երկնքի տեսարանը կապված է ժամանակից, տարվա եղանակից և օրվա եղանակից։ Գիշերը երկնքի կապույտ գույնը համարյա փոխվում է սևի։ Պետքե է իմանալ, որ արևի ճառագայթներն են ներկում օդը իսկ երբ արևը հեռանում է երկինքը սև է երևում, պատճառն այն է, որ լուսինը չի կարող արևի պես ճառագայթներ արձակել։Երկիր մոլորակը շրջապատված է օդի շերտով։
Дополнительная работа
1. Измени порядок букв, найди слово и запиши.
кслас _класс________________
ложак __ложка______________
неучки __ученик______________
учкра______ручка____________
еналп_______пенал___________
шанкарда____карандаш__________
уитьелч______учитель__________
Գլխուղեղ
Գլխուղեղը տեղադրված է գանգի խոռոչում, զանգվածը 1300-1400գ։․Այն վերջնական մեծության է հասնում 20 տարեկանում:Թեպետ մարդու գլխուղեղի ձախ և աջ կիսագնդերը իրար նման են բայց նրանք տարբեր աշխատանքներ են կատարում:Եթե ձախ կիսագնդի աշխատանքը խաղտվի մարդը չի կարողանա ոչ խոսել ոչ էլ ընկալել ուրիշի խոսքը:Տղամրդու ուղեղը 10 տոկոսով մեծ է կնոջ ուղեղից, սակայն կնոջ գլխուղեղում նյարդային բջիջները ավելի շատ են ինչի շնորհիվ էլ այն ավելի արագ է աշխատում։ Գլխուղեղը կազմված է հետեվյալ բաժիններից՝ երկարավուն ուղեղ, կամուրջ ,միջին ուղեղ:
Ածիկ
ԵՐԿԻՐ, ՈՐՏԵՂ ՈՉ ՄԻ ՍՈՒՐ ԲԱՆ ՉԿԱ
Опубликовано by melkonyananahit
Ջանի Ռոդարի
Անբան Ջովանինոն շատ էր սիրում ճամփորդել: Ճամփորդեց-ճամփորդեց, ու հայտնվեց մի երկրում, որտեղ ոչ մի սուր բան չկար: Տներն այդ երկրում կառուցված էին առանց սուր անկյունների, դրանք կլոր էին: Շենքերի տանիքներն էլ էին կլոր: Ճանապարհին, որով քայլում էր Ջովանինոն, թփերի ու վարդերի պուրակ կար: Ջովանինոն ցանկացավ վարդով զարդարել իր բաճկոնը: Նա փորձեց զգուշությամբ պոկել վարդը, որ մատը չծակի, բայց հանկարծ նկատեց, որ փշերը չեն էլ ծակում: Պարզվում է, դրանք բոլորովին էլ սուր չեն, պարզապես ձեռքդ մի քիչ խուտուտ են տալիս:
_ Այ քեզ հրա՜շք,-զարմացավ Ջովանինոն:
Հենց այդ պահին վարդի թփերի ետևից հայտնվեց քաղաքի պարեկը և քաղաքավարի ժպտալով՝ ասաց Ջովանինոյին.
_ Դուք երևի չգիտեք, որ չի կարելի վարդ քաղել:
_ Ներեցե՛ք ինձ … ես չմտածեցի, որ…
_ Այդ դեպքում Դուք պետք է վճարեք տուգանքի կեսը,-ասաց պարեկը նույն հաճելի ժպիտով և սկսեց անդորրագիր գրել: Ջովանինոն հանկարծ նկատեց, որ պարեկի գրչածայրը սուր չէ, բութ է: Նա հարցրեց պարեկին.
_ Ներեցե՛ք, կարելի՞ է Ձեր թուրը տեսնել:
_ Խնդրեմ ,-ասաց պարեկը և Ջովանինոյին տվեց իր թուրը: Պարզվեց, որ թուրն էլ սուր չէ, բութ է:
_ Լավ, էս ի՞նչ զարմանալի երկիր է, էս ո՞ւր եմ ընկել: Այստեղ ամեն ինչ տարօրինակ է:
_ Մեր երկրում ոչ մի սուր բան չկա,-բացատրեց պարեկը այնքան քաղաքավարի, որ ամեն մի բառը կարելի էր մեծատառով գրել:-Բա՛, վաղուց արդեն առանց մեխերի ենք յոլա գնում:
_ Մեխե՞ր,-հարցրեց Ջովանինոն,-չէ ՞ որ դրանք պետք է սուր լինեն:
_ Մենք վաղուց արդեն առանց մեխերի ենք յոլա գնում: Չէ՞ որ սոսինձ կա: Իսկ հիմա բարի եղեք ինձ երկու անգամ ապտակել:
Ջովանինոյի բերանը զարմանքից բաց մնաց, կարծես պատրաստվում էր միանագամից մի մեծ տորթ կուլ տալ:
_ Ո՜չ, ի՜նչ եք ասում, ես չեմ ուզում հայտնվել բանտում քաղաքի պարեկին վիրավորելու համար: Եթե այդպես է, ե՛ս պետք է երկու ապտակ ստանամ, ոչ թե դուք:
_ Դուք երեևի չգիտեք, մեզ մոտ այդպես է ընդունված,-սիրով բացատրեց պարեկը,-լրիվ տուգանքը՝ չորս ապտակ, տուգանքի կեսը՝ երկու,-պատասխանեց պարեկը:
_ Երկու ապտակ՝ պարեկի՞ն:
_ Պարեկին:
_ Դա արդար չէ: Այդպես չի՛ կարելի:
_ Իհարկե արդար չէ: Իհարկե՝ այդպես չի կարելի,-պատասխանեց պարեկը:-Դա այնքան անարդար և սարսափելի է, որ մարդիկ օրենքները չեն խախտում, այնպիսի բաներ չեն անում, որի համար տուգանք պիտի մուծվի. նրանք ամեն ինչ անում են, որ չապտակեն անմեղ պարեկներին: Դե՛, ես սպասում եմ. տվեք ինձ երկու ապտակ և մյուս անգամ ավելի զգույշ կլինեք:
_ Բայց ես չեմ ուզում նույնիսկ Ձեր այտը ճմկտել, ուր մնաց՝ ապտակեմ:
_ Այդ դեպքում ես պիտի խնդրեմ, որ գնաք մեր երկրից: Ես կուղեկցեմ Ձեզ մինչև սահման:
Ջովանինոն, որ շատ էր ամաչում, ստիպված հեռացավ այն երկրից, որտեղ ոչ մի սուր բան չկար: Ինչ էլ լինի, մեկ է, մինչև հիմա նա երազում է վերադառնալ այնտեղ, որ ապրի աշխարհի ամենաքաղաքավարի օրենքներով և ամենադաստիարակված մարդկանց հետ, մի քաղաքում, որտեղ ոչ մի սուր բան չկա:
Հարցեր և առաջադրանքներ։
- Տեքստից դու՛րս բեր անծանոթ բառերը և բացատրությունը գրիր օնլայն բառարանի միջոցով։Պարեկ- պահակախումբ,տուգանք- մեկից իբրև պատիժ գանձվող վճար
- Դու՛րս գրիր կարմիրով նշած բառերը և կազմիր դրանց հոգնակին։երկրում-երկրներում, բան -բաներ,պուրակ-պուրակներ,բաճկոն-բաճկոններ,վարդ-վարդեր,մատ-մատներ,քաղաքի-քաղաքների,անդորրագիր-անդորագրեր,թուր-թրեր,տորթ-տորթեր,տուգանք-տուգանքներ,ապտակ-ապտակներ։
- Տեքստից դուրս բեր ի՞նչ հարցին պատասխանող 7 բառ, դրանց ավելացրու հատկանիշ(ինչպիսի՞) ցույց տվող բառ և կազմիր նախադասություն, օրինակ՝
վարդ-կարմիր վարդ
Կարմիր վարդերի փունջն իսկական անակնկալ էր։
թուր-սուր թուր- Ես թանգարանում տեսա սուր թուր։
բանտ-փակ բանտ-Ես տեսելեմ փակ բանտ։
վարդ-գեղեցիկ վարդ -Ես գարնանը տեսա գեղեցիկ վարդ։
տորթ-մեծ տորթ-Ես իմ ծննդյան օրը կերելեմ մեծ տորթ
տուն-կլոր տուն- Ես ապրումեմ կլոր տան մեջ։
փուշ-երկար փուշ-Ծառի կողքին աճել էր երկար փուշ։
քաղաք-հետաքրքիր քաղաք Ես ապրում եմ մի հետաքրքիր քաղաքում։
- Ի՞նչ կլիներ, եթե մեր երկրում էլ բոլոր սուր բաները վերանային Մեր ձեռքերը չէին վնասվի։
- Ինչպիսինն էր պարեկը։ Շատ բարի էր։
- Ինչու՞ Ջովանին զարմացավ։Որովհետև այնտեղ ոչ մի սուր բան չկար։
- Գրի՛ր փոքրիկ նամակ Ջավանիին։Ջովանի ես ել այդքան զարմացա, ինձ այդ երկիրը շատ դուր եկավ։ Մյուս անգամ, որ գնաս ինձել քեզ հետ կտա՞նես։
Մաթեմ
- Պարզի՛ր աjն թիվը, որը պիտի լինի աստղանիշի փոխարեն։
120+80=200 օրինակ՝ 200-120=80, 120+80=200
750+250=1000
600+350=950
330+470=800
700-550=150
1450-550=800
- Կատարի՛ր
48×3=144
54×8=432
33×5=165
45×5=225
- Օգտվելով գնացուցակի տվյալներից՝ պատասխանի՛ր հարցերին:
| ապրանք | 1 հատի արժեքը | |
| մատիտ | 80 : 8 x 5 | 50 |
| գրիչ | Մատիտից 10 դրամով էժան է | 40 |
| թուղթ | Մատիտից 5 անգամ էժան է | 10 |
| կավիճ | Թղթից 2 անգամ թանկ է | 20 |
| ռետին | Գրիչից 20 դրամով թանկ է | 60 |
| սրիչ | Գրիչից 2 անգամ թանկ է | 80 |
Ա. Որքա՞ն գումար է հարկավոր 2 ռետին գնելու համար:
60×2=120 Պատ՝․120 դրամ։
Բ. Որքա՞ն գումար է հարկավոր 3 մատիտ գնելու համար:50×3=150 Պատ՝․150
Գ. Որքա՞ն գումար է հարկավոր 5 թուղթ գնելու համար:10×5=50 Պատ՝․50
Դ. Որքա՞ն գումար է հարկավոր 4 գրիչ գնելու համար:40×4=160
Ե. Յուրաքանչյուր առարկայից մեկ հատ գնելու համար:50+40+10+20+80+60=260
Զ. Յուրաքանչյուր առարկայից երկու հատ գնելու համար:260×2=520
Օրագիր
Ես` Մանվել Դավթյանս, կներկայացնեմ իմ մեկ շաբաթվա օրագիրը։Ես այս ընթացքում երկուշաբթի օրվանից ունեցել եմ տեսազանգեր մայրենի ,ռուսերեն և անգլերեն լեզուներից։Ինձ շատ է դուր գալիս մեր տեսազանգերը։Կատարել եմ տնային առաջադրանքներս,այդ ընթացքում պատրաստել եմ ածիկ նաև հորինել եմ զատկական հանելուկներ և խնդիրներ։
Հանելուկներ
Լրացուցիչ աշխատանք
- Կատարի՛ր առաջադրանքը։
45×5=25+200=225
145×5=25+200+500=725
1145×5=25+200+500+5000=5725
23×2=6+40=46
123×2=6+40+200=246
1123×2=6+40+200+2000=2246
- Պարզի՛ր, թե նշված թվերից, որը կարող ես դնել աստղանիշի փոխարեն։
60×8=480 8, 80, 9, 90
835-35=800 15, 25, 35, 45
270:30=9 30, 50, 40, 5
450+350= 800 150, 250, 350
- Համառոտագրի՛ր և լուծի՛ր։
- Մարիամը գրիչի համար վճարեց 270 դրամ, իսկ տետրի համար 70 դրամով ավել։ Որքա՞ն վճարեց նա գնումների համար։
Մարիամը գրիչի համար-վճարեց270 դրամ
Իսկ տետրի-70 դրամով ավել
Որքա՞ն վճարեց նա գնումների համար։
Լուծում
270+70=340
340+270=610 Պատ․՝ 610
- Երեք բաքում միասին կա 500լիտր ջուր։ Հայտնի է, որ առաջին բաքում կա 110լ ջուր, երկրորդում՝ առաջինից 150լ-ով ավել։ Քանի՞ լիտր ջուր կա երկրորդ և երրորդ բաքերում։
Երեք բաքում միասին կա-500լ ջուր
Հայտնի է որ առաջին բաքում կա-110լ ջուր
Եկրորդում առաջինից150-ով ավել։
Քանի լ ջուր կա՞ երկրորդ և երրորդ բաքերում։
Լուծուում
110+150=260
110+260=370
500-370=130 Պատ․՝ եկրորդ-260 երրորդ-130։
Լրացուցիչ
- Կատարի՛ր առաջադրանքը։
45×5=25+200=225
145×5=25+200+500=725
1145×5=25+200+500+5000=5725
23×2=6+40=46
123×2=6+40+200=246
1123×2=6+40+200+2000=2246
- Պարզի՛ր, թե նշված թվերից, որը կարող ես դնել աստղանիշի փոխարեն։
60×8=480 8, 80, 9, 90
835-35=800 15, 25, 35, 45
270:30=9 30, 50, 40, 5
450+350= 800 150, 250, 350
- Համառոտագրի՛ր և լուծի՛ր։
- Մարիամը գրիչի համար վճարեց 270 դրամ, իսկ տետրի համար 70 դրամով ավել։ Որքա՞ն վճարեց նա գնումների համար։
Մարիամը գրիչի համար-վճարեց270 դրամ
Իսկ տետրի-70 դրամով ավել
Որքա՞ն վճարեց նա գնումների համար։
Լուծում
270+70=340
340+270=610 Պատ․՝ 610
- Երեք բաքում միասին կա 500լիտր ջուր։ Հայտնի է, որ առաջին բաքում կա 110լ ջուր, երկրորդում՝ առաջինից 150լ-ով ավել։ Քանի՞ լիտր ջուր կա երկրորդ և երրորդ բաքերում։
Երեք բաքում միասին կա-500լ ջուր
Հայտնի է որ առաջին բաքում կա-110լ ջուր
Եկրորդում առաջինից150-ով ավել։
Քանի լ ջուր կա՞ երկրորդ և երրորդ բաքերում։
Լուծուում
110+150=260
110+260=370
500-370=130 Պատ․՝ եկրորդ-260 երրորդ-130։
