Рубрика: Uncategorized

վրաստան

Վրաստան (վրաց.՝ საქართველო՝ արտասանվում է «Սաքարթվելո»), ինքնիշխան պետություն Հարավկովկասյան տարածաշրջանում, որը միջանկյալ դիրք է զբաղեցնում Արևելյան Եվրոպայի և Հարավարևմտյան Ասիայի միջև։ Գտնվում է Մեծ Կովկասի լեռնային համակարգի արևմտյան և կենտրոնական հատվածներում։ Արևմուտքում Վրաստանի ափերը ողողում են Սև ծովի ջրերը, հյուսիսում սահմանակցում է Ռուսաստանի Դաշնությանը, հարավ-արևմուտքում՝ Թուրքիային, հարավում՝ Հայաստանին, հարավ-արևելքում՝ Ադրբեջանին։ Մայրաքաղաքը Թբիլիսին է, որը նաև երկրի քաղաքական, տնտեսական և մշակութային կենտրոնն է։ Զբաղեցնում է 69 700 կմ² տարածք, իսկ բնակչությունը՝ ըստ 2019 թվականի մարդահամարի տվյալների, կազմում է 3 723 500 մարդ։ Բնակչության ճնշող մեծամասնությունը կազմում են վրացիները, գլխավոր ազգային փոքրամասնություններն են ադրբեջանցիներն ու հայերը։ Վրաստանը խորհրդարանական կառավարման համակարգով սահմանադրական, բազմակուսակցական հանրապետություն է։

Վրաստանի պատմության ակունքները հասնում են մինչև բրոնզի դար։ Պատմական ուրույն ուղի են անցել առաջին վրացական պետությունները՝ Վիրքը, իսկ արևմուտքում՝ Կողքիսը։ 4-րդ դարում՝ Միհրան Գ արքայի կառավարման տարիներին, վրաց արքունիքն ընդունում է քրիստոնեությունը։ 11-րդ դարում Վրաստանը միավորվում է մեկ պետության՝ Վրաց թագավորության կազմի մեջ․ Վրաց Բագրատունիների դրոշի ներքո համախմբվում են ոչ միայն պատմական վրացական հողերը, այլև հարևան ու հեռավոր բազմաթիվ երկրներ։ Դավիթ Շինարարի կառավարմամբ սկսվում է վրաց պատմության ոսկեդարի ժամանակաշրջանը, որը շարունակվում է մինչև Թամար թագուհու գահակալման ավարտը՝ երբ Վրաստանը հասնում է իր երբեմնի հզորության գագաթնակերտին։ Ավելի ուշ, քոչվոր մոնղոլների ասպատակությունների և թուրք-պարսկական հակամարտությունների արդյունքում թուլացած Վրաստանը մասնատվում է և վերջինիս հենքի վրա առաջանում են ՔարթլիիԻմերեթի և Կախեթի թագավորությունները։ 1801 թվականին Արևելյան Վրաստանը, ապա ամբողջ երկիրը, անցնում է Ռուսական կայսրությանը՝ դառնալով «կռվախնձոր» տարածաշրջանային գերտերությունների միջև։ 1917 թվականին Բոլշևիկյան հեղափոխությունից հետո Վրաստանը մտնում է Անդրկովկասյան կոմիսարիատի կազմի մեջ, իսկ մեկ տարի անց՝ 1918 թվականի մայիսի 26-ին, հռչակվում է Վրաստանի ժողովրդավարական հանրապետության անկախությունը։ Վրաց ազգային պետությունը երկար կյանք չի ունենում և 1921 թվականին ենթարկվում է խորհրդային կարմիր բանակի ռազմախուժմանը։ Արդյունքում ստեղծվում է Վրացական ԽՍՀ-ն որպես Խորհրդային Միության կազմում գտնվող ինքնավար հանրապետություն։ Ազգությամբ վրացի Իոսիֆ Ստալինը դառնում է ԽՍՀՄ պատմության ամենանշանավոր գործիչը, որին էլ վերագրվում Երկրորդ համաշխարհային պատերազմում Խորհրդային միության հաղթանակը ու ամբողջ ժամանակաշրջանի նվաճումները

