Рубрика: գրականություն

13.03.2024

Աշխատանք դասարանում 

Ես իմ անուշ Հայաստանի

Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բարն եմ սիրում,
Մեր հին սազի ողբանվագ, լացակումած լարն եմ սիրում,
Արնանման ծաղիկների ու վարդերի բույրը վառման,
Ու նաիրյան աղջիկների հեզաճկուն պա՛րն եմ սիրում։

Սիրում եմ մեր երկինքը մուգ, ջրերը ջինջ, լիճը լուսե,
Արևն ամռան ու ձմեռվա վիշապաձայն բուքը վսեմ,
Մթում կորած խրճիթների անհյուրընկալ պատերը սև,
Ու հնամյա քաղաքների հազարամյա քա՛րն եմ սիրում։

Ո՛ւր էլ լինեմ — չե՛մ մոռանա ես ողբաձայն երգերը մեր,
Չե՜մ մոռանա աղոթք դարձած երկաթագիր գրքերը մեր,
Ինչքան էլ սո՜ւր սիրտս խոցեն արյունաքամ վերքերը մեր —
Էլի՛ ես որբ ու արնավառ իմ Հայաստան — յա՛րն եմ սիրում։

Իմ կարոտած սրտի համար ո՛չ մի ուրիշ հեքիաթ չկա․
Նարեկացու, Քուչակի պես լուսապսակ ճակատ չկա․
Աշխա՛րհ անցի՛ր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա․
Ինչպես անհաս փառքի ճամփա՝ ես իմ Մասիս սա՛րն եմ սիրում։

Առաջադրանքներ

  1. Բացատրի՛ր բառերը՝ արևահամ, սազ, ողբանվագ, արնանման, վիշապաձայն, վսեմ, հնամյա, խրճիթ, խոցել, յար, փառք։

 արևահամ=արևոտ, սազ- Պղնձե լարերով արևելյան երաժշտական գործիք:, ողբանվագ-, արնանման-արյունի գույն, վիշապաձայն-վիշապի ձայն, վսեմ-Էություն ունեցող, հնամյա-հին ժամանակվա, խրճիթ-փոքրիկ տնակ, խոցել-վիրավորել, յար-ընկերուհի, փառք-պատիվ։

  • Դուրս գրի՛ր բարդ բառեր։ 

Ողբաձայն

Վիշապաձայն

Արևահամ

Ողբանվագ

Արնանման

արյունաքամ

  • Քո բառերով ներկայացրո՛ւ բանաստեղծության բովանդակությունը։

Բանաստեղծությունը ներկայացնում էր, թե ինչպես է իր Հայաստանը սիրում ։

  • Համացանցից ճշտի՛ր ,թե ովքեր են Նարեկացին և Քուչակը։

Նրանք բանաստեղծ են,

Նարեկացին հոգևորական է, իսկ Քուչակը՝ ոչ։

  • Դուրս գրիր մակդիրները։ 

Մուգ երկինք

Ջինջ ջրեր

Մութ խրճիթ

Անհյուրնկալ պատեր

Рубрика: գրականություն

13.02.2024

Աշխատանք դասարանում 

Կարդա՛ բանաստեղծությունը.

Ա՛խ, ես երանի

Կայծակ լինեի,

Որոտ-ճայթյունով

Մըռայլ ամպերից

Ժայթքեի ըմբուսո,

Զարկեի ուժգին,

Պատռեի խավար

Կամարը երկնի,

Ցույց տայի մարդուն

Գաղտնիքը վերին,

Որ տեսներ՝ այնտեղ

Ի՞նչ բան կա ահեղ,

Կամ Ո՞վ է նըստած

Եվ ո՞ւր է Աստված…

Рубрика: Հայոց լեզու

նոր տարի

Նոր տարի

Ես այս տարի ձմեռ պապիկից ուղել եմ չմուշքներ, ես շատ եմ սիրում նոր տարին քանի, որ շատ նվերներ եմ ստանում։ Եվ բոլորին նվերներ եմ փոխանցում, այսպիսով ոչ միայն ես եմ ուրախ լինում կամ իմ եղբայրը այլ նաև բոլորը։ Ես այս տոնը շատ եմ սիրում որովհետև շատ հյուրեր ենք ունենում։ Եվ մենքել ենք ինչ, որ մեկին հյուր գնում։  

Рубрика: Հայոց լեզու

իմ սիրելի գիրքը

Իմ սիրելի գիրքը

Ես շատ գրքեր եմ սիրում բայց ամենա սիրածս գիրք անցյալում ՀովանեսԹումանյանի բանաստեղծություններ գիրքներ և հիմա իմ սիրելի գիրքը <<Հարի Փոթեր>> գիրքն է ես հարի փոթերը կարդացել եմ միային մի հատորը և շատ է իմ դուրը այդ գիրքը եկել և ես բոլորիտ խորհուրդ եմ տալիս որ դուք ել այդ գրքերը կարդաք։

Рубрика: Հայոց լեզու

մարտի 8

Մարտի 8

Ես իմ մայրիկին տատիկին և իմ հորաքույրին այս տարի նվիրել եմ ծաղիկներ ես մարտի 8-ը շատ սիրում եմ քանի որ բոլոր աղջիկներին նվեր եմ տալիս այս տարի շատ լավ անցավ մարտի 8-ը և ես բոլոր մայրերին և աղջիկներին մաղթում եմ որ նրանք ամեն տարի շատ լավ նվերներ ստանան։

Рубрика: հանրահաշիվ

12.03.2024

Զուգահեռ ուղիղների հատկությունը

Երկու զուգահեռ ուղիղներից յուրաքանչյուրի բոլոր կետերը հավասարահեռ են մյուս ուղղից։

Հետևաբար, երկու զուգահեռ ուղիղների հեռավորությունը որոշվում է ուղիղներից մեկի ցանկացած կետից մյուս ուղղին տարված ուղղահայացով:

Զուգահեռ ուղիղներից մեկի կամայական կետի հեռավորությունը մյուս ուղղից կոչվում է զուգահեռ ուղիղների միջև հեռավորություն:

Առաջադրանքներ

1)a և b զուգահեռ ուղիղների հեռավորությունը 3 սմ է, իսկ a և c զուգահեռ ուղիղների հեռավորությունը՝ 5 սմ։ Գտեք b և c ուղիղների հեռավորությունը։

2)5+3=8

3)5-3=2

2)AB ուղիղը զուգահեռ է CD ուղղին։ Գտեք այդ ուղիղների հեռավորությունը, եթե <ADC = 30o, AD = 6 սմ։

6:2=3

3)Կետից տարված են ուղղին ուղղահայաց և թեք, որոնց երկարությունների գումարը 17 սմ է, իսկ տարբերությունը՝ 1 սմ։ Գտեք կետի հեռավորությունը ուղղից։

8և9

8+9=17

9-8=1

Рубрика: Հայոց լեզու

11․03․2024

Աշխատանք դասարանում

Որոշյալ դերանուններ՝ ամբողջ, ամեն, ամեն ինչ, ամենքը, բոլորը յուրաքանչյուրը, ողջը, համայն, ամենայն….

1. 
Դուրս գրի՛ր որոշյալ դերանունները, գրի՛ր հոլովը:
Աղջկա քնքուշ հոգին (բոլորը) գիտեն:
(Ամենքից) շատ նա էր սպասում դրան:
(Յուրաքանչյուրն) իր մասին էր մտածում:
(Ամեն) ոք աշխատում էր չխախտել լռությունը:
Խոսեցին (ամեն) ինչից:

Բոլորը-ուղղական

Ամենքից-բացառական
յուրաքանչյուրն-ուղղական

Ամեն-ուղղական

Ամեն-ուղղական

Անորոշ դերանուններ՝ ինչ-որ, ոմն, որևէ, ովևէ, մի քանիսը, այլ, ուրիշ, ոմն-ոմանք մի քանի…
2. Կազմի՛ր տրված անորոշ դերանունների սեռ. հոլովը՝ ուրիշ, մի քանիսը, այսինչ:

Ուրիշ-ուրիշի

Մի քանիս-մի քանիսի

Այսինչ-այսինչի

Մի քանի-մի քանիսի


3. Գտի՛ր անորոշ դերանունները, որոշի՛ր պաշտոնը:
(Ոմանք) արդեն անուշ երազներ էին տեսնում:
Եվ (ուրիշ) է կարոտս հիմա:
Իմ հոգում (ինչ-որ) անհանգստություն կար:
ոմանք-ենթակա

Ուրիշ-ստորոգյալ

Ինչ որ-լրացում
Ուշադրություն դարձրո՛ւ ուղղագրությանը՝ ովևէ, երբևէ, որևէ, երբևիցե, որևիցե:

Ժխտական դերանուններ՝ ոչ ոք , ոչինչ, ոչ մի, ոչ մեկը:
4. Կետերի փոխարեն դի՛ր ժխտական դերանուններ:
Ժխորի մեջ ոչ մեկը ուշադրություն չէր դարձնում նրա վրա, ոչ մեկի  մտքով չէր անցնում, որ տղայի սիրտը թրթռում էր:
Ամբողջը կավերեն, չի մնա ոչինչ:
Դեղին տերևն ընկավ քարին,ոչ մի շշուկ չլսվեց:
ոչ մեկը այնքան չի զարմանում, որքան այս մարդը:
Նա ոչ մի ահ չուներ, բացի հորից:
Ամեն ինչ մոռացել է, ոչ մեկը չի հետաքրքրվում, նույնիսկ թատրոնով: