝ ինչպես է նա ափսեները իրար վրա դարսում, երբ իմ սենյակում արդեն լույսը անջատած էի լինում: Ամեն գիշեր հենց այդպես էր լինում: Եվ հիմնականում` երկուսն անց կեսին: Ես կարծում եմ՝ ամբողջովին հասկանալի է, որ նա գիշերը՝ երկուսն անց կեսին, խոհանոցում ինձ համար ուտելու բան էր պատրաստում: Ինձ համար դա սովորական էր: Նա միշտ այդպես էր անում: Եվ ոչինչ չէր ասում: Միայն՝ «կրկին այսքա՜ն ուշ»: Նա ամեն անգամ այդպես էր ասում: Ես չեմ կարող դա այլևս չլսել: Այն ինձ համար այնքան սովորական է դարձել: Ամբողջը միշտ հենց այդպես էլ եղել է:

Նստարանին նստածները լուռ հոգոց հանեցին: Ապա տղամարդը ցածրաձայն հարցրեց.

-Իսկ հիմա՞:

Երիտասարդը իր ոչինչ չասող հայացքը հառեց մյուսներին, ապա կամացուկ շշնջաց՝ դեմքը խոնարհելով դեպի ժամացույցի սպիտակակապտավուն շրջանակը.

-Հիմա՞, հիմա ես գիտեմ, որ դա դրախտն էր:

Նստարանին նստածները լուռ էին: Ապա կինը հարցրեց.

-Իսկ ձեր ընտանի՞քը:

Նա ծիծաղեց շփոթված.

-Ա՜խ, Դուք նկատի ունեք ծնողների՞ս: Հա՜: Նրանք էլ են կորած: Ամեն ինչ կորած է: Պատկերացնո՞ւմ եք՝ ամեն ինչ: Ամեեեն իիինչ կորաաած է:

Նա շփոթված ծիծաղեց՝ նայելով մյուսներին: Բայց նրանք իրեն չէին նայում: Ժամացույցը կրկին ձեռքն առավ և դարձյալ ծիծաղեց: Ծիծաղեց.

-Միայն սա է ինձ մոտ: Սա է մնացել: Եվ ամենահետաքրքիրն այն է, որ այն ճիշտ երկուսն անց կեսին է կանգ առել: Ճիշտ երկո՛ւսն ա՛նց կեսի՜ն:

Այլևս նա ոչինչ չասաց: Բայց հիմա ավելի էր նմանվել ծերունու: Իսկ կողքին նստած տղամարդը հայացքը գցեց իր կոշիկներին, բայց չնկատեց դրանք. շարունակ դրախտ բառի մասին էր մտածում:

Рубрика: գրականություն

ձմռան գիշեր

Լուռ, արծաթաշող գիշեր է. ձյուն է ու լուսին։ Փայլում է ձյունը տանիքների վրա, փայլում է ցանկապատերին և շողշողում ծառերի ճյուղերին։

Ամեն ինչ ողողված է լուսնի առատ լույսով։

Փոքրիկ քաղաքը քնած է խաղաղ։ Փողոցները դատարկ են. պահակներ անգամ չեն երևում։ Շները երբեմն հատ-ընդհատ հաչում են լուսնի վրա և, ուշադրության չարժանանալով, լռում զայրացած մռռոցով։ Կեսգիշերից անց է, բայց քաղաքացի Հակոբի քունը չի տանում։ Չնայած սենյակը տաք է, անկողինը փափուկ, բայց և այնպես քնել չի կարողանում։ Այս բանը պատահում է գրեթե ամեն գիշեր։ Օ՜, երկար են ձմռան գիշերները, մարդ հոգնում է քնելուց։ Եվ Հակոբը լուսամուտից նայելով լուսնի առատ լույսին, շողշողուն ձյուներին, մտածում է.— ի~նչ լավ կլինի ձմռան գիշերն էլ ամառվա պես կարճ լինի, մարդիկ իզուր ժամանակ չեն կորցնի և կաշխատեն մի բան գլուխ բերել, թե չէ անխոս պառկելուց ի՞նչ օգուտ։ Մտածում է Հակոբը, տնքում է հոդացավ ունեցողի նման և հազում այնպիսի մի հազով, որով ուշադրություն են հրավիրում կամ ուզում են իմանալ՝ հարևանը քնա՞ծ է, թե° ոչ։

Սենյակում նրա հարևանը կինն է. և որքան էլ Հակոբը հազում է, շարժվում, կինը կարծես չի լսում, քնա՞ծ է, թե քնած է ձևանում— դժվար է իմանալ։ Սպասում է Հակոբը մի փոքր և էլի հազում։ Նույնը։ Բայց նա խոսելու անդիմադրելի ցանկություն է զգում, նրա գլխում խռնվում են բազմաթիվ մտքեր, կասկածներ, ենթադրություններ, ուզում է հայտնել, ստուգել։ Ու կամաց, քնքշանքով հրում է կնոջը։

–Արո’ւս, ա’յ Արուս։

Կինն անմիջապես չի պատասխանում. ճրրում է, ասես երազի մեջ, գլուխը թեքում է բարձի վրա և տնքում քնից զարթնողի տնքոցով։

–Ի՞նչ է:

— Քնա՞ծ ես, — հարցնում է մարդը։

— Ի՞նչ կա որ…

Ու կնոջ ձայնի մեջ լսվում են դժգոհության շեշտեր։

—Ոչինչ, — ասում է մարդը՝ երեսը կնոջը դարձնելով։ — Ասում եմ՝ տեսնես էս ցրտովը զինվորներն ինչպես են մնում դիրքերում՝ լեռների մեջ, ամայի դաշտում։ Մինչև անգամ գայլեր կարող են երևալ։

— Հա’, չէ-մի, պոզեր, — խոսում է կինն անտարբեր։

— Այո’-այո’, քեզ բան եմ ասում, — առարկում է Հակոբը։— Միթե չգիտես, որ ռազմաբեմերում միշտ գայլեր են երևում։ Հիմի կհարցնես՝ ինչպե՞ս։ Ա՛յ ասեմ։ Հեռվից զգամ են մարդկային դիակի հոտ և իջնում սարերից, անտառներից…

Մի րոպե լռում է մտախոհ և ապա շարունակում.

— Էհ, պատերազմը շատ վատ բան է, շա’տ… Մեկ-մեկ մտածում եմ—եթե մի օր հանկարծ թշնամին մոտենա քաղաքին, ի՞նչ ես կարծում, դերձակ Մինասը ո՞նց պիտի փախչի, ինքը կաղ, կինը պատճառավոր, հինգ էլ երեխա. ո’չ կառք կարող են վարձել, ո’չ սայլ։

–Ձիով կերթան, — ասում է կինը, — մի բան որ տան-մեջ չունեն:

–Ձի՜: 0, սիրելիս, ձին ավելի թանկ է… Մեկ էլ, փախչելու ժամանակ ո’վ իր ձին ուրիշի կտա։ Ոչ ոք: Չէ’, նրանց համար շա’տ, շա’տ դժվար կլինի։ Մանավանդ որ կինը պատճառավոր է, չի կարող ձի նստել։

– Թա՛նկ է, չի’ լինի, ոտով կերթա՛ն, –ասում է կինն էլի անտարբեր։

–Հեշտ է ասել՝ ոտո՛վ։ Ապա մի փորձիր էս ձյունին ու ցրտին։ Կարո՞ղ ես սկի։

Կինը բարկանում է թեթև ու ձեռը հանում վերմակի տակից:

— Էլի՛… Ինչո՞ւ մեզ թողած՝ ուրիշների մասին ես մտածում:

— Դե’, մեզ ի’նչ կա, —ասում է մարդը.–մենք ոտով էլ կերթանք։ Իսկ թե դերձակն ինչպե՞ս կանի։ — չգիտեմ։

— Դե լա~վ, — երեսը շուռ է տալիս կինը, — թշնամին չեկավ՝ փախչելը մնաց։

— Ասում եմ` եթե մի օր գա, — պատասխանում է Հակոբն արդարանալու պես։— Չէ որ մարդ պետք է մի քիչ հեռուն մտածի։

Կինը նորից թեթև նեղանում է։

— Լա’վ. թող քնենք, — ասում է երեսն ավելի շրջելով։ Հակոբը լռում է։ Նայում է լուսնի շողերին, որ ընկել են հատակին, պատին և շողշողեցնում են պահարանի ապակիները։ Դուրսը քամի է։ Լուսամուտի առջևի ձյունածածկ ծառը թեթև երերվում է և խաղացկուն լույսեր ու ստվերներ փռում հատակին։ Լռություն է. քնած է տունը, քնած են հարևանները, քնած է ամբողջ քաղաքը։ Բայց Հակոբի քունը դարձյալ չի տանում։ Լռության մեջ անցնում է բավական ժամանակ. նա մեջքի վրա պառկած՝ մտածում է ու կենտահազ տալիս։ Ապա երկար նայում է ծառի երերվող ստվերներին ու նորից կամաց հրում կնոջը.

— Արո’ւս։

Կինը տնքում է հառաչանքով։

— Զարթո՞ւն ես։

Կինը զարթնում է դժկամ.— Ի՞նչ է, է՜…

— Ոչինչ. մի բան եմ ուզում ասել։ Տես՞ե լ ես տերտերանց բակում ինչքան սառուց կա։ Զարմանալի է, թե ինչո՛ւ չեն մաքրում։ Էնքան երեխա ունեն, պառավ մայրը, կինը–միշտ ման են գալիս բակում, և մեկը չի մտածում, որ կարող են ընկնել, վնասվել։ Դե արի ու էս թանկ ժամանակ բժշկիր դրանց։ Անմիտնե՜ր։ Ես կարծում եմ՝ պետք է հասկացնել, որ մաքրեն։ Համ էլ, գիտե՞ս ինչ, սառուցը ծառերին կարող է վնասել։ Ափսոս են։ Իսկ նրանց բակում ծիրանի լա~վ ծառեր կան…

— Է~հ, –—ընդհատում է կինը, — ինչ կուզե ըլեն. մեր բակում քիչ սառուց չկա. մաքրող ես մեր սառուցը մաքրի։ Քարը տերտերանց գլխին էլ, նրանց ծառերի էլ։

— Ախր չէ, է՜, լավ ծառեր են, դրա համար եմ ասում։ Մի՞տդ է՝ հերու ինչքան էին բռնել, քիչ էր մնում ճղակոտոր ըլեին։ Եթե է՛ս տարի էլ էդքան բռնեն, հասկացնեմ պիտի, որ ճղների տակը տայաղ տան։

— Է~, քնիր, — ասում է կինը տրտունջով, — էդքան ծառ սիրող ես` ինչո՞ւ մեր բակում մի ծառ չես տնկում…

Հակոբը լռում է. ուզում է առարկել կնոջը, որ իրենց բակում ծառ չի կարող աճել, քանի որ ջրի արխ չունեն, բայց միտքը նոր բան է ընկնում հանկարծ։

— Բա իմացել ե՞ս, — ասում է աշխուժով.— Տոնոյի կովը ծնել է, օրապակաս հորթ է բերել։ Ինչպես պիտի պահեն— չգիտեմ։ Զարմանալի է։ Պոչն էլ կարճ է, ասում են։ Մի թիզ։ Եթե ամառը ճանճերը վրա տան՝ ո՞նց պիտի անի։ Հը՞։ Բոռերը կխեղդեն անպատճառ…

Կինը չի լսում այլևս, նա քնած տնքում է, ասես ծանր բեռան տակ։ Լսում է Հակոբը կնոջ քնաձայնը և նայում նորից լուսնի շողերին։ «Այո, բոռերն անպատճառ կխեղդեն, եթե պոչը չերկարի», — մտածում է նա։

Ժամանակն անցնում է լռության մեջ և լռությունը, թվում է, հոսում է։ Հակոբն իր ականջներում խուլ, շատ խուլ խշշոց է լսում։ Ծառի շվաքն այժմ ընկել է դիմացի պատին, ուր լույսեր ու ստվերներ են խաղում նորից։ Երևի դուրսը դարձյալ քամի կա։ «Այ՛ո, անշուշտ, քամի կա, — մտածում է Հակոբը.— Իսկ քամին հիմա ծառերին վնաս է։ Տերտերանց ծառերն էլ հենց քամու առաջ են» …

Քամ՞ին։ Ի՛նչ վնասներ ասեք որ չի պատճառի քամին, մտածում է Հակոբը։ Օ, եթե այդ քամին հանկարծ հողմ դառնա` ինչե~ր ասես չի անի։ Մանավանդ եթե հրդեհ լինի քաղաքի որևէ թաղում։ Ի՛նչ հրդեհ։ Լուցկու կայծը մենակ բավական է, որ քաղաքը կրակի ծով դառնա։ Դա կարող է պատահել հենց մի որևէ ծխնելույզից։ Քամին էլ հո միշտ հակառակ է ծխնելույզներին։

— Աստված ոչ անի, եթե էս քամու ժամանակ վառվող բուխարիկ լինի, — ասում է Հակոբն ինքն իրեն և մտածում այն անփույթ տանտերերի վրա, որ ծխնելույզները չեն մաքրում ձմեռնամտին… Չեն մաքրում և ստանում են պատիժը։ Բայց ցավն այն է, որ նրանց հետ տուժում են ուրիշներն էլ։

Ու Հակոբը մտախոհ շարժում է գլուխը բարձի վրա, ապա զգուշությամբ ձեռը դիպցնում կնոջ կողին։

— Արո’ւս…

Կինը չի լսում…

— Արուս, — կանչում է Հակոբն ավելի բարձր։

Արուսն այս անգամ զարթնում է մեծ դժկամությամբ և թոնթորում է ինչ-որ:

— Արուս, — սկսում է Հակոբը հոգատար ձայնով, ուշադրություն չդարձնելով կնոջ քրթմնջոցին։ — Մի բան եմ հարցնելու, դու կիմանաս, որովհետև բալկոնում շատ ես լինում:

— Կարճ կտրի, — ասում է կինը։

— Ասում եմ՝ գուցե տեսած լինես, — շարունակում է մարդը։— Ես կարծում եմ տեսած կլինես, որովհետև բալկոնից երևում է։ Կարապետ աղեն էս տարի իր բուխարիկները մաքրել է տվե՞լ…

Կինը դժգոհ շարժումներ է անում։

— Ի~, Արուսն ուրիշ բան չունի, աչքը Կարապետ աղի բուխարիկների վրա պիտի պահի։ Գլուխը քարը Կարապետ աղի էլ, նրա բուխարիկների էլ:

— Չէ՛, ախր մի լսի՛ր. գիտես ինչ կա, — հասկացնում է Հակոբը կնոջը, — եթե չի մաքրել, խայտառակ բան կլինի։

— Ի՞նչ, — հարցնում է կինը բարկացած։

— Ի՞նչ, միթե չես հասկանում ինչ կպատահի, եթե մաքրած չլինեն։ Էն էլ քամու ժամանակ։ Բավական է բուխարիկներից մեկը վառվի, էլ հնարավո՞ր է հանգցնել։ Ու հետո, գիտե՞ս, ի՛նչ կլինի։ Կվառվի ոչ միայն նրա երկու հարկանի տունը, կվառվի ամբողջ կահկարասին, կվառվի աղջկա բաժինքը, ու միանգամից կքանդվի երկու տուն։ Ասում են` աղջիկը մի տան բաժինք ունի։ Հետո, ներքև կվառվի գինին, կոնյակը… Ու ամբողջ վերի թաղը։ Հասկանո՞ւմ ես…

— Էհ, հերի՛ք է, — բարկանում է կինը, այլևս չկարողանալով իրեն պահել, — խալխի դարդարարը չես։

— Ասում ես էլի՜, — վշտանում է Հակոբը քիչ լռելուց հետո, — ինչպ՞ես դարդ չանես, երբ մի անփութության պատճառով՝ քաղաքի ամենալավ տունը և մի ամբողջ թաղ կարող է ոչնչանալ։ Ինչպես դարդ չանես, երբ քավոր Բարսեղը հրե’ն գետնախնձոր է առել, կեսը ցրտատար է դուրս եկել։ Կամ…

Կինն այլևս չի լսում։ Ճրրալով թեքվում է մյուս կողքի վրա ու քնում։ Իսկ Հակոբը կնոջ այդ վարմունքից դժգոհ՝ շարունակում է մտածել, թե որպիսի հրդեհ կառաջանա քաղաքում, եթե Կարապետ աղի ծխնելույզն իսկապես մաքրված չլինի։ Փոքր անց, սակայն, նրա մտածումները խանգարում են մկները, որ վազվռտում են առաստաղում ու տախտակներն աղմկում այնպես, որ թվում է քարեր են գլորում վերև։

Լսելով մկների աղմուկը, Հակոբը հառաչում է և մտածում, թե արդյոք ինչպե՞ս են ապրում մկներն առաստաղում։