Рубрика: կենսաբանություն

մեղվաբուԾության հետքերով

Մեղվաբուծությունը գյուղատնտեսության կարևոր ճյուղերից մեկն է: 

Հետազոտողների կողմից պարզվել է, որ մեղուն կորնգանի բերքատվությունը բարձրացնում է 100%-ով, առվույտինը`40-50%, իսկ խնձորենու պտղակալումը`
60%-ով:

Այսպիսով` հաշվարկված է, որ մեղուներն անուղղակի ճանապարհով 15 անգամ ավելի շատ եկամուտ են տալիս տնտեսությանը, քան ուղղակի ճանապարհով նրանց տված մեղրը և մոմը:

Մեղվաբուծությունից ստացած թանկարժեք սննդամթերքը` մեղրը,
ծառայում է նաև որպես մի շարք հիվանդությունների բուժման միջոց:
Խիստ կարևոր նշանակություն ունի նաև մեղրամոմը:

Մեղրամոմը կիրառվում է նաև որպես բուժիչ նյութ:
Մեղվից ստացված երրորդ արտադրանքն ակնամոմն է: 

Այն օգտագործվում է ինչպես արդյունաբերության, այնպես էլ բժշկության մեջ:

Այն հարուստ է սպիտակուցային
նյութերով և վիտամիններով, որոնք շատ օգտակար են մարդու օրգանիզմի համար:

Մեղվի մթերքների թվում չորրորդ արտադրանքը` ծաղկափոշին է,
որը մեղուները հավաքում են ծաղիկներից

Ծաղկափոշին օգտագործվում է նաև դեղորայք պատրաստելու համար: Այն ունի բուժիչ հատկություններ:

Մեղվից ստացված հինգերորդ արտադրանքը մեղվի թույնն է: Դեռ
վաղուց հայտնի է եղել այն, որ մեղվի թույնը ռևմատիզմի, իշիասի և մի
շարք հիվանդությունների բուժման միջոց է հանդիսացել: Այժմ մեղվի
թույնը կարելի է ստանալ հատուկ եղանակով` առանց մեղվին վնասելու:

Рубрика: Հայոց լեզու

17․04․2024

 

3. . Տրված բայերը պատճառակա՛ն դարձրու ու փորձի՛ր բացատրել այդ անունը: Պատճառական դարձնող մասնիկն ընդգծի՛ր:

Օրինակ`
 
խոսել-խոսեց նել, (խոսեց րի), վախենալ-վախեց նել (վախեց րի):
Վազեցնել , պարեցնել, աշխատեցնել,, ուտեցնել,, կարմրեցնել,, սովորեցնել,, խմեցնել,, շփոթեցնել,, լռեցնել,, վստահեցնել,, հագեցնել, մոտեցնել, մերձեցնել:

4. Նախորդ վարժության՝ պատճառական դարձրած բայերով բառակապակցություններ կազմիր` ո՞ւմ կամ ի՞նչը հարցին պատասխանող բառեր ավելացնելով:

վազեցնել երեխային

պարեցնել երեխային

աշխատեցնել բանվորներին

ուտեցնել աղջկան

կարմրեցնել կարկանդակները

սովորեցնել աշակերտներին

խմեցնել ծերերին

շփոթեցնել հիվանդին

լռեցնել մարդկանց

վստահեցնել Կարենին

հագեցնել ճամփորդին

մոտեցնել լսափողը

մերձեցնել մարդկանց

Рубрика: Հայոց լեզու

03.04.2024

Պատմությունը դարձրո՛ւ ներկա ժամանակով:

Մեր կապիկը մի աֆրիկացուց էնք ձեռք բերել, որը վառ անհատականությամբ ու յուրահատուկ հումորով օժտված մի էակ է: Ամեն օր նրան դուրս ենք տանում ու կապում ծառին: Առաջին երկու օրը խելոք նստում է տան մուտքի մոտ, ու նրա կողքով չընդհատվող հոանքով անցնում են որսորդները, մեզ սննդամթերք բերող պառավ կանայք, խումբ-խումբ վազում են խխունջներ ու միջատներ բերող փոքրիկ տղաներ: Մենք ենթադրում ենք, որ այդ անդադար շարժումը կզվարճացնի ու կհետաքրքրի կապիկին: Այդպես էլ եղավ: Նա շատ շուտ գլխի է ընկնում, որ պարանի երկարությունն իրեն թույլ է տալիս թաքնվել բակի դռնակի մոտ, և օգտվեց դրանից: Հենց որ ոչինչ չկասկածող մի աֆրիկացի բակ է մտնում, կապիկն իսկույն դուրս է ցատկում դարանից ու բռնում խեղճի ոտքը: Հետն էլ այնքան սոսկալի ճղճղոց է գցում, որին նույնիսկ ամենապինդ նյարդերն ունեցող մարդը չի դիմանում:

2. . Փակագծերում  տրված ժամանակաձևերից տեքստին համապատասխանող ձևն ընտրի՛ր և գրի՛ր կետերի փոխարեն:

Բարձր կրունկներով կոշիկներն առաջին անգամ երևացել են ուշ միջնադարյան Փարիզում: Բայց կինն իր կրունկներն ինչո՞ւ (պիտի պահի, ) բարձր ու մարմնի ծանրությունը ոտքի թաթերի վրա…(պիտի դնի, ): Պատճառն այն էր, որ այն ժամանակ Փարիզի փողոցները սալահատակված (,չէին), և մարդիկ մի մայթից մյուսն անցնելու ժամանակ….(խրվում էին, ) ցեխի մեջ: Եվ ահա մի հնարագետ կոշկակար, որն իր համար…(հնարեց, ) բարձր կրունկները, որոշեց մյուսների կոշիկներն էլ այդպես կարել:

Рубрика: Հայոց լեզու

15․05․2024

Տրված ժխտական նախադասությունները  շարունակի՛ր՝  քանի ձևով հնարավոր է: Ամեն անգամ շեշտը դի´ր այն բառի վրա, որին վերաբերում է ժխտումը:

Օրինակ`Գյուղատնտեսությո՛ւնը չափազանց դանդաղ չի զարգանում, այլ արդյունաբերության մյուս ճյուղերը: 

Գյուղատնտեսությունը չափազանց դանդաղ չի զարգանում, այլ ընդամենը մի քիչ է հետ ընկնում: 

Գյուղատնտեսությունը չափազանց դանդա՛ղ չի զարգանում, այլ նույնիսկ առաջ է ընկել:
 Բոլոր արհեստանոցները նույն գործը չեն անում:-այլ կատարում են տարբեր գործեր,այլ մի փոքր իրար նման են անում,այլ տարբեր արհեստներ են անում
 Ես չեմ տեսել տոթակեզ անապատը:-

1․այլ լսեն եմ նրա մասին

2․այլ պատմել են դրա մասին

3․զրուցել ենք նրա մասին
Արքիմեդը ջրավազանում իր ամենանշանավոր օրենքը չհայտնագործեց:

1․այլ հատնագործել է ճաշելիս

Рубрика: Հայոց լեզու

09.05.2024

Աշխատանք դասարանում

1. Տրված նախադասությունները դարձրո՛ւ կրավորական և պատասխանի՛ր հարցերին:

Մի ձեռնարկատեր հասարակությանը զվարճացնելու համար կառուցել էր գնդաձև սենյակ հիշեցնող զվարճալի և ուսանելի կարուսել:-գնդաձև սենյակ հիշեցնող զվարճալի և ուսանելի կարուսել կառուցվել մե ձեռնարկատիրոջ կողմից
Քամին սկզբում քշեց թեթև, թույլ ամրացրած տանիքները:-թույլ ամրացված տանիքները քշվեց թեթև քամու կողմից
 Նուրբ շղարշը տաքացնում է դեմքը:Դեմքը տաքացվեց նուրբ շվարշի կողմից։
Մրջյունները ծածկել էին սեղանը:Սեղանը ծածկվել էր մրջյունների կողմից։
Ձնհալի մի բաժակ մաքուր ու սառը ջուրը փրկեց հիվանդին:-Հիվանդը փրկվեց Ձնհալի մի բաժակ մաքուր ու սառը ջրից։

