Рубрика: գրականություն

12.12.2023

Կարդա՛ Վ․ Սարոյանի  ,,Բան ունեմ ասելու,, ռադիոպիեսը։ 

Սարոյանը ուզում էր ասել,որ եթե մեկը մի բան ցանկանում է ապա պետք չէ նրան մի ուրիշ նվեր տալ և հիասթափեցնել։ եթե չեք կարող այդ նվերը տալ ուրեմն մի հարցրեք թե նա ինչ է ուզում։

Рубрика: գրականություն

06.12.2023

Կարդա՛ ,,Սուրբ Ծնունդի օրվա առավոտը,, պատմվածքը: 

1. Անհասկանալի բառերը բացատրի՛ր բառարանի օգնությամբ: 

2. Քո կարծիքով ինչի՞ մասին է պատմվածքը: Իմ կարծիքով այս պատմվածքը սիրո մասին էր թե ինչպես է տղան սիրում հորը։

3. Շարադրի՛ր մտքերդ նվեր պատրաստելու, նվիրելու կարևորության, նվերը մատուցելու առանձնահատկությունների մասին:  Իմ կարծիքով նվերը պետքե այնպիսին լինի որ ում որ նվիրելու ես այդ մարդը ամեն անգամ երբ այդ նվերին նայի իր մեջ անցյալից լավ հիշողությունն էր գան։

Рубрика: գրականություն

04.12.2023

Առաջադրանքներ

Պատմվածքի բառերից օգտվելով նկարագրի արծվի բույնը:Այնտեղ, ժայռի բարձունքին, մի պատռվածքում, մի ծերպում ծեփված կպած էր նա և սառը հողմից, հյուսիսի սառցեղեն շնչից նրան պաշտպանում էր ժայռը իր քարեղեն կրծքով։ Նա շինված էր ուռենու ոստերից ու փաթաթված-պատած ամուր ձիու մազով։ Մայր արծիվը խնամքով օթևան էր շինում իր սերնդի համար։
Պատմվածքից դուրս գրի՛ր անհասկանալի բառերը և բացատրի՛ր:Անհասկանալի բառեր չկաին

Պատմվածքից վերաբերյալ գրի՛ր քո կարծիքը։ Իմ կարծիքով այս պատմվածքի արծիվը շատ ուժեղ էր և հզոր բայց դրա հետ մեկ տեղ նաև նա շատ մամիտ էր

Рубрика: գրականություն

28․11․2023

Կիսատ թողած  առաջադրանքների քննարկում։ 

,,Կրակի առասպելը,, պատմվածքի քննարկում։ 

  • Ո՞րն է կրակի փոխաբերական իմաստը։ Կրակի փոխաբերական իմաստը  տաքությունն է,ջերմություն։
  • Ո՞րն է ստեղծագործության ասելիքը, գաղափարը –Ստեղծագործությունը ուզում էր ասել,որ եթե դու համոզված չես, որ կարող ես ինչ -որ բան շատ լավ կատարել,ուրեմն մի կատարի։
Рубрика: գրականություն

22.11.2023

1. Անծանոթ բառերը դուրս գրի՛ր, բառարանի օգնությամբ բացատրի՛ր:Անծանոթ բառեր չկան

2. Բնութագրի՛ր Լակըմեին, Հայանթուն, Նալին: Լակմեն շատ ուրախ աղջիկ էր ինքնասեր,  Հայանթին՝ ուրախ, ինքնավստահ իսկ Լակմեն շատ տխուր, անինքնավստահ,տաղանդավոր և իմաստալից մարդ էր։

3. Գտի՛ր ամենադիպուկ բնութագրումը( բառ, բառակապակցություն, նախադասություն)  ա. սրնգի նվագի համար, բ. ջութակի նվագի համար:

4. Ո՞ր հատվածում է արտահայտված պատմվածքի գլխավոր ասելիքը: Նա քեզ չի սիրում և ինչո՞ւ սիրի… Դու կմաշես այդ թիթեռնիկի կյանքը քո անկշռելի տառապանքների մեջ` միշտ լսել տալով քո աշնան կոծերն ու մահվան ձայնը…

5. Ո՞րն է պատմվածքի ասելիքը:  Ասելիքը այն է, որ ամեն  մի մարդ պետք  է այս կյանքում  հանդիպի և սիրրի իր նմանին ։

Рубрика: գրականություն

20.11.2023

16.11.2023

Աշխատանք դասարանում

Ցանկանում եմ 

Ցանկանում եմ, որ ինձ լսես՝ առանց դատապարտելու։
Ցանկանում եմ, որ արտահայտվես՝ առանց ինձ խորհուրդ տալու։
Ցանկանում եմ, որ ինձ վստահես՝ առանց ինչ-որ բան պահանջելու։
Ցանկանում եմ, որ ինձ օգնես՝ առանց իմ փոխարեն լուծել փորձելու։
Ցանկանում եմ, որ իմ մասին հոգաս՝ առանց ինձ նվաստացնելու։
Ցանկանում եմ, որ ինձ նայես՝ առանց ինձնից ինչ-որ բան կորզելու։
Ցանկանում եմ, որ ինձ գրկես՝ բայց չխեղդես։
Ցանկանում եմ, որ ինձ ոգեշնչես՝ առանց ստիպելու։
Ցանկանում եմ, որ ինձ աջակցես՝ առանց իմ փոխարեն պատասխանելու։
Ցանկանում եմ, որ ինձ պաշտպանես, բայց չխաբես։
Ցանկանում եմ, որ ինձ մոտիկ լինես, բայց անձնական տարածք թողնես։
Ցանկանում եմ, որ իմանաս իմ բոլոր անդուր գծերը։ Ընդունես և չփորձես դրանք փոխել։
Ցանկանում եմ, որ իմանաս… որ կարող ես ինձ վրա հույս դնել Անսահմանորեն:

Հեղինակ՝ Խորխե Բուկայ

Рубрика: գրականություն

15.11.2023

Առաջադրանքներ 

1. Բացատրի՛ր . ինչպե՞ս ես հասկանում: Որպեսզի նա խելացի լինի

 Ես հասկացա, որ աշնան մեղմ արևի մեջ ամեն ինչ թախծոտ ու գեղեցիկ է և միակ տգեղը ես եմ, որովհետև ձևացնում եմ, թե գրքի պատճառով չէի ուզում մեր խոզերը փնտրելու գնալ։

2. Բացատրի՛ր վերնագիրը: 

3. Բնութագրի՛ր տղային՝ մեջբերելով համապատասխան հատվածներ պատմվածքից: տղան շատ հետաքրքրված էր գրքերով և նա միշտ գիրքեր կարդում։

Рубрика: գրականություն

13․11․2023

Էռնեստ Կաձիրան տուն վերադառնալով, հեռվից նկատեց մի մարդու, ով մի արկղ ուսերի վրա դրած` դուրս ելավ ցանկապատի երկրորդական դռնից ու այն դրեց մի բեռնատարի վրա: Չհասցրեց հասնել նրան` նախքան նա կմեկներ: Այդժամ նստեց մեքենան ու գնաց նրա ետևից: Բեռնատարը գնաց երկար, մինչև քաղաքի ամենահեռու ծայրամասը ու կանգ առավ մի ձորի պռնկին:
Կաձիրան իջավ մեքենայից ու գնաց տեսնելու: Անծանոթը վայր բերեց արկղը բեռնատարի վրայից, ու մի քանի քայլ անելուց հետո, այն շպրտեց քարափին, ուր լցված էին արդեն հազարավոր այդպիսի արկղեր:
Մոտեցավ այդ մարդուն ու հարցրեց.
-Տեսա, թե ինչպես այս արկղը դու տարար իմ այգուց: Ի՞նչ կար դրա մեջ: Եվ ի՞նչ են նշանակում այս բոլոր արկղերը:
Մարդը նայեց նրա ու ժպտաց.
-Դրանցից դեռ էլի կան բեռնատարի վրա, որ պիտի դեն նետվեն: Չգիտե՞ս: Դրանք օրեր են:
-Ի՞նչ օրեր:
-Քո օրերը:
-Իմ օրե՞րը:
-Քո կորսված օրերը: Օրերը, որ դու կորցրել ես: Դրանց սպասում էիր, ճի՞շտ է: Դրանք եկան: Ի՞նչ արեցիր դրանց հետ: Նայի՛ր դրանց, անփոփոխ են, դեռևս լիքը: Իսկ հիմա՞:
Կաձիրան նայեց: Կազմել էին մի ահռելի կույտ: Դարալանջով իջավ ներքև ու բացեց դրանցից մեկը:
Ներսում մի աշնանային ճանապարհ էր, իսկ ծայրին՝ Գրացիելան էր՝ իր հարսնացուն, ով հեռանում էր ընդմիշտ: Իսկ ինքը նրան նույնիսկ չէր կանչում:
Բացեց մեկ ուրիշը ու դրա մեջ տեսավ հիվանդանոցային մի սենյակ, իսկ մահճակալին՝ իր եղբայր Ջոզուեին, որի վիճակը վատ էր, որը նրան էր սպասում: Բայց ինքը գործերով ինչ-որ տեղ էր մեկնել:
Բացեց երրորդը: Հինավուրց խունացած տան ճաղերի ետևում Duk-ն էր` իր հավատարիմ գամփռը, որ սպասում էր նրան արդեն երկու տարի, և որի կաշին ու ոսկորներն էին մնացել: Իսկ ինքը չէր էլ մտածում վերադառնալու մասին:
Ինչ-որ ցավ զգաց իր ներսում, ստամոքսի մեջ: Բեռնաթափող մարդը կանգնած էր ուղիղ ձորի պռնկին, անշարժ՝ որպես դահիճ:
-Պարո՛ն, -գոռաց Կաձիրան. -Լսեցե՛ք: Թողե՛ք, գոնե այդ երեք օրերը վերցնեմ: Աղաչո՛ւմ եմ ձեզ: Գոնե այդ երեքը: Ես հարուստ եմ: Ձեզ կտամ ինչ-որ ուզենաք:
Բեռնաթափող մարդը մի շարժում արեց աջ ձեռքով, կարծես մատնանշելու համար մի անհասանելի կետ, կարծես ասելու հմար, թե արդեն չափազանց ուշ է և ոչ մի դարմանում այլևս հնարավոր չէ: Հետո չքացավ օդի մեջ, ու վայրկենապես անհետացավ նաև առեղծվածային արկղերի ահռելի կույտը:
Ու թանձրանում էր գիշերվա խավարը:

Իմ կարծիքով այս ստեղծագործության բուն իմաստը կայանում է նրանում,որ մարդ իր ապրած ամեն մի օրը պետք է փորձի ապրել այնպես,որ հետագայում զղջալու և ափսոսալու քիչ պաճառներ ունենա և արդյունքում որքան հնարավոր է քիչ կորցրած օրեր ունենա