Рубрика: Uncategorized

Գրադարանում

 

Опубликовано  by melkonyananahit

Վիլյամ Սարոյան

(մաս երկրորդ)

Ի վերջո միսիս Գալահերը՝ ծեր գրադարանավարուհին, նկատեց երկու երեխաներին և մոտեցավ նրանց։ Նա խոսեց առանց շշնջալու, խոսեց բարձրաձայն, կարծես բոլորովին էլ հանրային գրադարանում չգտնվեր։ Այդ մեծապես զարմացրեց Լայոնելին և ստիպեց, որ ընթերցողներից մի քանիսը գլուխները բարձրացնեն գրքերից։

— Քեզ ի՞նչ է հարկավոր, տղա,— ասաց միսիս Գալահերը Լայոնելին։

Читать далее «Գրադարանում»

Рубрика: Uncategorized

Գրադարանում

Վիլյամ Սարոյան

(մաս առաջին)

Երկու լավ ընկերները, Լայոնելն ու Յուլիսիսը, իրենց քայլերն ուղղեցին դեպի հանրային գրադարան։

Երբ երկու տղաները մտան համեստ, բայց տպավորիչ շենքից ներս, զգացին, որ խոր լռություն էր տիրում այդտեղ։ Թվում էր, որ նույնիսկ պատերը, հատակն ու սեղանները պապանձվել էին, կարծես լռությունը կլանել էր բովանդակ շենքը։ Այնտեղ կային ծերունիներ, որոնք թերթ էին կարդում։ Քաղաքային փիլիսոփաներ կային, միջնակարգ դպրոցի տղաներ ու աղջիկներ, որոնք պրպտումներ էին կատարում, բայց բոլորը լուռ էին, որովհետև իմաստություն էին որոնում։ Բոլորն էլ գրքերի մոտ էին, բոլորն էլ ուզում էին մի բան հայտնաբերել գրքերի մեջ։ Լայոնելը ոչ միայն շշնջալով էր խոսում, այլև ոտքի մատների վրա էր քայլում։ Նա շշնջալով էր խոսում, որովհետև կարծում էր, որ պակաս հարգանք դրսևորած կլինի ոչ միայն ընթերցողների, այլև գրքերի հանդեպ։ Յուլիսիսը հետևում էր նրան, նույնպես ոտքի մատների վրա քայլելով։ Նրանք զննում էին գրադարանը, և յուրաքանչյուրն իր համար անթիվ գանձեր էր հայտնաբերում. Լայոնելը՝ գրքեր, իսկ Յուլիսիսը՝ մարդիկ։ Լայոնելը գրքեր չէր կարդում և հանրային գրադարան չէր եկել գիրք վերցնելու համար։ Նա պարզապես սիրում էր նայել դրանց։ Նա իր բարեկամին ցույց տվեց մի ամբողջ շարք գրքեր և շշնջաց.

Читать далее «Գրադարանում»

Рубрика: Uncategorized

Ընտրովի մաթեմատիկա

  1. Ո՞ր նկարն է կազմված 1քառակուսուց, 2 շրջանից և 4եռանկյունուց։գ․
  2. Երկու կենգուրուներ վանդակի վրայով ցատկում են իրար ընդառաջ /տես նկարը/։ Նրանք ցատկում են միաժամանակ։ Առաջինը ցատկում է անմիջապես հարևան վանդակի մեջ, իսկ երկրորդը՝ մեկ վանդակ բաց թողելով։ Ո՞ր վանդակում նրանք կհանդիպեն։

5

  • Արմինեն մի քանի խնձոր բաժանեց իր և իր 5 ընկերների միջև: Յուրաքանչյուրը ստացավ կես խնձոր: Քանի՞ խնձոր բաժանեց Արմինեն: բ)3

    ա) 2 ու կես    բ) 3       գ) 4        դ) 5        ե) 6
  • Երեկ կիրակի էր, շաբաթվա ի՞նչ օր կլինի վաղը։երկուաբթի
  1. Քայլում էին երկու մայր և երկու դուստր։ Նրանք գտան 3 խնձոր և բաժանեցին միմյանց միջև։ Յուրաքանչյուրը ստացավ մեկ խնձոր։ Այդ ինչպե՞ս։

Պատ․՝ քայլում էին տատիկը,իր աղջիկը և իր թոռնիկը։

Рубрика: Uncategorized

լրացուցիչ աշխատանք

  1. Լրացրու բաց թողնված թվերը։

21367, 21377, 21387, 21397,21417,,21427

 32421, 32521,32621,32721,32821,32921, 33021

65121, 66121, 67121,68121,69121,70122,71121,72121:

  • Լրացրու աղյուսակը։
Գումարելի350120012002341
Գումարելի55045025207535
Գումար900165037209876
  • Երեք թվերի գումարը 500։ Առաջին երկուսի գումարը 350 է։ Գտի՛ր երրորդ թիվը։Լուծում    500-350=150   Պատ․՝ 150։
  • Չորս թվերի գումարը  1500 է։ Առաջին երեքի գումարը 850 է։ Գտի՛ր չորրորդ թիվը։Լուծում  1500-850=650 Պատ․՝ 650։
  • Աննան 1 տետրի, 1 քանոնի և  1 գրիչի համար վճարեց 450 դրամ, իսկ Լիլիթը 1 տետրի և  1 գրիչի համար վճարեց 300 դրամ։ Որքա՞ն արժե 1 քանոնը։

Լուծում

450-300=150    Պատ․՝ քանոնը արժե 150։

Рубрика: Uncategorized

Ընտրովի մաթեմատիկա

Опубликовано  by melkonyananahit

92849679_1013805949014576_5730917172499185664_n
  1. Վարդանը նկարում ցույց տված վանդակներում գրում է թվեր այնպես, որ յուրաքանչյուր վանդակում գրված թիվը հավասար լինի դրա տակ գտնվող երկու վանդակներում եղած թվերի արտադրյալին։ Ի՞նչ թիվ պետք է գրի Վարդանը մոխրագույն վանդակում։ Պատ 8

2. Դավիթն ուներ մի քանի գնդակ: Հայրիկը նրան նվիրեց այնքան գնդակ, որքան նա ուներ, և Դավիթն ունեցավ 14 գնդակ: Քանի՞ գնդակ նվիրեց նրան հայրիկը: Պատ 7

3․ Ամանաում կային կոնֆետներ։ Սոնան վերցրեց կոնֆետների կեսը։ Հետո Արմանը վերցրեց ամանում մնացած կոնֆետների կեսը։ Դրանից հետո Կարինեն վերցրց մնացած կոնֆետների կեսը։ Վերջում ամանում մնաց 6 կոնֆետ։ Քանի՞ կոնֆետ կար ամանում ամենասկզբում։ Պատ․՝48

4․Պարախմբում կա 25 տղա և 19 աղջիկ։ Ամեն շաբաթ խմբին միանում է 2 տղա և 3 աղջիկ։ Քանի՞ շաբաթ անց պարախմբում տղաների և աղջիկների թիվը կհավասարվի։Պատ՝․ 6 շաբաթ հետո։