Рубрика: գրականություն

13.02.2024

Աշխատանք դասարանում 

Կարդա՛ բանաստեղծությունը.

Ա՛խ, ես երանի

Կայծակ լինեի,

Որոտ-ճայթյունով

Մըռայլ ամպերից

Ժայթքեի ըմբուսո,

Զարկեի ուժգին,

Պատռեի խավար

Կամարը երկնի,

Ցույց տայի մարդուն

Գաղտնիքը վերին,

Որ տեսներ՝ այնտեղ

Ի՞նչ բան կա ահեղ,

Կամ Ո՞վ է նըստած

Եվ ո՞ւր է Աստված…

Рубрика: գրականություն

գրականութ

Կարդում ենք Չարենց

Հնչում են օրերը, կանչում են,

Օրերը – կարմիր ու բոսոր.

Օրերը ղողանջ ու հնչյուն են,

Զնգում են՝ հրե ու հզոր: 

Ու սիրտս զնգում է, զնգում է,

Թռչում է՝ կրակ է ու բոց.

Լսո՞ւմ ես սրտի իմ զնգունը, 

Լսո՞ւմ ես, լսո՞ւմ ես, թե ոչ… 

Կրա՛կ կա սրտիս մեջ, կրա՛կ կա,

Հրդեհ է՝ վառվում է հրկեզ.

Ալիքը, կուզեմ, որ արա՛գ գա – 

Անդարձ է կարոտը երգիս: 

Կուզեմ, որ կյանքի մեջ գալիք այն 

Երգերս զնգան ու հնչեն 

– Կուզեմ, որ լսե, ա՜խ, գալիքը 

Երգերս այս վառ ու հնչեղ…

Рубрика: գրականություն

գրականություն

Դու իմ գարնան առավոտ- ինչպե՞ս կանչեմ քեզ հիմա.
Դուհարազա՜տ, սրտիսմոտ – ինչպե՞սկանչեմքեզհիմա:
Եվդու, ոսկիիմամառ, հրանման, հրավառ,
Ամռանկեսօրդուիմտոթ – ինչպե՞սկանչեմքեզհիմա:
Եվդու, ոսկիիմաշուն, աշնանմրգիպեսհասած,
Անուշացածմրգիհոտ – ինչպե՞սկանչեմքեզհիմա:
Դուքբոլորդհեռացել, մնացելեմհիմածեր
Եվիմսրտովարյունոտ – ինչպե՞սկանչեմձեզհիմա:
Ահասրտինիմարդենմոտեցելէմիպառավ
Ուբերելէմահվանբոթ – ինչպե՞սկանչեմձեզհիմա…

Առաջադրանքներ

Рубрика: գրականություն

04․03․2024

Առանձնացրո՛ւ Թաթուլին նկարագրող տողերը։ —

Դարձավ իր կըռվից իշխան Թաթուլը,
Դարձավ հաղթական իրեն զորքի հետ,
Սըրբեց, պատյանը դըրավ կեռ թուրը,

Ցնծության ձայնից դողաց Թըմկաբերդ

3. Քո կարծիքը գրի՛ր տիրուհու դավաճանության, այնուհետև շահին տված պատասխանի վերաբերյալ։ 

Քաջ էր ու սիրուն քեզնից առավել.
Մի բարձր ու ազնիվ տղամարդ էր նա.
Կնոջ մատնությամբ ամրոց չէր առել,
Չէր եղել կյանքում երբեք խաբեբա…

Նա շատ վատ բան արեց

4.  Հեղինակն այս պոեմով ի՞նչ գաղափար է փոխանցում։ 

Ուզում էր ասել որ դավաճանել պետք չէ

Рубрика: գրականություն

26.02.2024

Այս պատմվածքը մի աղջկա մասին էր, ով իրեն փեսա էր ման գալիս, և շատ մարդիկ նրա մոտ էին գալիս, և նրան առաջարկում լիքը թանկարժեք զարդեր, բայց նա դրանից հրաժարվում էր, և նա ցանկանում էր անջեր ։ Շատ մարդիկ գնացին դրա հետևից, որ բերեն և աղջկան տան, բայց այդպես ել չէին վերադառնում, և աղջիկը շատ տխրում էր, և մտածում էր որ բոլորը իրեն մոռացել էին։ Բայց թագավորը իր աղջկան հույս էր տալիս, որ նա միքիչ ել սպասի, և կբերեն անջեր հորը, բայց աղջիկը դեռ չէր հավատում, որ դա երբեվից է կբերեն, և նա արդեն շատ տխրել էր։ Անցան տարիներ, բայց նրանք չբերեցին անջեր հորը, բայց շատ մարդիկ էին այնտեղ գնացել, և ման եկել, բայց նրանցից ոչ մեկը հետ չեր եկել։  Եվ անջեր հորը չէր բերել, և աղջիկը արդեն սկսում էր իր հույսը կտրել, չիմանալով որ այդ անջեր հորի պատճառով շատ և շատ մարդիկ էին մահացել։ Եվ այսպես ամեն օր աղջիկը մտածում էր թե խի իրենցից ոչ մեկը չի բերում անջեր հորը, և ամեն օր այսպես մտածում էր, իսկ նրա հայրը այսինքն թագավորը նրան հույս էր տալիս, որ մի օր նրանցից մեկը գալու է, և քեզ տա անջեր հորը։ Բայց աղջիկը ել ոչինչնչին և ոչմեկին չեր հավատում, և այդպես նստած ամբողջ և բոլոր օրերը մտածում էր։ հաջողություն վերջ

Рубрика: գրականություն

19.02.2024

Սրտիս թագուհի,
Կարոտել եմ քեզ.
Ա՜խ, ինչ կլինի
Հանկարծ հայտնըվես
Եվ թեկուզ իսկույն
Դարձյալ չըքանաս,
Ինչպես գիշերվան
Կարճատեւ երազ:
Միայն թե տեսնեմ
Պատկերդ մեկ էլ,
Միայն թե ասեմ՝
Ո՛նց եմ կարոտել:

Рубрика: գրականություն

կարոտ

ԿԱՐՈՏ

Իմ անվերջ ճամփի տանջանքից հոգնած՝
Ես ննջել էի ոսկեղեն արտում.
Ու ճչաց սիրտըս վայելքից անկարծ
— Թվաց որ մեկը կանչում է տրտում…
Եվ ես արթնացա խնդության ցավից .—
Գիշերվա հովն էր լալիս դաշտերում,
Մութ հեռաստանն էր դժկամ նայում ինձ,
Մենակությունն էր քարի պես լռում…

Իմ կարծիքով այս տեքստը մենակության մասիներ թե ինչպես է նա մենակ մնացել և նա շատ լուռեր

Рубрика: գրականություն

08.02.2024

 Աշխատանք դասարանում 

Գարուն

Գարունը այնքա՛ն ծաղիկ է վառել,
Գարունը այնպե՛ս պայծառ է կրկին.
— Ուզում եմ մեկին քնքշորեն սիրել,
Ուզում եմ անուշ փայփայել մեկին։

Այնպե՛ս գգվող է երեկոն անափ,
Ծաղիկներն այնպես նազով են փակվում.
— Շուրջըս վառված է մի անուշ տագնապ,
Մի նոր հուզում է սիրտըս մրրկում…

Անտես զանգերի կարկաչն եմ լսում,
Ւմ բացված սրտում հնչում է մի երգ.
—Կարծես թե մեկը ինձ է երազում,
Կարծես կանչում է ինձ մի քնքուշ ձեռք…

  • Նոր վերնագիր մտածիր բանաստեղծության համար:-գարնան բնությունը։
  • Բացատրի՛ր տրված արտահայտությունները՝ Գարունը այնքնա ծաղիկ է վառել: Իմ բացված սրտում հնչում է մի երգ: ՈՒզում է ասել որ գրնանը շատ ծաղիկներ կան և ես շատ ուրախ եմ։
  • Դուրս գրիր բնությունը ներկայացնող պատկերները: Գարունը այնքա՛ն ծաղիկ է վառել,
    Գարունը այնպե՛ս պայծառ է կրկին.

  • Գրի՛ր շարադրություն ,,Գարունը այնքան ծաղիկ է վառել,, վերնագրով։ 

                                                           Գարունը այնքան ծաղիկ է վառել