Рубрика: Uncategorized

25․04․2023

 Երեքշաբթի ( 26.04.2023թ. )

Էռնեստ Հեմինգուեյ

ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ։ Հանճարեղ գրողներին շատ բառեր անհրաժեշտ չեն: Նրանք կարող են գլուխգործոցներ ստեղծել անգամ մի քանի բառով կամ նախադասությամբ: Ահա այդպիսի մի քանի օրինակ մեծ գրողների աշխատանքներից: Մենք ծանոթ ենք այս հանճարների վեպերին ու ծավալուն այլ ստեղծագործությունների, բայց արժե նաև կարդալ նրանց ամենակարճ պատմվածքները։

Հեմինգուեյն առաջինն էր, ով գրեց 6 բառից բաղկացած ստեղծագործություն: Նրանից հետո շատերը արեցին նման փորձեր:

Մի անգամ Էռնեստը վիճեց իր ընկերների հետ, որ ինքը կգրի աշխարհի ամենալակոնիկ և հուզիչ ստեղծագործությունը: Գրականության հանճարը կարողացավ գրազ շահել ՝ թղթի վրա գրելով վեց բառ.«For sale: baby shoes, never used» «Վաճառվում է ՝ մանկական կոշիկ, երբեք չհագած՝ չմաշված»:

«Ծերունին և ծովը» (1952 թ. համառոտ)

Ծերունին ձկնորսություն է անում իր նավակով Գոլֆստրիմում: Արդեն ութսունչորս օր է՝ նա ոչ մի ձուկ չի որսացել: Առաջին քառասուն օրը նրա հետ է օգնական տղան: Սակայն տղայի ծնողները, տեսնելով, որ նա տուն է վերադառնում առանց որսի, խորհուրդ են տալիս ծով դուրս գալ ուրիշ նավակով և թողնել անհաջողակ ծերունուն: Տղան տխրությամբ է նայում ձեռնունայն վերադարձող ծերունուն և օգնում է նրան ափ հանել դատարկ նավակը:

Գործողությունները զարգանում են Կուբայի փոքրիկ ձկնորսական քաղաքում: Ծերուկ Սանտյագոն սովորեցրել է տղային՝ Մանոլինին, ձուկ որսալ: Ծերունու խրճիթում նրանք զրուցում են վաղվա ձկնորսությունից, այն մասին, որ ծերունու բախտը պիտի վերջապես ժպտա: Զրուցում են սպորտի վերջին նորություններից, բեյսբոլից և հայտնի մարզիկներից, օրինակ՝ Դի Մաջոյից: Երբ ծերուկը քնում է, նրա երազներում չկան կռիվներ, կանայք, կամ մեծ իրադարձություններ: Նա տեսնում է Աֆրիկան և ափ դուրս եկող մեծ առյուծներին:

Առավոտյան ծերունին պատրաստում է նավակը և իրեն օգնող Մանոլինին ասում, որ այսօր հավատում է հաջողությանը:

Ձկնորսական նավերը մեկը մյուսի ետևից դուրս են գալիս ծով: Ծերունին սիրում է ծովը և մտածում է ծովի մասին, որպես կնոջ: Խայծ է դնում կեռիկներին և գցում ջուրը: Սպասում է: Բարձր խոսում է թռչունների և ձկների հետ: Նա զգում է ջրի հատակին կատարվող ամեն բան: Ահա կարթաթելերից մեկը ցնցվեց: Զգում է ահավոր ծանրություն և ուժ, որը ձգում է կարթաթելը: Սկսվում է մի քանի ժամ տևող դրամատիկ պայքարը ծերունու և հսկայական ձկան միջև: Փորձում է քաշել թելը, բայց դա չի հաջողվում: Ափսոսում է, որ տղան իր հետ չէ: Բայց դեռ լավ է, որ ձուկը քաշում է կողմ և ոչ թե ցած:

Անցնում է չորս ժամ: Կեսօր է: Ծերունին մտածում է, որ այսպես երկար չի կարող շարունակվել: Ի վերջո ձուկը կսատկի և նրան հնարավոր կլինի մոտեցնել: Սակայն ձուկը դիմացկուն է:

Գիշեր է: Ձուկը հեռացնում է նավակը ափից: Հեռվում երևում են Հավանայի լույսերը: Ծերունին հոգնած է, բայց չի թողնում կարթաթելը: Մտածում է ձկան մասին: Անգամ խղճում է նրան: Քանի դեռ չի մեռել, չի բաժանվի ձկանից:

Ձուկն արդեն ուժեղ չէ ձգում: Թուլացել է: Սակայն ծերունու ուժերը ևս հատնում են: Վերջապես ձուկը սկսում է երևալ: Այն շատ գեղեցիկ և երկու անգամ մեծ է նավակից: Երևալով ջրի մակերևույթին՝ նորից սուզվում է, և ծերունին ստիպված է լարել ուժերը: Աստծուն չի հավատում, սակայն սկսում է կարդալ «Հայր մերը»: Ուզում է ցույց տալ ձկանը, թե ինչի է ընդունակ մարդը:

Անցնում է ևս մի օր: Ծերունին շեղվելու համար հիշում է բեյսբոլային մրցումները: Հիշում է, թե ինչպես է ձեռնամարտում հաղթում հզոր նեգրին, իսկ հետո որոշում այլևս չձեռնամարտել, որովհետև ձեռքն անհրաժեշտ է նրան ձկնորսության համար:

Պայքարը ձկան հետ շարունակվում է: Ձուկը մե´րթ մոտենում է նավակին, մե´րթ հեռանում: Պատրաստում է տեգը, որ հասցնի ձկանը վերջին հարվածը: Համոզում է ձկանը հանձնվել: Ձուկը սուզվում է:

Երբ ձուկը դուրս է գալիս հաջորդ անգամ, ծերունին հարվածում է: Զգում է սրտխառնոց և թուլություն: Մոտեցնում է ձկանը և կապում նավին: Հաշվում է ձկան արժեքը և կարծում, որ մեծն Դի Մաջոն կարող է հպարտանալ իրենով:

Անցնում է մի ժամ: Երևում է առաջին շնաձուկը: Սկսում է հոշոտել ձկանը: Ծերունին հարվածում է նրան և շնաձուկը իջնում է հատակը՝ իր հետ տանելով տեգը և ձկան մի մեծ կտոր: Ծերունին խորհում է: Մարդուն կարելի է հաղթել, բայց անհնար է ոչնչացնել:

Մի կտոր ձուկ է ուտում: Նկատում է շնաձկների մոտեցող խումբը: Դիմավորում է նրանց թիակին ամրացված դաշույնով: Շնաձկները հարձակվում են ձկան վրա: Ծերունին կռվում է նրանց հետ: Մեկին սպանում է: Ի վերջո շնաձկները ետ են մնում: Նրանք այլևս ուտելու բան չունեն:

Երբ ծերունին հասնում է ափ, բոլորը քնած են: Նրա ձկանից մնացել է միայն կմախքը: Ափին տղան դիմավորում է հոգնատանջ ու լացող ծերունուն: Մանոլինը հանգստացնում է ծերունուն: Հավատացնում է, որ ինքը հաջողություն կբերի նրան և որ շատ հմտություններ ձեռք բերելուց  հետո կկարողանա իսկապես օգտակար լինել:

Առավոտյան ափ են գալիս հարուստ զբոսաշրջիկներ: Զարմանում են ձկան կմախքի չափերի վրա: Մատուցողը փորձում է բացարտրել նրանց նախօրյակին տեղի ունեցած դրաման, սակայն նրանք հեռու են դա հասկանալուց: 

Հարցեր և առաջադրանքներ։

1.Պատմիր  Էռնեստ Հեմինգուեյի մասին մի քանի նախադասությամբ։

2.Ներկայացրու պատմվածքի իմաստը։ հեքիաթի իմաստը այն էր որ ծերունին ուզում էր ամեն կերպ ձուկ որսալ բայց նրան դա չի հաջողվում

3.Ներկայացրու ծերունուն։ ծերունին շատ բարի էր, ամեն անգամ երբ նա դուրս է գալիս ծով նա չի կրողանում ձուկ որսա։

Կետերի փոխարեն գրիր ամբողջ(ողջ),ամեն ինչ կամ բոլոր (ը) բառերը։

բոլոր նախադասությունները ճիշտ են գրված։

բոլոր խնդիրները փորձիր լուծել։

ողջ խնդրագիրքը արդեն վերջացել է։

բոլորը վազում էին ինչ- որ մեկի հետևից։

ողջ ժողովուրդն է սպասում քեզ։

բոլոր մարդիկ ինչ-որ բանի են սպասում։

ողջ հոտը շարժվեց ձայնի ուղղությամբ։

ողջ գառներն ու ուլերը ցրվեցին։

ողջ աշխարհը ոտքի տակ է տվել։

բոլոր երկրներում եղել է։

բոլորը նույն բանն են պնդում։

Рубрика: Uncategorized

պատմություն

Համեմատեք Տիգրանակերտի և Արածանիի ճակատամարտերը։իմ կարծիքով տիգրանակերտը ավելի ուժեղ պայքարեց։
• Ինչպե՞ս ավարտվեց Լուկուլոսի արշավանքը Հայաստան։լավ ավարտվեց։
• Ինչու՞ Արտաշատի պայմանագրով Տիգրան Մեծը կատարեց մեծ զիջումներ։ այս քայլը բացատրվում է տիգրան մեծի հայրենապաշտությամբ

Рубрика: Uncategorized

20.04.2023

1148. Կատարե՛ք բազմապատկում.
 ա) 3,81 ⋅ 2,95 , =11,2395

է) 0,1 ⋅ 0,001, =0,0001

բ) 16,387 ⋅ 0,29 ,=4,75223

 ե) 1,11 ⋅ 0,32 =,0,3552

 գ) 0,782 ⋅ 0,55 , =0,4301

զ) 0,92 ⋅ 10,03 , =9,2276

1150. Կատարե՛ք բազմապատկում.

ա) 6,251 ⋅ 7,=43,757

 դ) 14,55 ⋅ 2,=29,1
 է) 7,86 ⋅ 12, =94,32

բ) 0,302 ⋅ 5,=1,51

 ե) 0,04 ⋅ 85,=3,4

1151. Հիմնվելով տասնորդական կոտորակների բազմապատկման կա- նոնի վրա՝ ձևակերպե՛ք ամբողջ թիվը տասնորդական կոտորա­ կով բազմապատկելու կանոնը։

30,10×20,15=?

Առաջին քայլով մենք պետք է բազմապատկենք երկու տասնորդական կոտորակները բայց առանց ամբողջի արդյունքում պատասխանը ստացվում է 4,95

1152. Կատարե՛ք բազմապատկում.

ա) 12 ⋅ 0,36 ,= 4,32

դ) 4 ⋅ 2,575 , =10,3

է) 85 ⋅ 18,43, =1566,55

բ) 200 ⋅ 1,25 , =250

ե) 77 ⋅ 0,98 ,=75,46

 ը) 9 ⋅ 34,392,=309,528

 գ) 5 ⋅ 66,99 , =334,95

1153.Կարո՞ղ է արդյոք երկու տասնորդական կոտորակների արտա­ դրյալի ամբողջ մասը զրոյից տարբեր լինել, եթե արտա­ դրիչներից յուրաքանչյուրի ամբողջ մասը հավասար է զրոյի։այո

Рубрика: Uncategorized

22.04.2023

1148. Կատարե՛ք բազմապատկում.
 ա) 3,81 ⋅ 2,95 , =102,395

է) 0,1 ⋅ 0,001, =0,001

բ) 16,387 ⋅ 0,29 ,=493,483

 ե) 1,11 ⋅ 0,32 =,1,352

 գ) 0,782 ⋅ 0,55 , =43,010

զ) 0,92 ⋅ 10,03 , =0,95

թ) 17,17 ⋅ 17,17։ =17.17

1150. Կատարե՛ք բազմապատկում.

ա) 6,251 ⋅ 7,=43,757

 դ) 14,55 ⋅ 2,=14.58
 է) 7,86 ⋅ 12, =7,98

բ) 0,302 ⋅ 5,=0,307

 ե) 0,04 ⋅ 85,=0.89

1151. Հիմնվելով տասնորդական կոտորակների բազմապատկման կա- նոնի վրա՝ ձևակերպե՛ք ամբողջ թիվը տասնորդական կոտորա­ կով բազմապատկելու կանոնը։

30,10×20,15=?

Առաջին քայլով մենք պետք է բազմապատկենք երկու տասնորդական կոտորակները բայց առանց ամբողջի արդյունքում պատասխանը ստացվում է 4,95

1152. Կատարե՛ք բազմապատկում.

ա) 12 ⋅ 0,36 ,= 0,412

դ) 4 ⋅ 2,575 , =10,300

է) 85 ⋅ 18,43, =54,845

բ) 200 ⋅ 1,25 , =2,5000

ե) 77 ⋅ 0,98 ,=7,546

 ը) 9 ⋅ 34,392,=309,528

 գ) 5 ⋅ 66,99 , =34,495

1153.Կարո՞ղ է արդյոք երկու տասնորդական կոտորակների արտա­ դրյալի ամբողջ մասը զրոյից տարբեր լինել, եթե արտա­ դրիչներից յուրաքանչյուրի ամբողջ մասը հավասար է զրոյի։այո

Рубрика: Uncategorized

урок 32

Найдите в тексте ответы на вопросы и прочитайте их.

1. У кого гостили мальчики в Москве? У тёти

2. Что делали мальчики дома,

когда мама с тётей пошли в магазин? Смотрели альбом

 3. Почему мальчики решили пойти

в метро? Потому что им было скучно

4. Что мальчики делали в метро? катались

5. Как они потерялись? они  не знали куда ехать

Составьте и запишите предложения из данных слов.

1. в, день, мама, ушли, тётя, первый, и, магазин, в.

2. пришли, на, станцию, мы, по, спустились, лестнице, и, под, землёй, поехали.

3. стали, ездить, мы, станциям, по.

В первый день мама и тётя ушли в магазин

Мы спустились под землёй и по лестнице поехали на станцию

Мы стали ездить по станциям

Замените слово „вчера” словом „завтра”, соответственно измените

форму глаголов.

1. Вчера мы играли в шахматы. 2. Вчера ты отвечал урок. 3. Вчера мы

убрали наш класс. 4. Вчера мама сварила обед. 5. Вчера Ашот дежурил.

6. Вчера бабушка рассказала внуку сказку. 7. Вчера мальчики катались на

велосипеде.

1.Завтра мы  будем играть в шахматы

2.Завтра ты ответишь урок

3.Заавтра мы уберём наш класс

4. Завтра мама будут варить обед

5.  Завтра Ашот будет дежурить

6. Завтра бабушка будит рассказывать внуку сказку

7. Завтра мальчики будут кататься на велосипеде.

Рубрика: Uncategorized

Քանի որ մեր ձեռքերը մեր մարմնի ամենաօգտագործվող մասն են, դրանք հարկավոր է հաճախակի լվանալ:

Լվացվելու համար օգտագործում ենք ջուր և օճառ: Օճառը լինում է պինդ և հեղուկ : Ցանկալի է օգտագործել հեղուկ օճառ, քանի որ այն գտնվում է փակ ամանում և ձեռքից ձեռք չի անցնում:

Լվացվելը պարտադիր է ուտելուց , սնունդ պատրաստելուց առաջ, պետքարանից հետո, դրսից տուն գալուց, կենդանիների հետ շփվելուց, հողի հետ խաղալուց հետո և այլն:

Լվացվելիս պետք է ուշադրություն դարձնել եղունգների տակին, մատների միջև տարածություններին:

Ձեռքերը պետք է լավ չորացնել անձնական սրբիչով, կամ թղթե անձեռոցիկով:

Рубрика: Uncategorized

17.04.2023

Ժայռից մասուր է կաթում,
Կարմիր սարսուռ է կաթում,
Ձորում մշուշ է:

Առուն մասուր է տանում,
Կարմիր սարսուռ է տանում,
Ի՜նչ էլ աշխույժ է:

Առուն բարի է այնպես,
Հասկանալի է այնպես,
Այնպես անուշ է:

Նա երկնչում է քարից,
Բայց երբ թռչում է քարից,
Ահռելի ուժ է:

Առուն ինչպես կլռի,
Սերս եկել է ջրի,
Ձեռքինը կուժ է:

Առուն մասուր է տանում,
Կարմիր սարսուռ է տանում,
Աշուն է, ուշ է:

Առաջադրանքներ

1․ Անծանոթ բառերը դո՛ւրս գրիր և բառարանի օգնությամբ բացատրի՛ր։

2․ Դո՛ւրս գրիր այն պատկերները, որոնք հուշում են, որ աշուն է ներկայացված։

3․ Բնության ո՞ր երևույթն է իբրև անձ ներկայացված (անձնավորված)։

Առուն բարի է այնպես,
Հասկանալի է այնպես,
Այնպես անուշ է:

4․ Տրված փոխաբերությունը բացատրի՛ր․

Որ ժայռի մեջ շատ մասուր կա

Ժայռից մասուր է կաթում․․․

5․ Փոխաբերական իմաստով գործածված արտահայտություն գտի՛ր։

Առուն բարի է այնպես,
Հասկանալի է այնպես,
Այնպես անուշ է:

6․ Նկարի՛ր կամ պատկերացրո՛ւ մի նկար՝ բանասեղծությունը ձևավորելու համար։ Պատմի՛ր այդ նկարը։Ավելին քան նկար - Աշնան պայծառ գույները 😍 | Facebook

Рубрика: Uncategorized

բնագիտություն

  1. Որո՞նք են վեգետատիվ օրգանները և ի՞նչ գործառույթներ են կատարում:
  2. Որո՞նք են գեներատիվ օրգանները և ի՞նչ գործառույթներ են կատարում:
  3. Որո՞նք են արմատի գործառույթները:
  4. Արմատի ի՞նչ ձևափոխություններ գիտեք:
  5. Ի՞նչ է ընձյուը:Ո՞րն է ընձյուղի գլխավոր գործառույթը:
  6. Ի՞նչ գործառույթներ է կատարում ցողունը:
  7. Ի՞նչ նշանակությւն ունեն տերևները:
  8. 1․ ցողունը
  9. տերևը
  10. արմատը
  11. 2․ ծաղիկը
  12. պտուղը
  13. սերմը

3․ 1․ Գլխավոր արմատը 

2Հավելյալ արմատները

3Կողմնային արմատները

4․ Ցողունը իր վրա դասավորված տերևներով և բողբոջներով կոչվում է ընձյուղ:

5 Ցողունի միջոցով կատարվում է նյութափոխանակություն արմատի և տերևների կամ բույսերի այլ օրգանների միջև:

6․ Տերևը բույսի կարևորագույն օրգաններից է:

Տերևը ապահովում է բույսի սննդառությունը, քանի որ կատարում է ֆոտոսինթեզ:

Рубрика: Uncategorized

մայրենի

Կար֊չկար մի լավ տղա կար, անունը Ջեյկոբ Բլայվենս։ Նա միշտ լսում էր ծնողներին, որքան էլ նրանց պահանջները անհեթեթ լինեին, ջանասիրությամբ սերտում էր դասերը եւ երբեք չէր ուշանում կիրակնօրյա դպրոցից․ դասերը բաց չէր թողնում ու թրեւ չէր գալիս նույնիսկ այն ժամանակ, երբ բանականության սթափ ձայնը հուշում էր, որ դա ամենաօգտակար ժամանցը կլինի նրա համար։ Մյուս երեխաները ոչ մի կերպ չէին կարողանում հասկանալ նրան, այնքան որ Ջեյկոբը տարօրինակ էր պահում իրեն։ Նա երբեք չէր ստում, որքան էլ դա որոշ դեպքերում շահավետ լիներ։ Պնդում էր, թե ստելը լավ չէ, եւ ոչինչ լսել չէր ուզում։ Այո, նա պարզապես ծիծաղելիության աստիճանի ազնիվ էր։ Այդ Ջեյկոբի տարօրինակություններն ամեն չափ ու սահման անցնում էին։ Կիրակի օրերը նա գնդիկախաղ չէր խաղում, չէր քանդում թռչունների բները, կրակի վրա տաքացրած պղնձադրամներ չէր խցկում փողոցային երաժշտի կապիկի ափի մեջ։ Մի խոսքով, այդ Ջեյկոբն ամենաչնչին հակում իսկ չուներ դեպի խելացի զվարճությունները։ Մյուս երեխաները երբեմն փորձում էին բացատրել իրենց, թե ինչու է այդ այդպես, փորձում էին հասկանալ նրան, բայց դրանից բան դուրս չէր գալիս։ Եվ, ինչպես արդեն ասացի, նրանց մոտ միայն աղոտ պատկերացում էր գոյացել, թե Ջեյկոբը փոքր֊ինչ «ցնդած է», ուստի նրան իրենց հովանավորության տակ էին վերցրել եւ թույլ չէին տալիս, որ մեկնումեկը վիրավորի։

Մեր լավ տղան կարդացել էր բոլոր այն գրքույկները, որ հանձնարարվում էին կիրակնօրյա դպրոցների համար, եւ մեծագույն սփոփանք էր գտնում դրանում։ Ամբողջ գաղտնիքն այն էր, որ նա սրբությամբ հավատում էր այդ գրքերին, հավատում այն օրինակելի տղաներին, որոնց մասին պատմվում էր դրանց մեջ։ Նա երազում էր գոնե մեկ անգամ կյանքում հանդիպել այդպիսի տղայի, բայց իզուր։ Երեւի բոլորն էլ մեռել էին ավելի վաղ, քան Ջեյկոբը կծնվեր։ Ամեն անգամ, երբ նրա ձեռքն էր ընկնում հատկապես որեւէ առաքինի տղայի մասին գրվաթ գրքույկ, նա շտապում էր թերթել այն ու հասնել վերջին էջին՝ իմանալու, թե ինչ պատահեց նրան։ Ջեյկոբը պատրաստ էր ոտքով հազար մղոն կտրել֊անցնել՝ այդպիսի տղայի տեսնելու համար։ Բայց անօգուտ․ ամեն մի լավ տղա անպայման մեռնում էր վերջին գլխում, եւ նկարում պատկերված էր լինում նրա թաղումը։ Տղայի բոլոր ազգականներն ու կիրակնօրյա դպրոցի աշակերտները շարված էին լինում գերեզմանի շուրջը խիստ կարճ շալվարներով եւ խիստ մեծ շլյապաներով, եւ բոլորն էր արցունքներն էին սրբում մեկուկես յարդանոց թաշկինակներով։ Այո՛, այդպես էլ Ջեյկոբի հույսերը միշտ ի դերեւ էին ելնում․ ոչ մի կերպ չէր հաջողվում հանդիպել առաքինի տղաների, որովհետեւ բոլորն էլ մեռնում էին վերջին գլխում։

Ջեյկոբը մի վեհ երազանք ուներ՝ տեսնես ի՞նչ կգրեն իր մասին կիրակնօրյա դպրոցի գրքում։ Նա ուզում էր, որ նկարում պատկերված լինի այն պահը, երբ ինքը հերոսաբար որոշում է չստել մորը, իսկ մայրը ուրախությունից արտասվում է․ կամ թե իրեն պատկերեին շեմքին, երբ ինքը մեկ սենթ է տալիս վեց փոքրիկներ ունեցող աղքատ կնոջը եւ ասում, որ նա այդ փողերը կարող է ծախսել ինչպես կամենա, բայց չշռայլի, որովհետեւ շռայլությունը մեծ մեղք է։ Ջեյկոբը երազում էր նաեւ, որ նկարներում ցույց տային, թե ինչպես է ինքը մեծահոգաբար հրաժարվում այն վատ տղային մատնելուց, որը շարունակ դարանակալում է փողոցի անկյունում, երբ ինքը վերադառնում է դպրոցից, փայտով հարվածում է իր գլխին եւ հետապնդում մինչեւ տուն, բղավելով․ «Նո՛, նո՛, առա՜ջ»։ Այս էր պատանի Ջեյկոբ Բլայվենսի փառամոլ երազանքը։ Նա ուզում էր կիրակնօրյա դպրոցների գրքի մեջ ընկնել։ Ճիշտ է, երբեմն իրեն վատ էր զգում այն մտքից, որ չգիտես ինչու այդ գրքույկների լավ տղաներն անպայման մեռնում են։ Բանն այն է, որ կյանքը թանկ էր նրա համար, եւ լավ տղաների այդ առանձնահատկությունը խիստ շփոթեցնում էր նրան։ Ջեյկոբը համոզվել էր, որ լավ լինելը խիստ վնասակար է առողջությանը, գիտեր, որ այն գերբնական առաքինությունը, որը նկարագրում են գրքույկներում, տղայի համար թոքախտից էլ կործանարար է։ Այո, նա գիտեր, որ բոլոր լավ տղաների կյանքը կարճ է, եւ ցավալի էր մտածել, որ եթե իր մասին երբեւէ գրքում գրեն էլ, ինքը դա կարդալ չի կարող, իսկ եթե գիրքը լույս տեսնի մինչեւ իր մահը, այնքան էլ հետաքրքիր չի լինի, որովհետեւ վերջում չի ունենա իր թաղումը պատկերող նկար։ Էլ ի՜նչ կիրակնօրյան դպրոցի համար գրված գիրք, եթե այնտեղ չի պատմվելու, թե ինչպես մեռնելիս ինքը մարդկանց խրատում է ճշմարիտ ճանապարհի գալ։ Սակայն նրան մնում էր միայն հաշտվել հանգամանքների հետ, եւ ի վերջո որոշեց անել այն ամենը, ինչ իր ուժերը թույլ էին տալիս, այսինքն՝ ապրել արդար կյանքով, լինել տոկուն եւ նախօրոք պատրաստել այն ճառը, որ ասելու է, երբ մահվան ժամը հասնի։

Բայց չգիտես ինչու այդ հիանալի տղայի բախտը չէր բերում։ Նրա կյանքում ոչ մի բան տեղի չէր ունենում այնպես, ինչպես պատահում էր գրքերում լավ տղաների հետ։ Այդ տղաները միշտ ապրում էին անհոգ, եւ ոտքերը ջարդում էին ո՛չ թե նրանք, այլ վատ տղաները։ Իսկ Ջեյկոբի բանը ուրիշ էր՝ ամեն ինչ նրա մոտ հակառակն էր ստացվում։ Երբ նա մի անգամ տեսավ, թե ինչպես է Ջիմ Բլեյքը պոկում ուրիշի խնձորները, եւ մոտեցավ ծառին, որպեսզի քարոզ կարդա նրան, թե ինչպես մի ուրիշ փոքրիկ գող ցած ընկավ հարեւանի խնձորենուց եւ ձեռքը ջարդեց, Ջիմն իսկապես ցած ընկավ, բայց ո՛չ գետին, այլ նրա՝ Ջեյկոբի վրա, եւ ջարդեց ո՛չ թե իր, այլ նրա ձեռքը, իսկ ինքը մնաց ողջ ու անվնաս։ Ջեյկոբը խիստ տարակուսանքի մեջ էր․ գրքերում ո՛չ մի այդպիսի բան չէր պատահում։

Մյուս անգամ, երբ ինչ֊որ անպիտաններ մի կույր մարդու հրեցին գցեցին ջրափոսը, իսկ Ջեյկոբը նետվեց նրան օգնելու, համոզված, որ խեղճը կօրհնի իրեն,— կույրը «օրհնեց»՝ փայտով հասցնելով նրա գլխին ու բղավելով․

— Հլա տես, բռթեց ցեխի մեջ, հիմի էլ էնպես է ձեւացնում, թե ուզում է օգնել։ Թե մեկ էլ ձեռս կընկնե՜ս։

Այդ բանը ոչ մի գրքի մեջ չէր մտնում։ Ջեյկոբը թերթեց բոլոր գրքերը, որպեսզի ստուգի, թե այդպիսի դեպքեր պատահո՞ւմ են, բայց ոչինչ չգտավ։

Ջեյկոբը շատ էր ուզում հանդիպել կաղ, անտուն, քաղցած ու մոռացված մի շան, տուն բերել նրան, խնամել, արժանանալով նրա հավիտենական շնորհակալության։ Եվ ահա վերջապես հանդիպեց այդպիսի մի շուն, եւ Ջեյկոբը երջանիկ էր։ Նա շանը տուն բերեց ու կերակրեց, բայց երբ ուզեց շոյել նրան, շունը նետվեց նրա վրա եւ պատառոտեց հագուստի ամբողջ մեջքը, այնպես որ Ջեյկոբը ցնցող տեսարան էր ներկայացնում իրենից։ Այդ ամենին որեւէ բացատրություն գտնելու հույսով Ջեյկոբն ուսումնասիրեց ամենահեղինակավոր աղբյուրները, բայց այնպես էլ ոչինչ չհասկացավ։ Շունը նույն ցեղից էր, ինչպես եւ նրանք, որոնց բարի տղաները հանդիպում էին գրքերում, բայց իրեն պահում էր բոլորովին այլ կերպ։

Այո՛, ինչ էլ անելու լիներ մեր Ջեյկոբը, միշտ ընկնում էր անհարմար դրույան մեջ։ Այն արարքները, որոնց համար տղաները գրքերում պարգեւ էին ստանում, միայն անախորժություններ էին բերում նրան։

Մի անգամ, կիրակնօրյան դպրոցի ճամփին, նա տեսավ, որմի քանի վատ տղաներ գնացին առագաստանավով զբոսնելու։ Դա խիստ հուզեց նրան․ ախր նա գրքերից գիտեր, որ ովքեր կիրակի օրը զբոսնում են նավակով, անպայման խեղդվում են։ Եվ ահա նա թռավ լաստի վրա եւ լողաց նրանց հետեւից, որպեսզի նախազգուշացնի, բայց ոտքի տակի գերաններից մեկը շուռ եկավ, եւ նա ընկավ ջուրը։ Իսկույն Ջեյկոբին դուրս հանեցին, եւ բժիշկը փրկեց նրան, ջուրը դատարկելով փորից ու թոքերի մեջ օդ մղելով։ Բայց Ջեյկոբն արդեն մրսել էր եւ երկու ամսից ավելի անկողին ընկավ։ Իսկ այդ ամբողջ պատմության մեջ ամենաանհասկանալին այն էր, որ վատ տղաներն ամբողջ օրը բարեհաջող զբոսնեցին նավակով ու տուն վերադարձան անվնաս, ողջ եւ առողջ։ Ջեյկոբ Բլայվենսը պարզապես շշմել էր։ Նա հավատացնում էր, թե գրքերում երբեք այդպիսի բաներ չեն պատահում։

Առողջանալով, նա, թեեւ փոքր֊ինչ վհատված, բայց եւ այնպես որոշեց չնահանվել։ Ճիշտ է, նրա բոլոր սխրագործություններն առայժմ գրքի համար պիտանի չէին, բայց հո չէ՞ր լրացել այն ժամկետը, որ սահմանված էր լավ տղաների ապրելու համար, եւ Ջեյկոբը հուսով էր, թե այնուամենայնիվ կարժանանա գրքում հավերժանալու պատվին, եթե հաստատակամորեն դիմանա մինչեւ վերջ։ Եթե նույնիսկ բոլոր մյուս բաներում ձախորդությունները հետապնդեն իրեն, ապա կմնա այն ճառը, որ արտասանելու էր մահից առաջ։

Նա նորից դիմեց հեղինակավոր աղբյուրներին եւ որոշեց, որ հասել է յունգա դառնալու եւ ծով մեկնելու ժամանակը։ Գնաց նավապետի մոտ եւ առաջարկեց իր ծառայությունները, իսկ երբ նավապետը հանձնարարականներ պահանջեց, նա հպարտորեն ներկայացրեց մի բրոշյուր եւ ցույց տվեց մակագրությունը․ «Ջեյկոբ Բլայվենսին՝ սիրող ուսուցչից»։ Բայց նավապետը դուրս եկավ գռեհիկ, բռի մարդու մեկը եւ ասաց․

— Գրողի ծո՛ցն այս հիմարությունը։ Սա բոլորովին էլ չի ապացուցում, թե դու կարող ես աման լվանալ եւ գլուխ հանել կեղտաջրի դույլից։ Չէ՛, տղա, դու հարմար չես։

Այդ արդեն ինչ֊որ արտակարգ բան էր։ Ջեյկոբն իր կյանքում ոչ մի այդպիսի բան չէր լսել։ Նրա կարդացած բոլոր գրքերում ուսուցչի սրտաշարժ մակագրությունը միշտ էլ ամենաքնքուշ զգացմունքներ էր արթնացնում մռայլ նավապետների սրտերում, բաց անում բոլոր պատվավոր ու շահավետ պաշտոնների ուղին, որ կարող էին տրամադրել նրանք։ Իսկ այստեղ… Ջեյկոբը պարզապես չէր հավատում իր ականջներին։

Ծանր էր այդ տղայի դրությունը։ Կյանքում ամեն ինչ դուրս եկավ ոչ այնպես, ինչպես այն գրքերում, որոնց նա սրբությամբ հավատում էր։ Վերջապես մեկ անգամ, երբ նա փնտրում էր վատ տղաների, որպեսզի խրատի նրանց, մի հին, լքված ձուլարանում դեմ առավ մի ամբողջ խմբի։ Այդ դատարկապորտները զվարճանում էին, տասնչորս թե տասնհինգ շուն թոկով իրար կապած, նրանց պոչերին իբրեւ զարդարանք ամրացնելով նիտրոգլիցերինի դատարկ տուփեր։ Ջեյկոբի սիրտը տրոփեց։ Նա նստեց տուփերից մեկին (քանզի, երբ պետք էր պարտքը կատարել, ոչ մի կեղտ չէր վախեցնում նրան) եւ, բռնելով առջեւի շան վզնոցից, հանդիմանական հայացքը դարձրեց անպիտան Թամ Ջոնսի վրա։ Բայց հենց այդ րոպեին հայտնվեց կատաղած օլդերմեն Մակ֊Ուոլթերը։ Բոլոր վատ տղաները դես ու դեն ծլկեցին, իսկ Ջեյկոբ Բլայվենսը հանգիստ վեր կացավ տեղից իր անմեղության լիակատար գիտակցությամբ եւ սկսեց արժանապատվությամբ լի այն ճառերից մեկը, որոնցով առատ են կիրակնօրյա դպրոցների գրքերը եւ որոնք միշտ սկսվում են այս խոսքերով․ «Օ՜, սըր», չնայած կյանքում ոչ մի տղա, ո՛չ լավ, ո՛չ վատ, այդպես չի խոսում։ Սակայն օլդերմենը չուզեց լսել Ջեյկոբին։ Նա բռնեց տղայի ականջից, շուռ տվեց եւ մի լավ հարված հասցրեց մեջքին…

Եվ հանկարծ այդ առաքինի տղան գնդակի պես տանիքի միջով սլացավ դեպի երկինք տասնըհինգ շների մնացորդների հետ, որոնք ձգվում էին նրա հետեւից, ինչպես օդապարուկի պոչը։ Ո՛չ ահեղ օլդերմենի, ո՛չ էլ հին ձուլարանի հետքը մնաց երկրի երեսին։ Իսկ պատանի Ջեյկոբ Բլայվենսին այդպես էլ բախտ չվիճակվեց արտասանելու այնպիսի դժվարությամբ պատրաստած նախամահու իր ճառը, եթե միայն նա այդ ճառով չդիմեր երկնքի հավքերին։ Ճիշտ է, նրա մարմնի մեծ մասը լռվել֊մնացել էր հարեւան նահանգի ծառերից մեկի բարձունքում, բայց բոլոր մնացյալ մասերը ցրվել էին չորս ծխերի վրա, այնպես որ հարկ եղավ հինգ հետաքննություն կատարել պարզելու՝ մեռա՞ծ է նա, թե ողչ, եւ թե այդ բոլորն ինչպե՞ս պատահեց։ Աշխարհը դեռ երբեք չէր տեսել մի տղա, որն այդ աստիճան ցաքուցրիվ եղած լիներ[1]։

Այսպիսով մեռավ այն լավ տղան, որն ինչքան էլ ջանաց, չկարողացավ նմանվել կիրակնօրյա դպրոցի գրքերի հերոսներին։

Բոլոր տղաները, որ նրա պես էին վարվել, ապրում էին երջանիկ, իսկ նա՝ ոչ։ Դա իրոք որ զարմանալի էր։ Բացատրել այն, երեւի, այդպես էլ չհաջողվի

Рубрика: Uncategorized

մայրենի

Նախադասությունները լրացրու՝ որքան հնարավոր է շատ նոր բառեր ավելացնելով:

 Մեր շատ սիրելի և հարմարավետ   բակը կանաչել է։Այդ բակում մանկահասակերեխաներն ուրախ խաղում ու շատ բարձր աղմկում են։Մեր մայրիկները ուրախ զրուցում են իրենց բարի հարևանների հետ, քննարկում այս օրվա անցուդարձն ու անելիքը:Իրենց կատուն երկայնքով, ծուլորեն  փռված արևի տակ՝  խաղում է իր փափուկ և երկար պոչի հետ: Շունը իր պոչը տնկած դես ու դեն է վազում, երբեմն էլ նա իր վրա շատ ուշադրություն գրավելու համար շատ բարձր  հաչում է: Արդեն շատ ուշ  երեկո է: Մեր հայրիկները աշխատանքից հոգնած, իրենց օրվա վաստակն առած , վերադառնում են իրենց տուն:Շուտով իջնում է աստղալից և մութ գիշերը: Եվ վերջապես զբաղված, ծանր և ծանրաբեռնված օրից հետո բոլորը վերդառնում են իրենց տուն և բակը հանգստանում և խաղաղվում է:

ՄԱՐԿ ՏՎԵՆ, ԻՄ ԺԱՄԱՑՈՒՅՑԸ: ՀԱՏՎԱԾԸ ԿԱՐԴԱ և ԿԵՏԱԴՐԻՐ։

Իմ նոր հիանալի ժամացույցը մեկ եւ կես տարի աշխատում էր առանց ետ ընկնելու եւ առանց շտապելու։ Այդ ժամանակամիջոցում նա ոչ մի անգամ կանգ չէր առել ու չէր փչացել։ Ես սկսեցի նրան համարել մեծագույն հեղինակություն՝ ժամանակ ցույց տալու տեսակետից եւ նրա անատոմյական կառուցվացքն ու կազմությունը դիտել իբրե անվորտակելի։ Բայց մի անհամ քնելուց առաջ մոռացա ժամացույցս լարել։ Ես շատ վշտացա, քանի որ բոլորն էլ ընդունում են, որ դա վատ նշան է։ Սակայն շուտով նորից հանգստացա, ժամացույցս ուղեցի ենթադրաբար, եւ ջանացի ամեն տեսակ վատ նախազգացումները հեռու վանել ինձանից։

Հետյալ օրը մտա ժամացույցի լավագույն մի խանութ, որպեսզի ժամացույցս ուղղել տամ, եւ ինքը՝ ֆիրմայի պետը, վերձրեց այն ինձանից ու սկսեց զննել։ Կարլռությունից հետո նա ասաց․

«ժամացույցը չորս րոպե ետ է մնում, անհրաժեշտ է կարգավորիչն առաջ տալ»։ Ես ուզում էի ետ պահել նրան, ասելով, որ ժամացույցը մինչեւ այժմ ճիշտ է աշխատել։ Բայց ո՜ւր․ այդ կաղամբի գլուխը չուզեց ոչինչ լսել․ նա միայն մի բան էր տեսնում՝ ժամացույցը չորս րոպե ետ է մնում եւ, հետևաբար, անհրաժեշտ է կարգավորիչն առաջ տալ։ Եվ ահա, մինչդեռ ես տագնապահար կպարեի նրա շուրջը, աղաջելով ձեռք չտալ իմ ժամացույցին, նա անխռով ու դաժանորեն կատարեց այդ ստ գործը։ Ժամացույցս սկսեց շտապել։ Օրեցօր նա ավելի ու ավելի առաջ էր գնում։ Մի շաբաթ հետո նա շտապում էր ինչպես տենկով բռնվա․․․, եւ նրա զարկերակը ստվերում հասավ հարյուր հիսունի։ Երկու ամիս հետո նա հեռու ետ․․․ում թողեց քաղաքի բոլոր ժամացույցները եւ ավելի քան տասներեք օրով առա․․․ անցավ ․․․րացույցից։ Հոկտեմբարյան տեր․․․աթափը դեռեւս պտտվում էր օ․․․ում, իսկ նա արդեն ուրախանում էր նոյեմբերի ձյունով։ Նա շտապեցնում էր մու․․․ելու բնակարանի վար․․․ն ու փակելու հաշիվները, եւ դա այնպես սնանկացուցիչ էր, որ ես ի վերջո չդիմացա ու ժամացույցս տարա վարպետի մոտ։ Նա հարցրեց, թե ժամացույցը երբեւէ նորոգման գնացե՞լ է։ Ասացի ոչ, մինչեւ այժմ դրա կարիքը չի զգացվել։ Նրա աչքերը փայլատակեցին կատաղի ուրախությամբ․ նա նետվեց ժամացույցիս վրա, թափով բաց արավ, զառ խաղալու մի բաժակ ներպտուտակեց աչքին եւ սկսեց զն․․․ել մեխանիզմը։ Նա ասաց, որ կար․․․ավորելը քիչ է, բացի դրանից անհրաժեշտ է ժամացույցը մա․․․րել ու յուղել, եւ պատվիրեց անցնել մի շա․․․աթից։ Մա․․․րելուց, յուղելուց եւ բոլոր մյուս բաներից հետո ժամացույցս սկսեց այնպես դանդաղ աշխատել, որ նրա տկտկոցը հիշեցնում էր թաղման զանգահարություն։ Ես սկսեցի ուշանալ գնացքներից, բաց թողնել գործարար տեսակցությունները, անժամանակ ճաշի գալ, երեք․․․րյան տարկետումը ժամացույցս ձգում էր մինչեւ չորս օր, եւ իմ մուրհակները բողոքարկվեցին։ Աննկատելիորեն ժամանակից ետ ընկա եւ հանկարծ հայտնվեցի նախորդ շա․․․աթվա մեջ․․․․ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ։