Рубрика: Uncategorized

Ձախորդ Փանոս

Опубликовано  от melkonyananahit

Ժամանակով մի աղքատ մարդ է լինում, անունը Փանոս։ Ինքը մի բարի մարդ է լինում, բայց ինչ գործ որ բռնում է՝ ձախ է գնում։ Դրա համար էլ անունը դնում են Ձախորդ Փանոս։ Ունեցած-չունեցածը մի լուծ եզն է լինում, մի սել ու մի կացին։ Մի օր եզները սելում լծում է, կացինը առնում գնում անտառը փետի։ Անտառում էս Փանոսը միտք է անում, թե՝ մի բան որ ծառը կտրելուց ետը մին էլ նեղություն պետք է քաշեմ՝ ահագին գերանը գետնից բարձրացնեմ գցեմ սելի մեջը, ավելի լավ է՝ հենց սելը լծած բերեմ ծառի տակին կանգնեցնեմ, որ ծառը կտրեմ թե չէ, ընկնի մեջը։
Ասածն արած է։
Եզներով սելը բերում է մի մեծ ծառի ներքև կանգնեցնում, ինքը անցնում է վերի կողմը, կացինը քաշում՝ թրխկ, հա թրխկ։ Շատ է քաշում թե քիչ, էդ էլ ինքը կիմանա, ծառը ճռճռալով գալիս է զարկում, տակովն անում սելը ջարդում, եզներն էլ հետը։ Փանոսը մնում է ապշած կանգնած։ Ի՞նչ պետք է անի։ Կացինը վերցնում է ու ծոծրակը քորելով ճամփա է ընկնում դեպի տուն։
Ճամփին մի լճի ափով անց կենալիս է լինում։ Տեսնում է մեջը վայրի բադեր են լողում։ Ասում է՝ գլուխը քարը, չեղավ չեղավ, արի գոնե մի բադ սպանեմ, տանեմ տամ կնկանս։ Ասում է ու կացինը պտտում, շպրտում դեպի բադերը, որ մինն սպանի, բադերը ճղճղալով ցրվում են, փախչում են, որը եղեգնուտն է մտնում, որը թռչում գնում, կացինն էլ ընկնում է լճի խոր տեղը, տակն անում, կորչում։ Փանոսը մնում է լճի ափին կանգնած միտք անելիս։ Ի՞նչ անի, ի՞նչ չանի։ Շորերը հանում է դնում լճի ափին, ինքը մտնում մեջը, որ կացինը հանի։ Գնում է, գնում, քանի առաջ է գնում, ջուրն էնքան խորանում է, տեսնում է կարող է խեղդվել, ետ է դառնում, դուրս գալի։
Դու մի՛ ասիլ՝ Փանոսը որ լիճն է մտնում ու խորը գնում, էդ ժամանակ լճափով մի անցկենող է լինում, տեսնում է էստեղ թափած շորեր կան, եղեգնուտի մեջ խորը գնացած Փանոսին էլ չի նկատում, էս շորերը հավաքում է, առնում գնում։
Փանոսը լճից դուրս է գալի, տեսնում շոր չկա։ Մնում է տկլոր կանգնած։
Միտք է անում. «Ի՜նչ անեմ, տեր աստված, էսպես տկլոր ո՜ւր գնամ»։
Սպասում է մինչև մութն ընկնի։ Մթան հետ վեր է կենում գնում գյուղը։ Որ գյուղին մոտենում է, ասում է՝ էսպես տկլոր որ գնամ մեր տունը, տանըցիք ի՞նչ կասեն։ Արի գնամ ախպորիցս շոր առնեմ հագնեմ՝ էնպես գնամ կնկանս մոտ։
Ճամփեն ծռում է դեպի ախպոր տունը։
Դո´ւ. մի ասիլ՝ էդ գիշեր էլ ախպոր մոտ մեծարք կա, քեֆի էլ էն տաք ժամանակն է։ Դուռը ծերպ է անում, տեսնի ով կա, ով չկա, հյուրերից մինը կարծում է, թե շունն է, ձեռի կրծած ոսկորը շպրտում է դեպի դուռը, ոսկորը դիպչում է աչքին, աչքը հանում։
Փանոսը ցավից վայ՜վայ անելով ետ է դառնում, շներն էս ձենի վրա վեր են կենում, տեսնում են, օհո՛, մթնումը հրես մի տկլոր օքմին, ու չորս կողմից վրա են տալիս։ Շների հաչոցի վրա մարդիկ դուրս են թափվում, տեսնում են՝ մի տկլոր մարդ փախած գնում է, շները ետևից։ Առանց երկար ու բարակ մտածելու վճռում են, որ կա թե չկա սա սատանա է։
Բավական տեղ ղըչըղու տալով, հայհոյելով, հարայ-հրոցով ընկնում են ետևից, հալածում, տանում գցում անտառները։
Շներն էլ ետևիցը մի ճուռը պոկում են, ու էսպես տկլոր, աչքը հանած, կաղին տալով՝ խեղճ Փանոսը գնում է կորչում։
Մյուս օրը գյուղում տարածվում է, թե հապա չեք ասիլ՝ «Փանոսը կորել է։ Գնացել է անտառը փետի ու ետ չի եկել»։ Գեղահավան հավաքվում են գնում, գնում են անտառը ման գալի, սելն ու եզները գտնում են ծառի տակին ջարդված, ինքը չկա։
Դես Փանոս, դեն Փանոս. հարց ու փորձով հագուստն էլ գտնում են մեկի մոտ։
— Ա՛յ մարդ, էս հագուստը ո՞րտեղից է ընկել քեզ մոտ։
— Թե՝ ախպեր, էս հագուստը էսպես մի լճի ափին վեր ածած էր, հավաքեցի բերի։
Գնում են լճի չորս կողմը պտտում, կանչում՝ «Փանո՜ս, Փանո՜ս», Փանոսը չկա։
Վճռում են որ Փանոսը խեղդվել է։
Գալիս են ժամ ու պատարագ են անում, քելեխը տալիս։ Կնիկն էլ մի քիչ սուգ է անում, Փանոսին գովում, ափսոսում, հետո մի ուրիշ մարդ է ուզում, հետը պսակվում գնում։

Հարցեր և առաջադրանքներ

1.Փորձի՛ր բացատրել:

գործը ձախ գնալ-երբ ինչ-որ գործ ես ձեռնարկում և չի ստացվում
միտք անել-մտածել
ձենի վրա վեր են կենում-բարձր ձայնից արթնանալ
տակն անել-վախենալ
ճամփան ծռել-ճամփան փոխել
քեֆի տաք ժամանակն է-քեֆ անել
վրա տալ-հարձակվել
մթան հետ-գիշերով
գլուխը քարը-պինդ գլուխ
դես Փանոս, դեն Փանոս—-ամենուր Փանոս

  1. Պատմի՛ր Փանոսի որսորդության մասին:
    3. Տեքստում այս նախադասությունները գտի՛ր և ավարտի՛ր:
    Ինքը մի բարի մարդ է լինում,բայց ինչ գործ որ բռնում է՝ ձախ է գնում:
    Շատ է քաշում, թե՝ քիչ,էդ էլ ինքը կիմանա,ծառը ճռճռալով գալիս է զարկում,տակովն անում,սելը ջարդում,եզներն էլ հետը:
    Ասում է՝ գլուխը քարը,չեղավ,չեղավ,արի գոնե մի բադ սպանեմ,տանեմ տամ կնկանս:
    Դու մի ասիլ՝ էդ գիշեր էլ ախպոր մոտ մեծարք կա, քեֆի էլ էն տաք ժամանակն է:
  2. Ձախորդ Փանոսին նամակ գրի՛ր: Սիրելի Ձախոր Փանոս ինձանից քեզ խորհուրդ՝մի բան անելուց առաջ մի լավ մտածիր,նոր ինչ-որ բան ձեռնարկիր,որպեսզի ամեն անգամ գործերդ ձախ չգնան։
  3. Հեքիաթը Փանոսի անունից համառոտ պատմի՛ր: Մի անգամ ես գնացի անտառ փայտ հավաքելու,այնտեղ եզներս սատկեցին։Հետո որոշեցի գնալ և բադերի որս անել,սակայն ադտեղ էլ ոչ մի բան չստացվեց։Այնուհետև որոշեցի գնալ եղբորս տուն բայց այնտեղ էլ շները հարձակվեցին վրաս և ես վազելով հեռացա այնտեղից։Իսկ վերջում իմ հարազատները ինձ մահացած հայտարարեցին և կինս իր համր նոր ամուսին ընտրեց և ամուսնացավ։
Рубрика: Uncategorized

Լրացուցիչ աշխատանք

1․Բառերը փոփոխի՛ր և դասավորի՛ր այնպես, որ ստանաս նախադասություններ

Աշունը անտառը ներկել էր երփներանգ գույներով։

Զբոշաշրջիկները հիանում են Գառնիի տաճարով։

Գող փիսոն թագնվել էր մառանի մութ անկյունում։

Կեսգիշերին գայլերի ոհմակի ոռնոց լսվեց։

Սենյակի բաց պատուհանից վարդերի բուրմուք լցվեց։

  1. Գտնել նախադասությունների գլխավոր բառերը՝

Ծառերը աշնանը դանդաղ օրորվում էին:-ծառերը,օրորվում էին

Մռայլ երկնքում կայծակը երևաց:-կայիծակ, երևաց

Փչեց մեղմ քամին-քամի,փչեց

Տղան պատմեց իր ճամփորդության մասին:-տղա,պատմեց

Մենք այգում հավաքում էինք անուշահոտ մրգեր:-մենք,հավաքում էինք

Վարդան պապը մանրացնում էր փայտը:-վարդան պապը, մանրացնում էր

Նավաստիները լողում էին դեպի ափ:-նավաստիները, լողում էին:՝

  1. Ընդարձակի՛ր նախադասությունները՝

Գեղեցիկ  կրակը վառվելով   թեժացավ:

 Գեղեցիկ  աստղերը փայլուն փայլում են:

Տգեղ  Մարին գեղեցիկ երգում էր:

Գեղեցիկ  Երեխաները դահլիճում նվագում էին:

Գեղեցիկ ուսուցչուհին բարձրաձայն բարկացավ:

Գեղեցիկ երեխաները դահլիճում նվագում էին:

Рубрика: Uncategorized

ընտանի և վայրի կենդանիներ

Ձիերի մոտ զարգացած են,բոլոր հինգ զգայարանները՝լսողության,տեսողության,հոտառության,համի և շոշափելիքի։Ձիերի աչքերը ավելի մեծ են քան կենդանիների մեծ մասի մոտ։Նրանք շատ լավ են տեսնում մթության մեջ։Ընտանի ձիերը տարածված են գրեթե բոլոր երկրներում։Ապրում են 25-30 տարի։Ձիերի տարիքը կարելի է որոշել ատամներին նայելով։Ձիերը կարող են իրենց ականջները պտտել 180 աստիճանով օգտագործելով տասը տարբեր մկաններ։

Image result for առյուծ

Առյուծները խոշոր չափերի մկանոտ կատուներ են։Առյուծները ակտիվ գիշատիչներ են և կարևոր նշանակություն ունեն շրջակա միջավայիրի ձևավորման և պահպանության համար։Նրանք կշռում են 200-250 կգ․։ Առյուծները շրջում են խմբերով որոնք կոչվում են պրայդներ։

Рубрика: Uncategorized

Դդումի օգտակար հատկությունները

Դդումի սերմերը մեղմացնում է սրտի ցավերը և օգդակար է շագանակագեղձի բորբոքման դեպքում։Դդումն օգտակար է գլխուղեղի ուռուցքի,մինինգիտի ժամանակ։ Սպիտակեցնում և փայլեցնում է ատամները։Հյութն օգնում է հազի և կրծքի ցավի դեպքում։Դդումի մուրաբան նպաստում է ուղեղի աշխատանքի լավացմանը։Այն շատ օգտակար է ծերերի համար։ Հակացուցված է քրոնիկ լուծի դեպքում։ Դդմի յուղն օգտակար է վերքերի և քերծվածքների արագ ապաքինմանը իսկ դդումով ապորն անչափ օգտակար է անգինայի ու գրիպի դեպքում,քանի որ պարոնակում է խորխաբեր նյութեր։ Դումի սերմերը մահացու են մակաբույծների համար։ Դդումը օգտակար է նաև տեսողության համար։

Рубрика: Uncategorized

Խնդիր

Անին ունի 100 դդում իսկ Աննան 20 անգամ քիչ։ Քա՞նի դդում ունի Աննան։

Լուծում

100։20=5 Պատ․՝ 5 դդում։

Խանութում դդումն արժի 100 դ․ որքա՞ն պետք է վճարի Արան 10 դդում գնելու համար։

Լուծում

100×10=1000 Պատ․՝ 1000 դրամ։

Рубрика: Uncategorized

Դդումի երազանքը։

Կար          մի        դդում՝     նա երազում էր,   որ    կարողանա   քայլել։ Մի   անգամ էլ   հրաշք    կատարվեց   և   դդումը    ոտքեր      ունեցավ   և     սկսեց քայլել։  Նա  այնքան  էր   ուրախացել ,   որ    մտածում էր   դա    երազ  էր։   Հետո      նա    պատմում  էր   այդ   մասին    իր   ընկեր  դդումներին    և  խորհուրդ էր  տալիս    հավատալ,    որ    երազանքները    կատարվում են,   պետք   է    միայն   հավատալ   հրաշքներին։