2. Նախադասություններն ըստ օրինակի փոխի՛ր (դարձրո՛ւ ներգործական):

Սիրտը գերվեց աղջկա մի ժպիտից:
Այս ծառի տակ ինչ-որ մեկի կողմից գանձ է թաղվել:-ինչ-որ մեկը գանձ է թաղել այս ծառի տակ։
Քարը մաշվել, հարթվել էր անձրևից ու քամուց:-անձրևը ու քամին քարը մաշել, քանդել էին։
Արտերը խանձվել էին բարկ արևից:-բարկ արևը խանձել էր արևը։
Քարտը լրացվում է միայն չափահաս քաղաքացիների կողմից: -միային անչափահաս քաղաքացիները լրացրեցիլ քարտը։

Նա ազատազրկման է դատապարտվել ու տուգանվել իտալական դատարանի կողմից:իտալական դատարանը նրան ազատազրկմանն է դատապարտել ու տուգանել։
Ութ տարի տղամարդ համարվեց ընկերների կողմից:-ընկերները նրան տղանարդ համարեցին ութ տարի։
Դյութվել էր ալիքների ու քամու երգով:-ալիքները ու քամու երգը դյութել էին։
Աղջիկը շրջապատված էր հետաքրքրասերների մեծ խմբով:-հետաքրքրասերների մեծ խումբը շրջափակել էին աղջկան։
Ընկերս համերգի է հրավիրված:-համերգի հրավիրված ընկերս էր

3. Դո՛ւրս գրիր այն բայերը, որոնք կարող են կրավորական դաոնալ, և դարձրո՛ւ:

Օրինակ`

փնտրել — փնտրվել:

Վազել տալ, երգել տալ, ցրել տալ, կոտրել տալ, դնել տալ, թռչել տալ, թրջել տալ, գալ տալ, գնալ տալ, հեռանալ տալ, հեռացնել տալ, հնարել տալ, ներել տալ, լուսանալ տալ, մթնել տալ, մթնեցնել տալ, բարձրանալ տալ, թխել տալ, մրմռալ տալ, մաքրել տալ, դողալ տալ, վախենալ տալ, սրբել տալ, կարել

Վազել տալ, երգել տալ, ցրել տալ, կոտրել տալ, դնել տալ, թռչել տալ, թրջել տալ, գալ տալ, գնալ տալ, հեռանալ տալ, հեռացնել տալ, հնարել տալ, ներել տալ, լուսանալ տալ, մթնել տալ, մթնեցնել տալ, բարձրանալ տալ, թխել տալ, մրմռալ տալ, մաքրել տալ, դողալ տալ, վախենալ տալ, սրբել տալ, կարել տալ , հավաքել տալ, սարսռալ տալ, հաչել տալ, սիրել տալ, մլավել տալ, ծիծաղել տալ, խոսել տալ, հուզել տալ, վիճել տալ:

,

Рубрика: գրականություն

խոհանոցի ժամացույցը

Նրանք դեռ հեռվից նշմարեցին մոտեցող կերպարանքը, քանի որ վերջինս աչքի էր ընկնում: Նա ծեր էր թվում, բայց երբ մոտեցավ, նկատեցին, որ հազիվ  քսան տարեկան կլիներ: Ծերունու դեմքով այդ երիտասարդը նստեց նրանց մոտ՝ նստարանին, ապա կողքիններին ցույց տվեց այն, ինչ իր ձեռքում էր:

-Սա մեր խոհանոցի ժամացույցն էր,-ասաց նա, և բոլորը, որ նստարանին՝ արևի տակ, նստած էին, հայացքով հերթով զննեցին այն,-գտել եմ: Սա է միայն մնացել:

Երիտասարդը, որ ծերունու նման էր, ձեռքին պահել էր խոհանոցի ժամացույցի սպիտակ շրջանակը և մատներով շոշափում էր կապույտ ներկված թվերը:

