Սրտիս թագուհի,
Կարոտել եմ քեզ.
Ա՜խ, ինչ կլինի
Հանկարծ հայտնըվես
Եվ թեկուզ իսկույն
Դարձյալ չըքանաս,
Ինչպես գիշերվան
Կարճատեւ երազ:
Միայն թե տեսնեմ
Պատկերդ մեկ էլ,
Միայն թե ասեմ՝
Ո՛նց եմ կարոտել:
Рубрика: գրականություն
կարոտ
ԿԱՐՈՏ
Իմ անվերջ ճամփի տանջանքից հոգնած՝
Ես ննջել էի ոսկեղեն արտում.
Ու ճչաց սիրտըս վայելքից անկարծ
— Թվաց որ մեկը կանչում է տրտում…
Եվ ես արթնացա խնդության ցավից .—
Գիշերվա հովն էր լալիս դաշտերում,
Մութ հեռաստանն էր դժկամ նայում ինձ,
Մենակությունն էր քարի պես լռում…
Իմ կարծիքով այս տեքստը մենակության մասիներ թե ինչպես է նա մենակ մնացել և նա շատ լուռեր
08.02.2024
Աշխատանք դասարանում
Գարուն
Գարունը այնքա՛ն ծաղիկ է վառել,
Գարունը այնպե՛ս պայծառ է կրկին.
— Ուզում եմ մեկին քնքշորեն սիրել,
Ուզում եմ անուշ փայփայել մեկին։
Այնպե՛ս գգվող է երեկոն անափ,
Ծաղիկներն այնպես նազով են փակվում.
— Շուրջըս վառված է մի անուշ տագնապ,
Մի նոր հուզում է սիրտըս մրրկում…
Անտես զանգերի կարկաչն եմ լսում,
Ւմ բացված սրտում հնչում է մի երգ.
—Կարծես թե մեկը ինձ է երազում,
Կարծես կանչում է ինձ մի քնքուշ ձեռք…
- Նոր վերնագիր մտածիր բանաստեղծության համար:-գարնան բնությունը։
- Բացատրի՛ր տրված արտահայտությունները՝ Գարունը այնքնա ծաղիկ է վառել: Իմ բացված սրտում հնչում է մի երգ: ՈՒզում է ասել որ գրնանը շատ ծաղիկներ կան և ես շատ ուրախ եմ։
- Դուրս գրիր բնությունը ներկայացնող պատկերները: Գարունը այնքա՛ն ծաղիկ է վառել,
Գարունը այնպե՛ս պայծառ է կրկին. - Գրի՛ր շարադրություն ,,Գարունը այնքան ծաղիկ է վառել,, վերնագրով։
Գարունը այնքան ծաղիկ է վառել
07.02.2024
Հունվարի 6-ին առբաժնի միջոցով հրավիրվեց կոնսիլիում` բաղկացած 3 բժշկից: Բժիշկներն ասացին, որ ոչինչ անել հնարավոր չէ և պետք է րոպե առ րոպե սպասել վախճանին: Լույս 7-ի ամբողջ գիշերը չքնեց, մի քանի անգամ խնդրեց իրեն հագցնել և նստեցնել բազկաթոռին: Բայց 5 րոպե անգամ չէր կարողանում նստել: Ձեռքերն ու ոտքերը սառչում էին, և խնդրում էր դրանք շփել, իսկ ինքը հանգիստ էր: Հարցնում էր` ի՞նչ եմ ես կարծում, ու՞մ համար է ավելի դժվար` նրա՞, որ մեռնում է, թե՞ հարազատների, որ մնում են… Միայն ասում էր` որքան հնարավոր է շուտ գնանք Մոսկվա…
… Առավոտյան ես գնացի հաջողացնելու մեր մեկնումը: Վերադարձա, նա խնդրեց բժիշկ հրավիրել… Գնացի այն ռազմա-սանիտարական գնացքի բժիշկին բերելու, որով մենք Սամարայից եկել էինք (գնացքը դեռ կանգնած էր Օրենբուրգ-1-ում, 9 վերստ հեռու): Երբ մենք մեկ ժամից հետո եկանք, նրա զարկերակը գրեթե չէր խփում, սակայն ֆելդշերին նա ճանաչեց և շատ ուրախացավ: Երբ սրսկում էինք, նա խոսում էր ու հարցնում. «Կարելի՞ է անվերջ սրսկել և այդպիսով կյանքը երկարացնել դարձյալ մեկ շաբաթով…
…Կամֆորայից հետո երկու ժամ դեռ գիտակցությունը տեղն էր: Խնդրեց հանգիստ նստել իր մոտ և լաց չլինել ու չվազվզել: Այն ժամանակ ես դեռ չէի հասկանում, որ դա մահ է…»:
Անահիտ Շահիջանյան
«Տերյանի վերջին խոսքերը.
— Ու՞ր է իմ պայուսակը: Ես ընկնում եմ…»
Սաքո Սուքիասյան
«… Թաղեցին Տերյանին այնպես, ինպես խնդրել էր նա իր բանաստեղծության մեջ` «Ինձ թաղեք, երբ վերջին վերջալույսն է մարում», հունվարյան կարճ օրվա վերջում, երեկոն իջնելուց առաջ: Շատ հայեր էին եկել, նրանք ծաղիկներ էին բերել` այն ամենը, ինչ կարելի էր ճարել ձմեռային քաղաքում: Հավաքվել էին նաև ինձ անծանոթ մարդիկ. բանակի շտաբից, նահանգգործկոմից, հարևան տների բնակիչները` ռուսներ, թաթարներ, լեհեր: Ես գերեզմանոց չգնացի. հոգեհացի էր պետք պատրաստվել, իսկ առանց տանտիրուհու այդպիսի գործերում յոլա չես գնա: Բայց ինձ հետո պատմեցին, որ այնտեղ էլ ամեն ինչ այնպես էր եղել, ինչպես կտակել էր ժամանակին բանաստեղծը. «Ինձ անխոս թաղեցեք…»:
Մարգարիտ Վեքիլյան
01.02.2024
Աշխատանք դասարանում
Կարդա՛ բանաստեղծությունը, կատարի՛ր առաջադրանքները:
Գարնան քաղաքում
Լցվում է փողոցն աղմուկ ուշարժում,
Դալուկ դեմքերին ծաղկում է ժպիտ,
Փայլում են տներն արևի փոշում,
Երկինք են պարզվում ծառերը վտիտ…
Դեռ չչորացած բուլվարի վրա
Ճչում են զվարթ մանուկն՚երն արդեն.
Բոլոր խոսքերը խորհուրդ են հիմա
Եվ հայացքները նետ են իրար դեմ…
Մայթի քարերը հարազատ են քեզ —
Քեզ նոր է թվում երգը հնամյա.
Ազատ է հոգիդ, անչար է և հեզ,
Եվ տխրությունդ անուշ է հիմա…
Ժպտուն աղջիկներ՝ ծաղիկների պես,
Տիկիններ շքեղ և ծիծաղելի —
Բոլորը հիմա սիրելի են քեզ,
Ամեն ինչ անուշ խորհրդով էլի…
Մեռած սրտերն էլ, ծաղիկների պես,
Բացվում են հիմա արևի փոշում.
Մի քաղցր հուզում արբեցնում է քեզ,
Ու, հոգսով մղված՝ հոգսդ չես հիշում…
Օրհնությո՜ւն քեզ, ե՛րգ, և երա՛զ, և սե՛ր,
Օրհնությո՜ւն քեզ, կյա՛նք անուշ և անհուն,
Օրհնությո՜ւն և քե՛զ, տանջանքի գիշեր:
Եվ երկունք, և մահ — փա՛ռք և օրհնությո՛ւն…
- Դուրս գրի՛ր անհասկանալի բառերը և բառարանի օգնությամբ բացատրիր: Անհուն-Հուն չունեցող
- Բանաստեղծության մեջ ինչպես է նկարագրվում գարնան քաղաքը, գրավոր ներկայացրու:Այնտեղ ասում էր, որ փողոցը լցված էր աղմուկով և մարդկանց դեմքերին բացվում է ժպիտ։
30.01.2024
ՇԻՐԱԿԻ ԴԱՇՏԵՐԻՑ
Աստղերն են ժպտում լուսեղեն նազով,
Խաղաղ դաշտերը մութն է համբուրում.
— Ես կախարդված եմ միշտ նույն երազով,
Միշտ նույն ցնորքն է իմ սիրտը այրում։
Մոտեցած երկնից աստղերը պայծառ
Ժպտում են խաղաղ քո աչքերի պես.—
— Իմ լքված սրտի կարոտը անծայր
Ամեն ինչի մեջ որոնում է քեզ…
- Էլ. բառարանի օգնությամբ բացատրել բառերը՝ անծայր-ծայր չունեցող, ցնորք- տեսիլք, լուսեղեն- Լուսավոր:
- Դուրս գրել և բացատրել փոխաբերաբար օգտագործված նախադասությունները:- Ես կախարդված եմ միշտ նույն երազով,
Միշտ նույն ցնորքն է իմ սիրտը այրում։ - Ինչպես կբացատրես այս միտքը՝ Խաղաղ դաշտերը մութն է համբուրում;-Այսինքն խաղաղ դաշտերում մութ է։
- Ինչպիսին էին Շիրակի դաշտերը, նկարագրի՛ր ըստ բանաստեղծության:-Այնտեղ աստղերն էին ժպտում և այնտեղ մութ էր։
- Առանձնացրու բնության նկարագրությունը և հոգեվիճակ արտահայտող տողերը:- Աստղերն են ժպտում լուսեղեն նազով,
Խաղաղ դաշտերը մութն է համբուրում
21.12.2023
Ես ունեմ շատ
հաջողություններ, օրինակ ես սկզբում չէի կարողանում գրականություն և հայոց լեզոու
կատարել։ Բայց արդեն կարողանում եմ երկուսն էլ կատարել։
,Ճամփորդությունների
դեռ չեմ մասնակցել։
Իմ ընտրության եղել է
և կմնա մարմնամարզությունը, որովհետև ես այնտեղ շատ հաջողությունների եմ հասել։
Ես մասնակցել
եմ ,,Մաթիլդա,, ֆիլմի քննարկմանը, թե ինչ ենք քննարկել, պատումը կգտնեք իմ բլոգում։
Ես շատ
դժվարություններ եմ ունեցել, բայց արդեն այս ժամանակահատվածում այլևս չունեմ
դժվարություններ։
Մաթիլդա ֆիլմի քննարկում
Մենք յոթերորդ
դասարանցիներով հավաքվել էինք մեր թատրոնի սենյակում, որպիսզի քննարկենք <<Մաթիլդա>>ֆիլմը։
Սկղբում երեխաները ներկայացրեցին <<Մաթիլդա>> ֆիլմ։ Այնուհետև սկսեցինք քննարկել <<Մաթիլդա>>
ֆիլմը, տպավորությունները շատ լավ էին, ոսուսչուհիները տարբեր հարցեր տվեցին, իսկ
մենք փորձեցինք պատասխանել։ Նաև այդ օրը մեզ հյուր էին եկել ուրիշ դպրոցից
ուսուցիչներ և աշակերտներ։ Մենք իմացանք, որ նրանք շատ էին սիրում գիրք կարդալ և
մենք նրանց գրադարանին գրքեր նվիրեցին։ Իսկ ինչ վերաբերում է Մաթիլդա պատմվածքին՝
իմ կարծիքով, միշտ բարին հաղթում է չարին։
18.12.2023
- Որ՞ն է տրված ստեղծագործութունների ասելիքը:Առաջին ստեղծագործության իմաստը այն էր, որ եթե դու ազատության մեջ ես ուրեմն դու ազատության ես սովոր, իսկ եթե դու վանդակի մեջ ես ուրեմն վանդակի ես սովոր։
- Վերնագրիր ստեղծագործությունները:
Առաջին ստեղծագործություն-Ազատությունը վանդակի մեջ
երկրորդ ստեղծագործություն-Շատ հարցեր մարդու կողմից
Երորդ ստեղծագործություն-Աստծու գերին
13․12․2023
Կարդա՛ ,,Նամակ դստերը,, , որը գրել Ֆիցջերալդն իր դստերը։