- Ի՞նչ կառուցվածք ունեն տափակ որդերը-նրանք տափակաձև են
- Ի՞նչ կառուցվածք ունեն կլոր որդերը-նրանկ ի տարբերություն տափակ որդերի նրանց կտրվացքը կլոր է
- Ո՞ր օրգանիզմներին են անվանում մակաբույծներ-միջանկյալ տերեր
- Ինչպե՞ս է ասկարիդը բազմանում մարդու օրգանիզմում-՞
Рубрика: կենսաբանություն
13․02․2024
Լրացուցիչ աշխատանք․ պատասխանել հարցերին․
- Ի՞նչ բնորոշ հատկանիշներ ունեն ձկները-ձկները ունեն խռիկն,թեփիկներ և այլն
- Ի՞նչ նշանականություն ունեն ձկները բնության մեջ և մարդու կյանքում-նրանք առողջարար են համեղ են և գեղեցիկ են։
- Ի՞նչ հիմնական տարբերություններ հիման վրա կարելի է տարբերակել ոսկրայն և կռճիկային ձկներին։-ըստ իրանց տեսքից։
07.02.2024
Քորդավորները կենդանիների կարգաբանության մեջ զբաղեցնում են բարձրագույն դիրքը՝ որպես կատարյալ զարգացած օրգանիզմներ: Քորդավորների ամենակարևոր առանձնահատկությունը թիկնալարի գոյությունն է՝ քորդան: Ճկուն լարի նման այն ձգվում է մարմնի ողջ երկարությամբ ու կատարում է ներքին առանցքային կմախքի դեր: Քորդան առաջանում է կենդանիների զարգացման վաղ փուլերում: Ողնաշարավորների մեծ մասի քորդան դեռևս սաղմնային զարգացման ընթացքում փոխարինվում է ողնաշարով, որը զարգանալով քորդայի շուրջը՝ դուրս է մղում այն:

Քորդավորների կենտրոնական նյարդային համակարգը խողովակաձև է, գտնվում է քորդայի վերևում: Մարսողության համակարգը տեղավորված է քորդայի տակ: Այդ համակարգի առջևի բաժինը՝ կլանը, մասնակցում է ոչ միայն մարսողական, այլև շնչառական ֆունկցիայի իրականացմանը: Կլանի պատերին առաջանում են ճեղքեր, որոնք կոչվում են խռիկային:
Ցամաքային քորդավորների խռիկային ճեղքերը զարգացման վաղ շրջանում փակվում են ու վերանում: Այդ կենդանիների օդային շնչառության օրգանները՝ թոքերը, զարգանում են նույնպես կլանի պատից: Անողնաշարավոր կենդանիների մեծ մասի նման քորդավորներն էլ ունեն երկկողմ համաչափ մարմին, եռաշերտ են և օղակավոր որդերի նման ունեն մարմնի երկրորդային խոռոչ:

Քորդավորները լայնորեն տարածված են երկրի վրա: Նրանք գրավել են բոլոր հիմնական կենսամիջավայրերը՝ հողային, ջրային և ցամաքաօդային:
Քորդավորները բազմաբջիջ կենդանիների ենթաթագավորությանը պատկանող բարձրագույն տիպն է: Այն բաժանվում է երեք ենթատիպերի՝ անգանգների, թրթուրաքորդավորների և ողնաշարավորների:
Անգանգների ենթատիպ
Այս ենթատիպն աղքատ է տեսակներով. հայտնի է ընդամենը 3 տասնյակ տեսակ, որոնք միավորված են գլխաքորդավորների դասի մեջ: Դրանք փոքրամարմին ծովային կենդանիներ են, ապրում են ավազուտ ծանծաղուտներում: Օժտված են քորդավորներին բնորոշ հիմնական առանձնահատկություններով:Թրթուրաքորդավորների ենթատիպ
Այս ենթատիպի ներկայացուցիչները քորդա ունենում են միայն թրթուրային զարգացման փուլում։ Մարմինը պարկանման է կամ տակառիկաձև՝ ամփոփված դոնդողանման թաղանթով՝ տունիկայով, որը կազմված է հատուկ նյութից՝ տունիցինից։ Հիմնականում ծովային կենդանիներ են: Հայտնի է թրթուրաքորդավորների 3 դաս, ավելի քան 1000 տեսակ։ Ներկայացուցիչը ասցիդիան է:
Ողնաշարավորների ենթատիպ
Այս ենթատիպում ընդգրկված կենդանիներն ունեն առանձին ողերից կազմված ողնաշար, գլխի կմախք՝ գանգ, տեղաշարժման զարգացած օրգաններ: Զարգացած նյարդային համակարգ:
Ողնաշարավորների ենթատիպն ունի հետևյալ դասերը՝ բոլորաբերանայինների, կռճիկային ու ոսկրային ձկների, երկկենցաղների, սողունների, թռչունների և կաթնասունների:
Ձկներ
Ջրաբնակ ողնաշարավոր կենդանիներ են, հարմարվել են ակտիվ, շարժուն կենսակերպին: Ձկները շատ բազմազան են և կազմում են ողնաշարավորների տեսակների կեսից ավելին:

Երկկենցաղներ
Երկկենցաղները առաջին ցամաքաբնակ ողնաշարավոր կենդանիներն են: Այնուհանդերձ նրանք ձվադրում են ջրում և այստեղ է անցնում նրանց կյանքի թրթուրային շրջանը:

Սողուններ
Իսկական ցամաքային ողնաշարավոր կենդանիներ են: Նրանց մաշկը չոր է, պատված է եղջերային թեփուկներով: Բեղմնավորումը ներքին է: Դնում են խիտ թաղանթով պատված խոշոր ձվեր:

Թռչուններ
Թռչունները տաքարյուն ցամաքային ողնաշարավորներ են, հարմարվել են թռիչքին: Նրանց առջևի վերջույթները վերափոխվել են թևերի, իսկ մարմինը պատված է փետուրներով: Դնում են կեղևով պատված ձվեր:

Կաթնասուններ
Կաթնասունները ցամաքային տաքարյուն կենդանիներ են, ձագերին կերակրում են կաթով: Պատված են մազածածկույթով: Մեծ մասն ունեն ներարգանդային զարգացում: Ունեն բարձրագույն զարգացած նյարդային համակարգ:

Քորդավորների կառուցվածքի յուրահատկությունները դիտարկենք առավել պարզ և ընդհանրական կառուցվածք ունեցող անգանգների ենթատիպի օրինակով:Գլխաքորդավորների դաս
Այս դասի ներկայացուցիչն է նշտարիկը, որն ունի 8սմ երկարությամբ մարմին: Նրա կիսաթափանցիկ, իլիկաձև մարմինը կողքերից սեղմված է, իսկ գլխային և պոչային ծայրերում՝ սրված: Պոչը երիզող մաշկածալքն ավելի լայն է և իր ձևով կենդանու պոչին տալիս է երկսայր բժշկական գործիքի՝ նշտարի տեսք: Նա իր պոչի ծայրով խրվում է ավազի մեջ, իսկ մյուս ծայրը դուրս է ցցում կեր բռնելու համար:
Քորդան ձգվում է մարմնի ամբողջ երկարությամբ: Քորդան ճկուն լարի նման մարմնի համար ծառայում է որպես հենարան:

Մարսողություն և շնչառություն
Նշտարիկի բերանը գտնվում է կարճ շոշափուկներով պսակի հիմքում: Շոշափուկների անընդհատ շարժի շնորհիվ ջուրը մղվում է դեպի նախաբերանային ճեղք, որտեղից էլ դեպի բերան: Բերանին հաջորդում է կլանը, որտեղից էլ սնունդը անցնում է աղիք: Աղիքում կատարվում է մարսողություն, իսկ չմարսված մնացորդները դուրս են բերվում հետանցքով:
Կլանի պատերին նշտարիկը ունի 150 զույգ խռիկային ճեղքեր: Խռիկային ճեղքերը միմյանցից բաժանող միջնապատերը շատ հարուստ են արյունատար մազանոթներով: Այդպիսով կատարվում է գազափոխանակություն արյան և ջրի միջև:
Այսպիսով, նշտարիկի սննդառությունը և միջավայրի հետ գազափոխանակությունը կատարվում են միաժամանակ:
Արյունատար համակարգ
Նշտարիկի արյունը հոսում է անոթներով և չի լցվում օրգանների միջև եղած խոռոչները, այսինքն՝ ունի արյան շրջանառության փակ համակարգ: Նկատենք, որ թթվածնով հարուստ արյունը մեջքային անոթով հոսում է պոչային ծայր՝ դեպի բոլոր օրգաններ: Փորային անոթով ածխաթթու գազով հարուստ արյունը հոսում է դեպի գլխային ծայր՝ դեպի խռիկներ: Անձրևորդի նման նշտարիկը ևս սիրտ չունի, դրա դերը կատարում է փորային անոթը:

Արտազատության և սեռական համակարգ
Նշտարիկի արտաթորության համակարգը կազմված է մոտ 100 զույգ անոթներից, որոնք մի ծայրով բացվում են շուրջկլանային խոռոչի մեջ: Մարմնի խոռոչում այդ օրգանները կրում են քորոցաձև երկար բջիջներ, որոնց մեջ ներծծվում են նյութափոխանակության ավելորդ արգասիքները: Շուրջկլանային խոռոչի մեջ են բացվում նաև բազմաթիվ սեռական գեղձերի ծորանները: Սեռական բջիջները դուրս են բերվում ջրի հոսքով: Բեղմնավորումը կատարվում է ջրում:
Նյարդային համակարգը և զգայարանները
Նշտարիկի քորդայի վերևում գտնվում է հաստ պատերով նյարդային խողովակը, որը մարմնի գլխային ծայրում փոքր-ինչ ավելի լայն է՝ առաջացնելով ուղեղաբուշտ: Նշտարիկը գլխուղեղ չունի: Նյարդային խողովակից զույգ-զույգ դուրս են գալիս նյարդերը և ուղղվում դեպի մարմնի տարբեր մասեր: Նշտարիկի զգայարանները թույլ են զարգացած: Ունի լուսազգաց բջիջներ, որոնցով տարբերակում է լույսը խավարից: Գլխային ծայրում գտնվում է հոտառական փոսիկը, իսկ մարմնի ամբողջ մակերեսին ցրված են շոշափելիքի ընկալիչները:
21.12.2023
Դեկտեմբեր ամսվա կենսաբանության ամփոփում
1․ներկայացնել կրկնակի բեղմնավորումը։Կրկնակի բեղմնավորումը դա տեղի է ունենում սեռեական ճանապարհով
2․որ օրգանիզմների մոտ է տեղի ունենում ֆոտոսինթեզ։Այն բույյսերը որոնք կանաչ գույնեն նրանց մոտ տեղի է ունենում ֆոտոսինթեզ։
3․ներկայացնել ֆոտոսինթեզի ողջ գործընթացը։Ֆոտոսինթեզը արևի էներգիաի շնորհիվ է տեղի ունենում
4․ներկայացնել մտրակավորների կառուցվածքը և տարածվածությունը։Նրանք ունեն կեղծ ոտիկներ,մարսողական վակուոլ,կորիզ,կծկուն վակուոլ։
5․ներկայացնել հողաթափիկ ինֆուզորիաի կառուցվածքը։Նա ունի մեծ և փոքր կորիզներ,բջջաբերան նաև ունի թարթիչ որի օգնությամբ շարժվում է։
6․ներկայացնել հողաքթափիկ ինֆուզորիաի բազմացումը։Հողաթափիկ ինֆուզորիան բազմանում է երկու ճանապարհով անսեռ և սեռական
7․ներկայացնել դեկտեմբեր ամցվա բլոգային աշխատանք։
20․12․2023
·
Ո՞ր կենդանիները չունեն մարմնի մշտական ձև:Սովորական անեոբանը։
·
Ի՞նչ հատկանիշով է ինֆուզորիան տարբերվում մյուս միաբջիջ կենդանիներից։
·
Ինչպե՞ս է բազմանում հողաթափիկ ինֆուզորիան։
13․12․2023
06.12.2023
Լրացուցիչ աշխատանք, պատասխանել հարցերին․
- Ի՞նչ եղանակով են կատարվում ծածկասերմ բույսերի բազմացումը-Նրանք բազմանում են և անսեռ և սեռական եղանակով։
- Ո՞րն է ծածկասերմ բույսերի սերմերով բազմացման օրգանները-առէջ,վարսանդ,սերմնապարկը,սեմնաբջիջը,վարսանդի սպի
- Նկարագրեք խաչաձև փոշոտումը-խաչաձև փոշոտումը տեղի է ունենում քամու մեղվի միջատների շնարհիվ օրինակ մեղուն գալիս և նստում է նեկտարի վրա այնուհետև նստում է մեկ ուրիշ ծաղկի վրա և տեղի է ունենում փոշոտում։
- Նկարագրեք ինքնափոշոտումը-ինքնափոշոտումը տեղի է ունենում երկսեռ ծաղիկների մոտ ինքն իրենով իրեն բեղմնավորում է։
30.11.2023
Նոյեմբեր ամսվա ամփոփում
1․Ջրի մուռների կառուցվացքը և տարածությունը։— ջրի մուռները ունեն թելանման բույսեր են նրանք շատ տարածված են ջրերում,լճերում,ծովերում և այլն։
2․ջրի մուռների բազմացում և մարդը ինչպես է օգտագործում ջրի մուռներին։—մարդը ջրի մուռներին օգտագործում է տրբեր բաներ պատրաստելու համար օրինակ սուշի և այլ այդպիսզի բաներ օգտագործվում է նաև բժշկության մեջ օրինակ նրանով պատրաստում են յոդ
3․սպորավոր բույսերի կառուցվածք և տարածվածություն։—նրանք ունեն 40 մետր բարձրություն նրանք տարածված են խոնավ,արևոտ և անձրևոտ պայմաններում։
4․սպորավոր բույսերի բազմացում։նրանք բազմանում են անսեռ պայմաններում
5․ծաղկավոր բույսերի արտաքին կառուցվացք։ նրանք կառուցված են ցողունից,արմատից,տերևից։
6․ծաղկի կառուցվացք։ծաղիկը կազմված է դնչիկից,փոշանոթից,ծաղկապսակից,ծաղկաթերթից,սռնակից և այլն
7․ինչպես է տեղի ունենում փոշոտումը։ օրինակ մեղուն գալիս է նստում մի ծաղկի վրա որպեսզի նեկտար հավաքի և հետո գնում և նստում ուրիշ ծաղկի վրա և տեղի է ունենում թոշոտում։
8․ներկայացնել նոյեմբեր ամսվա աշխատանքները։
https://davtyanschool.wordpress.com/2023/11/22/22-11-2023-2/
22.11.2023
Լրացուցիչ աշխատանք, պատասխանել հարցերին․
- Որո՞նք են ծաղկավոր բույսերի գեներատիվ օրգանները գեներատիվ համակարգը ապահովում է բույսի բազմացումը:
- Տերևների ին՞չ ձևեր են ձեզ հայտնի։Ցանցաջիղ տերևներ և աղեղնաջիղ տերևներ
- Արմատային համակարգի ինչ տեսականեր գիտես։ Փնջաձև և առանցքային
- Որո՞նք են միաշաքիլավոր և երկշաքիլավոր բույսերը։ Յուրաքանչյուրից բերել մի քանի օրինակ։ Միաշաքիլավոր բույսերի դաս. պատկանում են՝ շուշանը, ցորենը, եգիպտացորենը, բրինձը, սոխը, սխտորը:
Երկշաքիլավոր բույսերի դաս. պատկանում են՝ լոբին, ոլոռը, կաղամբը, արևածաղիկը, խնձորենին, ելակը:
ջրի մուռներ
Լրացուցիչ աշխատանք, պատասխանել հարցերին․
- Ի՞նչ բազմաբջիջ գորշ և կարմիր ջրիմուռներ ե ձեզ հայտն։ Բնութագրեք դրանց կառուցվածքը Նրանց կառուցվաքը մնան է թելի և այդ թելի վրա կախված են տերևանման օղակներ են կախված։
- Ջրիմուռները ավտոտրոֆներ են և ի՞նչ գործընթաց են կատարում։ավտոտրոֆ սննդառություն քլորոֆիլ պարունակող բույսերի էկոլոգիկան խումբել որոնց գերակշռող մասը տարածված է և բնակվում է ջրային միջավայրում որտեղ նրանք կազմում են բուսական զանգվածի հիմնական մասը։