-Այն այլևս ոչ մի արժեք չունի,- շարունակեց նա հանդարտորեն,-ես դա գիտեմ: Այն նաև առանձնապես գեղեցիկ չէ: Հիմա սովորական ափսեի նման է՝ պարզապես սպիտակ լաքով պատված: Բայց ես կարծում եմ, որ կապույտ թվերը բավական գեղեցիկ տեսք ունեն: Սլաքները, իհարկե, զուտ թիթեղյա են, սակայն այլևս չեն շարժվում: Ներսում ջարդված է, դա անկասկած է: Բայց տեսքը առաջվա նման է, նույնիսկ եթե հիմա այլևս չի աշխատում:

Նա մատների ծայրով մի զգույշ շրջան արեց ժամացույցի շրջանակի երկայնքով: Ապա կրկին ասաց կամացուկ.

-Միայն սա է մնացել:

Նրանք, որ նստարանին՝ արևի տակ էին նստած, հայացքները չբարձրացրին: Նրանցից մեկը՝ մի տղամարդ, աչքը գցեց իր կոշիկներին, ապա՝ կողքի մանկասայլակով կնոջը: Քիչ անց մեկ ուրիշը ասաց.

-Դուք հավանաբար ամեն բան կորցրել եք:

-Հա՛, Հա՛,-պատասխանեց երիտասարդը այնպես, կարծես հենց այդ հարցին էր սպասում,-պատկերացրե՛ք, ամեն ինչ: Միայն սա է ինձ մոտ: Սա է մնացել,-և կրկին ձեռքն առավ ժամացույցը, քանի դեռ մյուսներին այն  ծանոթ չէր թվացել:

-Բայց այն այլևս չի աշխատում,-ասաց կինը:

-Չէ՛, չէ՛, դա ճիշտ չէ: Այն պարզապես կոտրված է: Ես դա հաստատ գիտեմ, բայց այն ամբողջովին առաջվա նման է՝ սպիտակ ու կապույտ,-և նա նորից հայացքով ցույց տվեց ժամացույցը:-Իսկ գիտեք՝ ի՞նչն է ամենահետաքրքիրը,-շարունակեց նա ոգևորությամբ,-ես այդ մասին ձեզ դեռ ոչինչ չեմ պատմել: Ամենահետաքրքիրը դեռևս առջևում է. պատկերացնո՞ւմ եք, երկուսն անց կեսի վրա է այն կանգ առել: Ուղիղ երկուսն անց կեսի վրա, պատկերացնո՞ւմ եք:

-Հետևաբար ձեր տունը, անկասկած, երկուսն անց կեսին է փլվել,-ասաց տղամարդը և մի ինքնագոհ շարժումով ստորին շրթունքը առաջ քաշեց:-Ես շատ եմ լսել, որ երբ ռումբ է ընկնում, ժամացույցները կանգ են առնում: Դա ճնշման հետևանք է:

Երիտասարդը հայացքը հառեց ժամացույցին և մտածկոտ շարժեց գլուխը.

