Рубрика: Հայոց լեզու

10/3/2024

1. Տրված բարդ բառերի առաջին բաղադրիչները փոխելով` ստացի՛ր նոր բաղադրյալ բառեր:

Արագավազ (կենգուրու), կակղամորթ, մարտունակ, արճճապատ, մեծասքանչ, հողածին, փառամոլ, ատոմակայան:

2. Տրված բարդ բառերի վերջին արմատները փոխելով` ստացի՛ր նոր բարդ բառեր:

Հեռախոս, հանրաճանաչ, ձյունագունդ, երկրափոշի, կենսագրություն, հնահռոմեական, մտամիտ, բարենպաստ, ակնակայան, լուսակիր:

3. Փորձի՛ր այս բառերի կազմությունն ու նշանակությունը բացատրել:

ա) Այգեբաց, այգաբաց:
բ) Հայելի, հայացք, ծովահայաց: (գրաբ. հայել — նայել)
գ) Ակնթարթ, ակնդետ, ակնոց:
դ) Քինախնդիր, վրեժխնդիր, մանրախնդիր (գրաբ. խնդրել —

Рубрика: հասարակագիտություն

հասարակագիտություն

Խոլերիկ
Խոլերիկ խառնվածք ունեցող մարդուն կարելի է բնութագրել որպես արագ, պոռթկուն, եռանդով գործի մեջ մտնելու և էական դժվարությունները հաղթահարելու կարողությամբ օժտված անձ, բայց միևնույն ժամանակ որպես անկայուն, էմոցիոնալ բուռն պոռթկումների հակված և տրամադրության հաճախակի փոփոխություններ ունեցող: Հետևյալ խառնվածքը բնութագրվում է ուժեղ, արագ առաջացող զգացմունքներով, որը վառ արտահայտվում է խոսքում, ժեստերում և դիմախաղում: Խոլերիկ խառնվածք են ունեցել անցյալի հայտնի մշակութային և քաղաքական դեմքեր, ինչպես օրինակ՝ Պետրոս Առաջինը, Ալեքսանդր Պուշկինը, Ալեքսանդր Սուվորովը, Դմիտրի Մենդելեևը:

Խոլերիկներն օժտված են հոգեկան բարձր ակտիվությամբ, էներգիայով լի գործունեությամբ, կտրուկ, ուժեղ շարժումներով, դրանց արագ տեմպով, պոռթկունությամբ: Խոլերիկներն անհամբեր են, դյուրաբորբոք, հակված են զգացմունքային անկման, երբեմն ագրեսիվ են:

Ուժեղ կողմերը
Խոլերիկն այլ մարդկանցից չի ակնկալում օգնություն նույնիսկ, եթե նա ինքը չի կարող դա անել: Նա իր ուսերին է վերցնում ողջ բեռը և միայնակ անում գործը, նույնիսկ, եթե դա շատ ծանր աշխատանք է:

Նրանց դժվար է զարմացնել, որովհետև նրանք գիտեն թե ինչ է իրենց հարկավոր և ինչպես պետք է գործել: Կարող են լավ դատավոր և խորհրդատու լինել, որովհետև կյանքի բոլոր իրավիճակներում խոլերիկներն ունեն իրենց պատկերացումները, գաղափարներն ու կարծիքը: Նրանք իրենց մեջ վստահ են, որ գիտեն բոլոր հարցերի պատասխանները: Կարողանում են մարդկանց ոգեշնչել և նրանցում բարձրացնել խանդավառությունը: Հեշտությամբ են ճանաչում մարդկանց և կողմնորոշվում նրանց մեջ: Խոլերիկները ճանաչում են մարդկանց թույլ և ուժեղ կողմերը և դրա շնորհիվ կարողանում է մոտիվացնել մարդկանց:

Նրանց դրական գծերից մեկն այն է, որ կարող է ցանկացած մարդու մոտ արթնացնել ոգևորություն, ոգեշնչել նրանց, մոտիվացնել:

Նրանք հակված են ֆանատիզմի: Եթե նա գտնում է, որ ինքը ճիշտ է, նրան մոլորության մեջ գցելը դժվար է և բարդ է նրան ստիպել ընդունել այլ տեսակետ: էքստրեմիստների մեջ հաճա են հանդիպում խոլերիկներ, որովհետև նրանք հակված են ֆանատիկորեն հավատալ որևէ գաղափարի կամ թեորիայի: Մահապարըները ևս խոլերիկներ են, որովհետև նրանք հստակ գիտակցում են, որ իրենք ճիշտ են վարվում և նրանց ոչինչ չի կարող կանգնեցնել:

Խոլերիկների դրական հատկանիշներից կարելի է նշել որոշում կայացնելու հաստատակամությունը: Օրինակ՝ խուճապի, անհանգստության կամ դժբախտ պատահարների ժամանակ հենց խոլերիկներն են կարողանում փրկել դրությունը, որովհետև շրջապատից անկախ, նրանք կարողանում են վստահորեն վերահսկել իրավիճակը, ընդունել ճիշտ որոշում կամ օգնել մարդկանց դուրս գալ անելանելի վիճակից:

Ունեն ուժեղ և հզոր կամք: Դրա շնորհիվ էլ հաջողությունների են հասնում: Կյանքում օպտիմիստ են: Նրանք շատ ինքնիշխան են: Եթե հարաբերություններում նրանց որևէ բան դուր չի գալիս, նա հեշտությամբ դադարեցնում է հարաբերությունները, միայն թե չկորցնի սեփական ինքնիշխանությունը: Նրանք հեշտ են օգնում մարդկանց: Խոլերիկները շատ տղամարդկային ու համարձակ են: Նրանք լավ կազմակերպիչներ կարող են լինել և կարող են մարդկանց րենց հետևից տանել, լիցքաթափել, խանդավառել: Վտանգի դեպքում արագ են որոշում կայացոնւմ, սրամիտ են: Կարող են երկար աշխատել: Նույն ժամանակում նրանք ավելի շատ են անում, քան մելանխոլիկները: Նրանք խմբի ուրախությունն են, հումորի լավ զգացում ունեն: Չեն վախենում ընդդիմությունից: Նրանց դուր է գալիս դիմադրությունը, որովհետև գիտեն իրենց արժեքը, վստահ են իրենց ուժերի վրա: Ինչ նպատակ դնում են, հասնում են դրան: Երբեք չեն նահանջում, առաջ են գնում և կարող են դրան հասնել ցանկացած թանկ գնով: Նրանց ոչինչ չի վախեցնում: Նրանք միշտ գործողությունների պլան ունեն:

Թույլ կողմերը
Խոլերիկները շատ ավտորիտար ղեկավարներ են, կարծում են, որ իրենց կարծիքն ամենակարևորն է և իրենց շրջապատին վստահեցնում են այդ հարցում: Նրանք չեն զգում և չեն տանջվում այլ մարդկանց համար: Բայց դա գալիս է նրանց ուժեղ կողմից. քանի որ նրանք միշտ գիտեն ինչպես, որտեղ և երբ գործել, միշտ փորձում են միայնակ անել նույնիսկ բարդ աշխատանքներ, ուստի նրանց համար դժվար է տանջվել այլոց համար և զգալ նրանց ցավը: Խոլերիկներն այդ առումով դժվար են հասկանում զարմացող և տանջվող մելանխոլիկներին:

Շատ հաճախ նրանք ուրիշների փոխարեն որոշումներ են ընդունում, ինչն անշուշտ դուր չի գալիս մարդկանց: Նրանք ստիպում է մարդկանց ընդունել այն որոշումը, որն իրենց է դուր գալիս: Իրականում նրանց այս քայլը հանգեցնում է հակազդումների: Խոլերիկներն ավտորիտար ու գոռոզ են: Նրանք կարող են լինել կոշտ, կոպիտ ու խայթող: Դրանք նրա թույլ և միևնույն ժամանակ ուժեղ կողմներն են հանդիսանում, որը նրանց կյանքը դարձնում է բավականին դժվար: Խոլերիկներն ավտորիտար են նաև ընտանիքում: Նրանք շատ կոպիտ ծնողներ են:

Սոցիալական խմբերում փորձում են դոմինանտ դիրք զբաղեցնել: Միշտ ցանկանում են լիդերի կարգավիճակում լինել, նույնիսկ եթե դրա հնարավորությունը չունեն: Նրանք օգտագործում են իրենց ողջ ներուժը, որպեսզի լիդեր լինեն: Նրանց բացասական գծերից մեկն այն է, որ նրանք հաճախ այլ մարդկանց օգտագործում է իր նպատակների և սեփական շահերի համար:

Ի տարբերություն սանգվինիկների, ովքեր արագ են ներում, իսկ մելանխոլիկները՝ վրիժառուներ են, խոլերիկները և չներող են և վրիժառուներ: Խոլերիկները ագրեսիվ են և հակված են բռնության, հաճախ են ճնշում շրջապատին: Անկիրք սառն են: Ստեղծագործող մարդիկ չեն: Կոշտ են, կոպիտ և չեն զգում այլ մարդկանց: Նրանց շատ է բարկացնում լացն ու արցունքները: Դա նրանց մոտ ագրեսիա է առաջացնում:

Բացասական գծերից է այն, որ փոքր-ինչ շատ են ինքնավստահ, դետալների վրա ուշադրություն չեն դարձնում, փորձում են արագ գործել, դրա համար ամեն բան չի, որ նրանց մոտ լավ է ստացվում: Նրանք կարողանում են խորամանկել, չի սիրում այլոց օգնել: Խորհուրդներ չեն ընդունում և սիրում են գործել միայնակ:

ՍանգվինիկՍանգվինիկ խառնվածքի տեր մարդկանց կարելի է բնութագրել որպես աշխույժ, շարժուն, անհաջողություններին և տհաճություններին համեմատաբար հեշտությամբ վերաբերվող անձ: Այսպիսի խառնվածք են ունեցել Ալեքսանդր Իվանովիչ Գերցենը, ավստրիացի կոմպոզիտոր Մոցարտը, ինչպես նաև՝ Նապոլեոն Բոնապարտը:

Սանգվինիկը հոգեբանական բարձր ակիվությամբ, էներգիայով, աշխատունակությամբ, արագ և աշխույժ շարժումներով, հարուստ և փոփոխվող դիմախաղով, խոսքի բարձր տեմպով անձինք են: Սանգվինիկը ձգտում է հաճախակի փոփոխվող տպավորությունների, հեշտ և արագ արձագանքում է շրջապատող իրադարձություններին, շփվող է: Էմոցիաները սանգվինիկների մոտ գերազանցապես դրական են, դրանք արագ առաջանում են և արագորեն փոխվում: Նա շատ արագ հարմարվում է նոր միջավայրին և արագ մտերմանում մարդկանց հետ: Նրա զգացմունքները հեշտությամբ առաջանում են և արագ փոխարինվում են նորերով, նրան բնորոշ է արտահայտչականությունը, երբեմն նաև անկայունությունը:

ՖելգմատիկԲնութագրվում են որպես հանգիստ, չարտահայտված դիմախաղով, անտարբերությամբ աչքի ընկնող մարդիկ: Դանդաղ են անցնում աշխատանքային մի գործունեությունից մյուսին։

իմ կարծիքով ես խոլերիկ եմ

Рубрика: Հայոց լեզու

գործնական քերական

Աշխատանք դասարանում 

1. Նախադասությունները ձևափոխի՛ր` ընդգծված բառերն ու արտահայտությունները փոխարինելով հականիշներով:

չիշտ է, որ առյուծն է համարվում գազանների արքան: Ուժով, ճարպկությամբ ու համարձակությամբ  ոչ ոք չի համեմատվի նրա հետ: Առյուծը հայտնվում է , զոհի վրա բացահայտ է   հարձակվում: Նա հպարտ մռնչոցով ՝ զգուշացե՛ք, գազաննե՛ր, որսի եմ ելել:
Մինչև հրացանավոր մարդու երևալը առյուծներն կեղծ  տիրակալ չէին: Մարդիկ չէին հարձակվում  առյուծի որսի : Բայց ո՛չ  ուժն ու համարձակությունը, ո՛չ   ճկունությունն ու թաքնվելու հմտությունը չէին գործանում էին  հրացանից: Մարդիկ կարծում էին, որ եթե առյուծները շատանան, կճղակավոր կենդանիների քանակը կքչանա: Ու առյուծներին գրեթե լրիվ չպահպանվեցին:  Նրանք պահպանվել են միայն Կենտրոնական Աֆրիկայի մի քանի շրջաններում ու արգելանոցներում, Հնդկաստանում էլ կան, բայց քիչ են: Սակայն մարդկանց սպասածի   չեղավ, որովհետև առյուծներն աոաջին հերթին հիվանդ,ուժեղ  կենդանիներին չէին ոչնչացնում, այդ պատճառով էլ կենդանիների մեջ հիվանդությունները չէին տարածվում:
Այժմ առյուծների որսն անարգելված է:
Առյուծի նորածին ձագուկները  շատ էին  ու խայտաբղետ, հետո, մեծանալով, միագույն են դառնում:

2. Տրված նույնանուն բառերով կազմի՛ր նախադասություններ:

Վարել, հարկ, տալ, մատ:

իմ հայրիկը շատ լավ է մեքենա վարում

իմ եղբայրը հարսանիքներ է վարում

3. Տրված բառերը բաժանի՛ր բառակազմական բաղադրիչների (արմատների և ածանցների): Ինչպիսի՞ բառեր են հավաքված բառաշարքերից  յուրաքանչյուրում:

Ա. Թվական, պատմություն,  գրիչ, ազդեցություն, խորություն:

Բ. Արևելք, արևմուտք, կենսագիր, օտարամուտ, ծովագնաց, ինքնատիպ:

Գ. Արևելյան, կենսագրություն, արևադարձային, անուշահոտություն, բազմատեսակություն:

4.Նախադասությունները լրացրո՛ւ:

Միայն մեկ արմատով կազմված բառերը կոչվում են … բառեր.
 Օրինակ` կրակ, հոդ, ջուր, օդ,….:
Մեկ արմատով և ածանցով կամ ածանցներով կազմված բառերը կոչվում են … բառեր. օրինակ` կրակոտություն, հողեղեն,….:
Մեկից ավելի արմատներով կազմված բառերը կոչվում են … բառեր, օրինակ` ջրհոր, օդանցք,….:
Մեկից ավելի արմատներով և ածանցով կամ ածանցներով կազմված բառերը կոչվում են …. բառեր, օրինակ` կրակմարիչ, անջրանցիկ,….:

Рубрика: աշխարհագրություն

10/1/2024

Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն, սուվերեն պետություն է Արևմտյան Եվրոպայում։ Երբեմն կոչվում է Միացյալ Թագավորություն, սկսած 1706 թ.՝ Մեծ Բրիտանիա։ Երկիրը ներառում է Մեծ Բրիտանիա կղզին, Իռլանդիա կղզու հյուսիս-արևելքը և բազմաթիվ փոքրիկ կղզիներ: Հյուսիսային Իռլանդիան Միացյալ Թագավորության միակ հատվածն է որ սահմանակից է մեկ այլ սուվերեն պետության՝ Իռլանդիայի հանրապետության հետ: Միացյալ Թագավորությունը բացի այս ցամաքային սահմանից մյուս կողմերից շրջապատված է Ատլանտյան օվկիանոսով, Հյուսիսային ծովով, Անգլիական նեղուցով և Իռլանդական ծովով:

Միացյալ Թագավորությունը ունիտար պետություն է, որը գործում է սահմանադրական միապետություն և պառլամենտական համակարգ կառավարման համապատասխան: Կառավարության նստավայրն է մայրաքաղաք Լոնդոնը:

Դա մի երկիր է իր սեփական իրավական համակարգով և բաղկացած է չորս երկրներից`   Անգլիա, Հյուսիսային Իռլանդիա, Շոտլանդիա և Ուելս: Վերջին երեք երկրներին տարբեր հզորության վարչական կառավարման իրավունք է տրված իրենց մայրաքաղաքներում`   Բելֆասթ, Էդինբուրգ և Կարդիֆ համապատասխանաբար:Միացյալ Թագավորության հետ միավորված են, բայց նրա կազմի մեջ չեն մտնում, երեք Գերնսի, Ջերսի և Մեն կղզի թագից կախյալ տարածքները: Միացյալ Թագավորությունը ունի տասնչորս Բրիտանական օվկիանոսյան տարածքներ: Սրանք Բրիտանական կայսրության մնացորդներն են, որը իր բարձրակետում 1922 թ. նրա տարածքը կազմում էր համարյա երկրագնդի մակերևույթի մեկ քառորդը և մարդկության պատմության մեջ ամենամեծ կայսրությունն էր: Բրիտանական ազդեցությունը կարելի նկատել մինչ օրս նրա նախկին տարածքների մեծ մասում՝ բազմաթիվ բնագավառներում՝լեզվի, մշակույթ և օրենսդրական համակարգ: Միացյալ Թագավորությունը զարգացած երկիր է ՀՆԱ-ի ցուցանիշով աշխարհում յոթերորդն է և ութերորդն է իր գնողունակությամբ: Այն 19-րդ դարում և 20-րդ դարի սկզբում այն աշխարհի ամենաարդյունաբերական երկիրն էր և ամենաազդեցիկը միջազգային հարաբերություններում: Միացյալ Թագավորությունը շարունակում է մնալ գերտերություն և իր առաջատար ազդեցությունն ունի աշխարհի տնտեսության, մշակույթի, ռազմական, գիտական և քաղաքական բնագավառներում: Այն միջուկային պետություն է և իր ռազմական ծախսերով աշխարհում չորրորդն է:

Рубрика: երկրաչափություն

երկրաչափություն

Առաջադրանքներ․

1)RS -ը ABC եռանկյան միջին գիծն է՝ R∈AB, S∈AC: Ընտրիր ճիշտ տարբերակը`

ա)RS∥BC+

բ)RS⊥AB

գ)երկուսն էլ ճիշտ են

2)KLM եռանկյան մեջ տարված է GH միջին գիծը, ընդ որում՝ G∈KL, H∈KM: GH միջին գծի վերաբերյալ, ո՞ր պնդումն է ճիշտ: Ընտրիր ճիշտ պատասխանը:

ա)GH∥LM+

բ)GH⊥LM

գ)երկուսն էլ ճիշտ են

3)

DF=BC/2=6/2=3

FE=AB/2=8/2=4

DE=AC/2=10/2=5

Рубрика: հանրահաշիվ

9/30/2024

Երկու անհայտներով երկու հավասարումների համակարգի լուծման տեղադրման եղանակի ալգորիթմը:

1. Համակարգի հավասարումներից որևէ մեկից (սովորաբար ավելի պարզից) արտահայտել փոփոխականներից մեկը մյուսի միջոցով, օրինակ՝ առաջին հավասարումից արտահայտել x-ը y-ի միջոցով:

2. Ստացված արտահայտությունը տեղադրել մյուս (երկրորդ) հավասարման մեջ, օրինակ՝ x-ի փոխարեն:

3. Լուծել մեկ անհայտով հավասարումը, օրինակ՝ y-ի նկատմամբ (գտնել y-ը ),

4. Երրորդ քայլում գտնված y-ի արժեքը տեղադրել y-ի փոխարեն՝ առաջին քայլում ստացված հավասարման մեջ և գտնել x-ը:

5. Գրել պատասխանը:

Օրինակ

Լուծել հավասարումների համակարգը՝

1) Առաջին հավասարումից ստանում ենք՝

x−2y=3

x=3+2y

2) Ստացված արտահայտությունը տեղադրում ենք երկրորդ հավասարման մեջ՝ x-ի փոխարեն՝

5⋅x+y=4

5⋅(3+2y)+y=4

3) Լուծենք ստացված հավասարումը և գտնենք y-ը՝

5⋅(3+2y)+y=4

15+10y+y=4

10y+y=4−15

11y=−11

y=−1

4) Տեղադրենք y-ի գտնված արժեքը առաջին քայլում ստացած հավասարման մեջ՝ y-ի փոխարեն և գտնենք x-ը՝

x=3+2⋅y

x=3+2⋅(−1)

x=3−2

x=1

5) Պատասխան՝ (1;−1)

Առաջադրանքներ․

1)

x=2y

2.2y-3y-7=0

4y-3y-7=0

y=7

2)

x=-5y

-5y.3+7y-16=0

-15y+7y-16=0

-8y=16

y=-7

3)

y=3x

x-6x+10=0

-5x=-10

x=2

4)

Рубрика: Հայոց լեզու

անհատական նախագիծ

Երգում է քամին, լալիս է նորից, 
Անհույս ու անվերջ մղկտում է նա. — 
Այս մութ գիշերում այնքան կա թախիծ, 
Այնքան տրտունջ ու գանգատ կա հիմա։

Իմ դուռն է ծեծում քամին խոլական, 
Իմ պատերի տակ հեծում է անվերջ, 
Մեղմիվ երգում է մեղեդին լալկան, 
Ոռնում ամայի փողոցների մեջ։

Փախչում է հեռուն թռիչքով անտես, 
Դառնում է անկարծ ճիչով խելագար, 
Ահաբեկում է և կանչում է քեզ, 
Հեծկլտում է խե՜ղճ, անզո՜ր ու տկա՜ր…

Եվ անպատմելի ցավով է լցված 
Այդ երգը անանց հուսահատության.— 
Մթին գիշերում իմ սիրտը խոցված, 
Լացը հուսաբեկ ավերված իմ տան…

Երգում է քամին, լալիս է նորից,
Անհույս ու անվերջ մղկտում է նա. —
Այս մութ գիշերում այնքան կա թախիծ, 
Այնքան տրտունջ ու գանգատ կա հիմա…

Այս բանաստեղծությունը բնութագրում է գիշերը երբ որ գիշերվա քամին, թե ինչքան ուժգին է քամին և ինչ որ կատարվում է գիշերվա մեջ, բնութագրում է գիշերվա երևույթները: Բնութագրում է թե ինչպես է քամին ամեն տեղ շատ ոժեղ: Եվ այստեղ ասում է որ գիշերվա մեջ կա թախիծ: