փորձանք

Գյուղաքաղաքի հիվանդանոցի նախասենյակը լիքն է ամեն հասակի և ամեն տեսակի այցելուներով — կին, մարդ, աղջիկ, երեխա… Շատերը, տեղ չլինելու պատճառով, կանգնած են. իսկ ոմանք անհամբեր հերթի են սպասում բժշկի ընդունարանի դռների առջև։

Զգացվում է քրտինքի, տրեխի և յոդոֆորմի հոտւ Անկյունում երկու մարդ խոսում են կարմիր նստարանին նստած։ Սրանցից մեկի (որ ունի սև մազերով հաստ դեմք, խիտ հոնքեր և չինացու քիթ) աջ ձեռքը կապած է կրծքին։ Իսկ մյուսը (որն ունի ալեխառն փոքրիկ միրուք, հարաշարժ աչքեր և մեջքին արծաթե բարակ գոտի) գլուխը կապել էր սպիտակ փաթաթանով։

— Ես զարմանում եմ, Պետրոս աղա,— ասում է չինացու քթով, ձեռքը կապած մարդը իր հասակավոր հարևանին,— երկու օր առաջ տեսա քեզ ողջ-առողջ, այսօր գլուխդ փաթաթած։ Ի՞նչ է պատահել…

— Էլ մի հարցնի, Ավետիս,— ասում է Պետրոս աղան՝ գլխի փաթաթանը շոշափելով։

— Կռի՞վ է պատահել, ի՞նչ…

— Ի՜նչ կռիվ, ի՜նչ բան։

— Հապա ինչի՞ց եղավ էդ։

— Մի փուչ բանից։

— Ո՜նց թե։ Վեր ես ընկե՞լ…

— Ի՜նչ վեր ընկել, ախպեր. իմ պարոն ծառան է խփել, պարզերես կենա…

— Ծառա՞՜ն, էն Մին ա՞սը, թե՞ Դավիթը։

— Դավիթ է, ինչ անասուն է,— ասում է Պետրոս աղան նեղացած և նորից շոշափում է գլխի փաթաթանը։

— Էն որ այգին պահո՞ւմ է։ Ինչո՞ւ խփեց ախր…

— Երեկ իրիկուն գնացի այգի, փետը վերկալավ ու տուր թե կտաս գլխիս մեջտեղը։

— Վա՜հ,— զարմանում է Ավետիսը,— առանց դես ու դենի՞… Չե՛մ հասկանում…

— Իհարկե, չես հասկանա։ Եթե բանը գլխից չասես, թարս դուրս կգա,— ասում է Պեարոս աղան աչքի պոչով նայեյով մյուս նստողներին։— Դու գիտես, որ էդ Դավիթ է, ինչ փուչ կենդանի է, մեր այգին պահում է, ու դրա համար ամսական հինգ մանեթ եմ տալի, հացն էլ ինձանից, իսկ ամսական, ամենաքիչը, նա կուտի տասնհինգ մանեթ, դեռ հացն էլ առանց պանիր չի ուտում։ Հինգ մանեթն էլ էդ տասնհինգ մանեթի վրա քսան մանեթ, իսկ քսան մանեթը քիչ փող չի. դրանով կարելի է մի կով առնել։ Հլա տրեխներ էլ էր ուզում՝ չտվի… Հա՛, ախպերս որ դու ես, էդ լիրբ լրբի որդին իբր թե այգի է պահում։ Ամեն օր գնում եմ տեսնում՝ ծառերի խնձորները, տանձերը պակաս։ Ասում եմ.

— Ա՛յ տղա, Դավիթ, էս ծառերի խնձորներն ո՞ւր են։

— Ես ինչ գիտեմ, աղա։

— Ո՞նց թե,— ասում եմ,— բա որ դու չգիտես, ո՞վ պիտի իմանա։

Ձեն չի հանում։

Դեռ էդ ոչինչ, որ մեծ ծառերի խնձորներն էին պակասում, ավելի վատ եղա, երբ մի օր էլ տեսա՝ Ռուսեթի մի թեթև ծառ կա, նրա խնձորներն էլ պակասեցին։ Էդ ծառը առել եմ Վարդանի տղից։ Մի օր դա եկավ, թե՝ «Պետրոս աղա, մի խորոմ խոտ տուր, խոտ չունեմ»։ Ասի՝ «տար, համա քու այգու պատրուսներից մեկը կտաս»։ Մարդը խոստացավ ու տվեց։ Էս տարի էդ ծառը բո՜լ բռնել էր։ Ինքը կարճ, թեթև բան է, բայց լավ բռնել էր։ Կարկուտը շատ մասը թափեց, բայց մի քիչ էլի մնաց, էդ քիչը համբարեցի, դուրս եկավ հիսուն-հիսուներկու հատ։ Էս քանի օրը որ գնացի այգի, ասենք, ամեն օր եմ գնում, համա էս վերջին անգամը որ գնացի, տեսա էդ ծառի խնձորը պակաս, համբարեցի՝ դուրս եկավ 48 հատ։ Կանչեցի էդ անիծած Դավթին։

— Արի էստեղ,— ասում եմ։

Վազեվազ եկավ ու դիք դագանակի պես առաջիս տնկվեց։

— Ի՞նչ է, աղա։

— Աղեն աչքդ հանի։ Ա՛յ տղա, ասում եմ, էս ծառի խնձորներն ո՞ւր են։

— Վրեն է, ո՛ւր են,— ասում է,— աղա։

— Ո՜նց թե վրեն են,— ասում եմ,— էստեղ հիսուն, հիսուներկու խնձոր կար, հիմի 48 հատ է, ո՞ր ջհանդամն են գնացել։

— Ես ինչ գիտեմ, աղա։

Ասում է ու ծառին է մտիկ անում, մթամ թե ն՛որ է տեսնում։

— Բա որ դու չգիտես, էլ ո՞վ գիտի, ասում եմ,— էլ ի՞նչ՞ այգի պահող ես, որ չգիտես։

— Չգիտեմ,— ասում է,— աղա։

Ասում է ու էլի ծառին է մտիկ անում, որ աչքերս չտեսնի։

— Ամո՛թ է,— ասում եմ,— ա՛յ տղա, հոգուդ մեղք մի անի. թե ուտում ես, ասա ուտում եմ. հո ես բան չեմ ասում դրա համար։

— Չէ,— ասում է,— աղա, ուտում չեմ։

— Որ ուտում չես,— ասում եմ,— բա ո՞ւր են գնում։ Կա՛մ գողանում են, կա՛մ ուտում ես, ուրիշ էլ ի՞նչ կա, հո երկինք չեն թռչում։

— Չէ,— ասում է,— աղա, ո՛չ ուտում եմ, ո՛չ գողանում են։

— Էդ ո՞նց կլինի,— ասում եմ։— Երկուսից մեկը՝ կա՛մ ուտում ես, կա՛մ գողանում են՝ դու չես տեսնում։

Չէ որ չէ՜։

— Ո՛չ ուտում եմ, ո՛չ էլ գողանում են։

— Թ՛ող էդպես լինի,— ասի մտքումս, ու մտածում եմ — գուցե չի ուտում, բայց ծախում է. կամ, շատ կարելի է, գողանում են, ինքը քնում է՝ չի տեսնում… Վերջապես, ասում եմ, պետք է իմանամ՝ այգիս գող է մտնո՞ւմ, թե չէ…

Էսպես մտածելով հասա տեղ ու եղածը պատմեցի սանամորդ։ Նա էլ ասավ, որ ծառան ուտիլ չի, բայց շատ կարելի է՝ գողանում են, ինքը քնած է լինում։ Էդ էլ որ նա ասավ, մտածեցի՝ լավ մութը մթնելուց հետո թաքուն մտնեմ այգի, խնձոր քաղեմ, տեսնեմ էդ անիծածը ինձ նկատում է, թե չէ. եթե նկատի — էն է՝ լավ է մտիկ տալի այգուն, թե չէ հո՝ այգիս անտեր է, գողերը թալանում են։

Մտածեցի ու արի։

Հիմի, քավոր Ավետիս, դու կասես թե ես մի քանի խնձորի համար դարդ եմ անում։ Սկի էլ չէ։ Իմ դարդը խնձորները չէին, թքած խնձորների վրա։ Ես ուզում էի իմանալ՝ այգիս գո՞ղ է մտնում, թե ոչ։

Հենց էդպես, երբ մութը լավ մթնեց, մի փետ վերկալա, դուրս եկա տանից ու ճամփա ընկա դեպի այգի։

Մութ, շա՛տ մութ գիշեր էր. էնպես մութ, որ աչք աչքի չի տեսնում։

Երբ այգուն մոտեցա՝ սիրտս տրպպաց. մի տեսակ վատ բան զգացի։ Լավ կլիներ հենց էդ ժամանակ էլ ետ դառնայի, էլ ես բանը չէր պատահի։ Բայց կարծես սատանան բոթեց թե՝ գնա՛, գնա՛, գնա՛…

Ես էլ մտածեցի.— քանի որ եկել եմ, մտնեմ մի փորձեմ էդ անիծածին, տեսնեմ նկատո՞ւմ է, թե չէ։ Եթե չնկատի, վա՛յն եկել է իրեն տարել, պոչը կկտրեմ. թող ուր ուզում է գնա։

Էսպես մտածելով՝ մոտեցա այգու պատին։ Մոտեցա ու լոք տվի վրովը, ու հենց լոք տվի թե չէ, երկու քար, վատ էին դրվա՞ծ, ինչ էր — իրար հետ ընկան պատից… Ես մտա այգի ու կանգնած ականջ դրի։ Ասում եմ՝ տեսնեմ մարդու ձեն_ձան, ոտի ձեն լսվո՞ւմ է, թե չէ։

Հենց մտել ու մտածում էի, մեկ էլ տեսնեմ ոտի ձեն լսվեց։ Մինը դեպի ինձ էր գալիս։ Ասի ով գիտի հենց գող է։ Բայց չէ։ Եկավ մթի մեջ մի քիչ հեռու կանգնեց ու ձեն տվեց։

— Ո՞վ է։

Ասողն էդ լիրբ լրբի որդին էր. ձենից էն րոպեին ճանաչեցի, բայց ձեն չհանեցի։ Ասում եմ՝ ով գիտի հենց էնպես հավարի է գոռում, առանց բան տեսնելու։

— Ո՞վ ես,— ձեն տվեց նորից։

Ես էլի ձեն չեմ հանում։

Նա փնթփնթաց, հայհոյեց, հեր ու մեր քաշեց ու նորից.

— Ո՞վ ես,— ասում է,— դո՛ւրս արի։

Ես թարսվել, կողքի եմ ընկել ու ձեն չեմ հանում։ Ասում եմ իրանից դուրս է գոռում, քարերի ձենը լսել է՝ դրա համար։

— Դո՛ւրս ես գալի, թե չէ,— մին էլ գոռաց նա։

Ու հենց էդ գռռալը տեսա… Մեկ էլ — ֆռռալով մի բան եկավ ու տրաքեց գլխիս։

— Վա՛յ, անիծվես դու,— ասի ու գլուխս բռնեցի։ Գյադեն ձենիցս ճանաչեց ու մնաց սառած, էլ ձեն չհանեց։ Քիչ հետո տեսնեմ՝ գլխիցս արուն է գալի։

— Վա՛յ,— ասի,— ես քու… էս ինչ փորձանք բերիր գլխիս։

Գյադի լեզուն կապ է ընկել, բան չի խոսում։ Վերջը կմկմաց.

— Աղա,— ասում է,— ես ի՜նչ գիտեի դու ես…

— Աղեն աչքդ հանի,— ասում եմ,— լիրբ լրբի զավակ… Շատ էլ քեզ ասել եմ այգուն մտիկ անես, պետք է, ուրեմն, փետը քաշես մարդ սպանե՞՜ս…

— Ի՜նչ ես ասում,— զարմանում է Ավետիսը կապած ձեռով իր չինական քիթը տրորելով։

— Հապա՜,— հառաչում է Պետրոս աղան՝ գլխի փաթաթանը ուղղելով,– էսենց փորձանք բերեց իմ գլխին էն լիրբ լբրի գյադեն…

— Պետրոս Միրզոյան,— կարդում է հիվանդների ցուցակը սպիտակ շոր հագած երիտասարդ ֆելդշերը և նայում է Պետրոս աղայի կողմը։— Հերթը ձերն է։

Պետրոս աղեն գլխաըկը վերցնելով՝ դնում է կռնատակը և մտնում բժշկի մոտ…

Հարցեր և առաջադրանքներ

1.Գտիր անծանոթ բառեր և բառարանի օգնությամբ բացատրիր

2.Բացատրիր հետևյալ նախադասությունները-

ա) եթե բանը գլխից չասես, թարս դուրս կգա- եթե մի բանը սկզբից չասես սխալ կլինի

բ) Եթե չնկատի,վայն եկել է իրեն տարել։- Եթե չնկատի իրա համար վատ կլինի

գ) Գտիր այն հատվածները, որոնց մեջ երգիծանք կա

դ) Ի՞ նչպիսի կերպար է Պետրոս աղան-Նա շատ փնթփնթանն էր։

Ռավեննայում»

Ռավեննայում»

Արարատի ծեր կատարին
Դար է եկել, վայրկյանի պես,
Ու անցել:
Անհուն թվով կայծակների
Սուրն է բեկվել ադամանդին
Ու անցել:
Մահախուճապ սերունդների
Աչքն է դիպել լույս գագաթին
Ու անցել:
Հերթը հիմա քոնն է մի պահ.
Դու էլ նայիր սեգ ճակատին
Ու անցիր…

Հարցեր և առաջադրանքներ

1.Անծանոթ բառերը դուրս գրիր և բացատրիր։բեկվել-կպչել սեգ- հպարտ

2.Դուրս գրիր ուղղական և սեռական հոլովներով դրված գոյականները։-սռական –արարատի,վարկյանի,կայծակների,սերունդների

Ուղղական-ծեր,դար

3.Փորձիր մի քանի նախադասությամբ պատմել բանաստեղծությունը։

Լրացուցիչ աշխատանք

Տրված բառերը խմբավորիր ըստ խոսքի մասերի։

2․Գոյական-.Հող-,սղոց-,բուժակ,փայտ,պտուտակ,բժիշկ։

Ածական-վիրավոր,մաքուր,հարթ,կանաչ,զգուշորեն,կարգին,համառռորեն,գարնանային,փայլուն։

Բայ-բուժել,սրսկել։

3.Կետերի փոխարեն գրիր ուն կամ յուն ածանցը։

ա ) Քամին խաղում էր պաղպաջուն ալիքների հետ։

բ) Դողդոջուն ձայնը մատնեց , որ վախենում է։

գ) Սիրով էր տանում հիվանդի քրթմնջյունն ու բողոքը։

դ) Դալար սաղարթի սոսափյուննը խաղաղություն էր բերում։

Գեղեցիկ սպիտակ ձիու ամառը

Հին, լավ օրերից մի օր, երբ ես ինը տարեկան էի և աշխարհը լի էր ամեն տեսակի հրաշալիքներով, իսկ կյանքը դեռևս հաճելի ու խորհրդավոր երազ էր, իմ զարմիկ Մուրադը, որին խելառ էին համարում բոլորը, բացի ինձանից, առավոտյան ժամը չորսին եկավ մեր բակը: Բախելով սենյակիս լուսամուտը, նա արթնացրեց ինձ։

Продолжить чтение «Գեղեցիկ սպիտակ ձիու ամառը»

Համո Սահյան«Անտառում»

Համո Սահյան
«Անտառում
»


Անտառում ամպի ծվեններ կային,

Կապույտ մշուշներ կային անտառում.

Օրոր էր ասում աշունն անտառին.

Բայց դեռ անտառի քունը չէր տանում։

Շշուկներ կային անտառում այնքա՜ն

Եվ խոնավ-խոնավ բուրմունքներ կային….

Իրար փաթաթված ստվեր ու կածան,

Ու հետքե՜ր, հետքե՜ր, հետքե՜ր մարդկային։

Եղյամն էր սնկի գլուխն արծաթում,

Մրսում էր կարծես վայրի նշենին,

Հանգստանում էր հողմը բացատում՝

Ականջն ամպրոպի ազդանշանին։

Եղնիկի հորթը, մամուռը դնչին,

Թռչում էր իր մոր բառաչի վրա,

Եվ որսկանը թաց խոտերի միջին

Կորած հետքերն էր որոնում նրա։

Փայտահատը հին երգն էր կրկնում

Եվ տաք սղոցն իր յուղում էր կրկին,

Թեղին անտարբեր ականջ էր դնում

Տապալված կաղնու խուլ հառաչանքին։

Անտառապահի տնակի առաջ

Խարույկն իր խաղաղ ծուխն էր ծածանում,

Եվ խարույկի մոտ եղևնին կանաչ

Սոճու հետ սիրով զրույց էր անում…

Վանի թագավորություն

Ե՞րբ է ստեղծվել Վանի թագավորությունը։ Ո՞րն էր դրա ստեղծման գլխավոր պատճառը։ Ի՞նչ անուններով է հայտնի։ Վանի թգավորությունը հայտնի է նաև ուրարտու վանի թագավորությունը ստեղծվել է վանա լճի ավազանում։
• Փորձեք ներկայացնել Սարդուրի I-ի պատմական կերպարը։ Նա շինարարական և ռազմական գործունեությունը կաված Է վանա լճի ավազանի և տարածքների հետ

04.11.2022

285․Երեխայի հասակը մինչև 7 տարեկան դառնալը փոխվել է հետևյալ կերպ. Տարիքը՝ տարիներով 1 2 3 4 5 6 7 Հասակը՝ սանտիմետրերով 75 85 90 95 98 105 112 Գծե՛ք նրա տարիքից հասակի կախման գրաֆիկը։

286․Օդի ջերմաստիճանը չափել են մեկ օրվա ընթացքում։ Չափումների արդյունքները ներկայացված են հետևյալ աղյուսակում. Ժամը 0 2 4 6 8 10 12 14 16 18 20 22 24 Ջերմաստիճանը 15 12 8 7 6 10 11 13 16 20 18 14 11 Կառուցե՛ք օրվա ընթացքում օդի ջերմաստիճանի փոփոխության գրաֆիկը։

288․Գնացքը A կետից մեկնել է C կետը։ Ճանապարհին այն կանգ է առել B կետում։ Այդ ամենը գրաֆիկորեն պատկերված է 36-րդ նկարում։ Գրաֆիկից ելնելով՝ պատասխանե՛ք հետևյալ հարցերին. ա)  Որքա՞ն ժամանակ է գնացքը եղել ճա նապարհին։ բ)  Որքա՞ն ժամանակում է գնացքը հասել B կետը։ գ)  Ի՞նչ արագությամբ է գնացքը A կետից ընթացել դեպի B կետը։ դ)  Ի՞նչ արագությամբ է գնացքը B կետից ընթացել դեպի C կետը։ ե)  Որքա՞ն է տևել B կետում արած կանգառը։

Ա․7ժամ

Բ․2ժամում

Գ,120 կմ/ժ

Դ․210կմ/ժ

Ե․1 ժամ

289․Ունենք միևնույն 48 սմ2 մակերեսով 5 ուղղանկյուն։ Այդ ուղղան- կյուն ների լայնություններն են՝ 1 սմ, 2 սմ, 3 սմ, 4 սմ, 6 սմ։ Կազմե՛ք ուղղանկյուն նե րի լայնու թյու նից նրանց եր կարությունների կախ- ման աղյուսակը և համա պատասխ ան գրաֆիկը։

Երկարություն482416128
Լայնություն1սմ2սմ3սմ4սմ6սմ

291Դիցուք x-ը և y-ը 6 սմ2 մակերես ունեցող ուղղանկյան հարևան կողմերի երկարություններն են: Այդպիսի շատ ուղղանկյուններ կարող են լինել: Հետևյալ աղյուսակը ցույց է տալիս, թե ինչպես է փոխվում այդպիսի ուղղանկյան կողմերից մեկի երկարությու- նը (y)` կախված մյուս կողմի երկարությունից

 Կառուցե՛ք այս կախման գրաֆիկը:

296․ 9 տ երկաթի հանքաքարից ստանում են 5 տ երկաթ։ Որքա՞ն երկաթ կստանան 54 տ հանքաքարից։Լուծում 54։9×5=30

Իմ ամենասիրած գրողը

Ես շատ գրողների գիտեմ օրինակ Եղիշե Չարենցը Պարույր Սեվակ բայց իմ իմացած գրողներից ամենաշատը սիրում եմ Ղազարոս Աղայնին և Հովհաննես Թումանյանին

ԵՐԱԶ

Գիշերն երազում հալածում էին.
Փախչում էի չար թշնամիներից.
Նրանք խառնաձայն հետևում էին…
Դողում էին սիրտս ու ծնկներս ահից։

Իմ առջև տեսա ընդարձակ դղյակ
Բարձըր պատերով փոքրիկ ծմակում.
Ես այնտեղ մտա… անմարդ ու դատարկ
Այն ավերակը ինձ հույս էր ազդում…

Զգույշ կուչ եկած, շունչս պահելով

Ես դողում էի մահվան սարսափից,
Եվ, զարհուրելի աղաղակներով,
Չարագործները մոտիկ էին ինձ։

Հանկարծ դղյակի, իմ շուրջ տարածված,
Գերեզմաններից ձայներ դուրս եկան,

Իմ հոգուն ծանոթ ձայներ մոռացված…
Եվ ես զորություն առա գերբնական։

Անարգ թաքստից դուրս թռա իսկույն
Որպես վրդոված վագրը դարանից,
Եվ հարձակվեցի ընդդեմ թշնամուն,—

Զենքերի բախում… զարթեցա քնից։

Հովհաննես Թումանյան

Սեպտեմբեր — հոկտեմբեր ամիսների ամփոփում

ԱՆԴԱՍՏԱՆ

ՏԵՔՍՏԻ ՄԵՋ ԳՏԻ՛Ր ՈՒՂՂԱԳՐԱԿԱՆ ՍԽԱԼՆԵՐԸ ԵՒ ՈՒՂՂԻ՛.

ՈՍԿԻ ԱՇՈՒՆ

ՄԱՆՎԵԼ ԴԱՎԹՅԱՆ

    Իմ կարգախոսը կյանքում

тавьте комментарийПравить»Իմ ընտանիքը»

   ՄԱՅՐԵՆԻ ԼԵԶՎԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԿԱՐԵՒՈ ՐՈՒԹՅ ՈՒՆԸ  

ՆՈՐԻՑ ԱՆՁՐԵ

ԻՄ ԸՆՏԱՆԻՔԸ

ԱՆԴԱՍՏԱՆ



Դ,տ,թ-ի ուղագրություն

ՏԵՔՍՏԻ ՄԵՋ ԳՏԻ՛Ր ՈՒՂՂԱԳՐԱԿԱՆ ՍԽԱԼՆԵՐԸ ԵՒ ՈՒՂՂԻ՛.

Գ,կ,ք-ի ուղագրություն

ՈՍԿԻ ԱՇՈՒՆ

ԱՖՈՐԻԶՄՆԵՐ

ԲԱՌԻ ՈՒՂԻՂ ԵՒ ՓՈԽԱԲԵՐԱԿԱՆ ԻՄԱՍ

Ուղղագրություն և ուղղախոսություն

Դարձվածքներ

Կոմիտաս

Ածական անուն

Բառակազմություն

Հոմանիշ հականիշ

Իմ հպարտ հայաստան

Հովհաննես Թումանյանի քառյակններ

05.09.2022

Նորից անձրև

Նորից անձրև, մշուշ, ամպ,

Թախիծ անհուն, տխրանք հեզ,

Աշուն, քեզ ի՞նչ քնքշությամբ,

Ի՞նչ խոսքերով երգեմ քեզ…

Քո մշուշը, քո ոսկի

Տերևները հողմավար,

Դյութանքը քո մեղմ խոսքի,

Արցունքները քո գոհար…

Հարազատ են իմ հոգուն,

Վհատությունն իմ խոնարհ,

Եվ թփերը դողդոջուն,

Եվ խոտերը գետնահար…

Եվ քո երգը թախծալի

Իմ սրտի երգն է, կարծես,

Աշուն, քաղցր ու բաղձալի,

Ի՞նչ խոսքերով երգեմ քեզ…

Վահան Տերյան

Թախիծ-տխրություն

հողմավար-փոթորկոտ

գետնահար-Գետնին կպած

բաղձալի-ղանկալի