-Ո՛չ, սիրելի՛ պարոն, ո՛չ: Դուք սխալվում եք: Դա ռումբի հետ որևէ կապ չունի: Դուք չպետք է ամենը ռումբի հետ կապեք: Ո՜չ: Երկուսն անց կեսին մի բոլորովին այլ բան էլ է եղել, որի մասին դուք դեռ չգիտեք: Դա պարզապես հետաքրքիր զուգադիպություն է, որ այն ուղիղ երկուսն անց կեսին է կանգ առել, ոչ թե ասենք չորսին կամ յոթին մեկ քառորդ պակաս: Ես միշտ տուն էի վերադառնում երկուսն անց կեսին: Գիշերները: Համարյա միշտ երկուսն անց կեսին: Դա պարզապես զուգադիպություն է,-նա նայեց մյուսներին, բայց թվում էր՝ իր աչքերը այլևս իրեն չեն պատկանում,-ես, իհարկե, քաղցած էի լինում: Տուն հասնելուն պես անմիջապես խոհանոց էի մտնում: Դա սովորաբար տեղի էր ունենում երկուսն անց կեսին մոտ: Իսկ քիչ անց մայրս էր գալիս: Ես ինչքան էլ փորձում էի դուռը կամաց բացել, նա միշտ լսում էր: Եվ մինչդեռ ես մութ խոհանոցում ուտելու բան էի փնտրում, նա վառում էր լույսը: Նա սովորաբար իր բրդյա ժակետով և կարմիր շալով էր լինում: Եվ բոբիկ: Միշտ բոբիկ (այդ ժամանակ մեր խոհանոցը սալիկապատ էր): Նա աչքերը կկոցում էր, որովհետև լույսը նրա աչքերին ուժեղ էր թվում: Չէ՞ որ գիշերվա այդ ժամին նա պետք է արդեն քնած լիներ: «Կրկին այսքա՜ն ուշ»,-միշտ ասում էր նա: Այլևս ոչինչ չէր ասում: Միայն՝ «կրկին այսքա՜ն ուշ»: Ապա նա ինձ համար տաք ընթրիք էր պատրաստում և նայում, թե ինչպես եմ ուտում: Այդ ժամանակ նա անդադար ոտքերը իրար էր շփում, քանի որ սալիկները շատ սառն էին: Գիշերվա ժամերին հողաթափեր չէր հագնում: Երկար մնում էր ինձ մոտ նստած, այնքան երկար, մինչև վերջացնում էի ուտելը: Ապա ես լսում էի՝ ինչպես է նա ափսեները իրար վրա դարսում, երբ իմ սենյակում արդեն լույսը անջատած էի լինում: Ամեն գիշեր հենց այդպես էր լինում: Եվ հիմնականում` երկուսն անց կեսին: Ես կարծում եմ՝ ամբողջովին հասկանալի է, որ նա գիշերը՝ երկուսն անց կեսին, խոհանոցում ինձ համար ուտելու բան էր պատրաստում: Ինձ համար դա սովորական էր: Նա միշտ այդպես էր անում: Եվ ոչինչ չէր ասում: Միայն՝ «կրկին այսքա՜ն ուշ»: Նա ամեն անգամ այդպես էր ասում: Ես չեմ կարող դա այլևս չլսել: Այն ինձ համար այնքան սովորական է դարձել: Ամբողջը միշտ հենց այդպես էլ եղել է:

Նստարանին նստածները լուռ հոգոց հանեցին: Ապա տղամարդը ցածրաձայն հարցրեց.

-Իսկ հիմա՞:

Երիտասարդը իր ոչինչ չասող հայացքը հառեց մյուսներին, ապա կամացուկ շշնջաց՝ դեմքը խոնարհելով դեպի ժամացույցի սպիտակակապտավուն շրջանակը.

-Հիմա՞, հիմա ես գիտեմ, որ դա դրախտն էր:

Նստարանին նստածները լուռ էին: Ապա կինը հարցրեց.

-Իսկ ձեր ընտանի՞քը:

Նա ծիծաղեց շփոթված.

-Ա՜խ, Դուք նկատի ունեք ծնողների՞ս: Հա՜: Նրանք էլ են կորած: Ամեն ինչ կորած է: Պատկերացնո՞ւմ եք՝ ամեն ինչ: Ամեեեն իիինչ կորաաած է:

Նա շփոթված ծիծաղեց՝ նայելով մյուսներին: Բայց նրանք իրեն չէին նայում: Ժամացույցը կրկին ձեռքն առավ և դարձյալ ծիծաղեց: Ծիծաղեց.

-Միայն սա է ինձ մոտ: Սա է մնացել: Եվ ամենահետաքրքիրն այն է, որ այն ճիշտ երկուսն անց կեսին է կանգ առել: Ճիշտ երկո՛ւսն ա՛նց կեսի՜ն:

Այլևս նա ոչինչ չասաց: Բայց հիմա ավելի էր նմանվել ծերունու: Իսկ կողքին նստած տղամարդը հայացքը գցեց իր կոշիկներին, բայց չնկատեց դրանք. շարունակ դրախտ բառի մասին էր մտածում: