21.05.2023

60, 64, 114, 181, 185, 248, 249։

60.  Հետևյալ թվերից կազմե՛ք համեմատություններ.

ա) 4,< 6,< 12,> 8

 բ) 15, <18, >6,> 5,

3 3/10>2 2/10 120>8

15/26 < 1/5 26/7=3/7

5 ½<7 7/32 3 18/25>62

.  181

` ա) 20 %-ը հավասար է 125-ի,  625

գ) 110 %-ը հավասար է 770-ի,   700      

 բ) 35 %-ը հավասար է 140-ի, 400

Որոշե՛ք, թե տրված թվերից առաջինը երկրորդի քանի տոկոսն է.

ա) 5 և 100, 5 

բ) 25 և 125, 500 

  գ) 28 և 140 39.2

դ) 800 և 160, 300

248. Ապրանքի գինը 5600 դրամ էր։ Այդ գինը նախ բարձրացավ 10 %­ով, ապա իջավ նույնքան տոկոսով։ Նախնական գնի հա մե­ մատ ավելի թա՞նկ, թե՞ ավելի էժան դարձավ ապրանքը։ 50600*10+5060=5544      պատասխան էժանացավ

249. Շախմատային մրցաշարում 120 խաղերից 42­ն ավարտվել են ոչ­ ոքի արդյունքով։ Ոչ­ոքիների քանակը խաղերի ընդհանուր քա­ նակի քանի՞ տոկոսն է։ 120×42:100=50;4

750. Տրված են –8,4/3 ,-3/2 , –11, +13,_9 13/20 ,-5 837/1000 , +1, 0, –14, +2,-25 3/7 թվերը։ Դրանցից առանձնացրե՛ք՝  

ա) բացասական թվերը, –8   –11 –14

դ) բնական թվերը,

բ) դրական կոտորակային թվերը, 4/3 

ե) ամբողջ թվերը,

գ) բացասական կոտորակային թվերը, -3/2  _9 13/20  -5 837/1000  -25 3/7

զ) դրական թվերը։+13 +1 +2

Անտառը գրավում է 1300000 հա տարածք։ Դրա 35 %­ը հաճարենու անտառն է, 16 %­ը՝ սոճու, 20 %­ը՝ եղևնու, 24 %­ը՝ կաղնու, մնա­ ցածը՝ բոխու։ Ամեն մի տեսակ անտառի քանի՞ հեկտար կա տվյալ տարածքում։ Կազմե՛ք համապատասխան շրջանաձև դիագրամ։   

777. Նվազման կարգով գրե՛ք հետևյալ ռացիոնալ թվերը.

½  1/3  5 2/3  3/8  7/25  5 77/97  277/500                                                                

804. Կատարե՛ք գործողությունները.

17 14/25+8 1/25:7/25=15625/175=81 75/175

7/9+4/5:7/10=110/98=1 12/98

18 2/9-11 1/3:8/9=382/48

կղում կա 5 սպիտակ, 3 կարմիր և 2 կանաչ գնդիկ։ Արկղից, առանց նայելու, հանում են մի գնդիկ։ Ինչի՞ է հավասար կանաչ գնդիկ հանելու հավանականությունը։2  հարաբերած 8

876. Ունենք 2 սմ կող ունեցող մի խորանարդ։ Քանի՞ քառակուսի սանտիմետրով կավելանա նրա մակերևույթի մակերեսը, եթե նրա կողը մեծացնենք 1 սմ­ով։1 սմ­ով

909. Եռանկյան կողմերից մեկը 26 սմ է, երկրորդը 3 անգամ փոքր է երրորդից։ Գտե՛ք եռանկյան կողմերը, եթե նրա պարագիծը 62 սմ է։62:26=36   36:4=9   9*3=27          պատ՝26, 27, 9,

945.  Ուղղանկյան և քառակուսու պարագծերը հավասար են։ Գտե՛ք քա­ ռակուսու կողմը, եթե ուղղանկյան չափումներն են՝ 60 սմ և 20 սմ։

60*2+20*2=160  160:4=40                                   պատ՝40

18.05.2023

Էռնեստ Հեմինգուեյ. «Կատուն անձրևի տակ»

Հյուրանոցում միայն երկու ամերիկացի կար: Սենյակ բարձրանալիս կամ իջնելիս նրանք չէին ճանաչում աստիճաններին իրենց հանդիպող ոչ մի կենվորի: Ամերիկացիների սենյակը երկրորդ հարկում էր, որի պատուհանները դիմահայաց էին ծովին: Պատուհաններից երևում էին նաև զբոսայգին և պատերազմի զոհերի հուշարձանը: Զբոսայգում բարձր արմավենիներ ու կանաչ նստարաններ կային: Արևոտ եղանակին այնտեղ միշտ ինչ-որ նկարիչ էր լինում՝ իր նկարակալով: Նկարիչներին դուր էին գալիս սաղարթախիտ արմավենիները, ծովին ու այգիներին դիմահայաց հյուրանոցների փայլուն գույները: Իտալացիները, երկար ճանապարհ կտրելով, գալիս էին պատերազմի զոհերի հուշարձանը դիտելու, որ բրոնզաձույլ էր և փայլփլում էր անձրևի տակ: Անձրևում էր: Կաթիլները մեկիկ- մեկիկ պոկվում էին արմավենիների սաղարթներից: Խճապատ ծառուղիներում փոքրիկ լճակներ էին գոյոցել: Անձրևի տակ փրփրածուփ ծովի ալիքները երկար շերտերով փշրվում էին ափին, հետո ավազը լափլիզելով նահանջում ետ, նորից ետ էին գալիս ու փշրվում՝ երկար շերտով, անձրևի տակ: Հրապարակում, հուշարձանի մոտ ավտոմեքենաներ էին մնացել: Դիմացի սրճարանի դռան շեմին մատուցողը կանգնել, նայում էր դատարկ հրապարակին:

Ամերիկուհին կանգնել էր պատուհանի մոտ և նայում էր դուրս: Հենց նրանց պատուհանի ներքևում, կանաչ սեղաններից մեկի տակ, որից անձրևաջուր էր կաթկթում, մի կատու էր կուչ եկել: Կատուն փորձում էր գունդուկծիկ լինել այնպես, որ կաթիլները չընկնեին վրան:
-Իջնեմ, այդ կատվի ձագին բերեմ,- ասաց ամերիկուհին:
— Ես կգնամ,- առաջարկեց մահճակալին պառկած նրա ամուսինը:
-Ոչ, ինքս կբերեմ: Խեղճ փիսիկը սեղանի տակ չարչարվում է, որ չթրջվի:
Ամուսինը շարունակեց կարդալ՝ երկու բարձերը հարմարեցնելով գլխի տակ:
-Տես՝ չթրջվես,- ասաց նա:
Կինը իջավ աստիճաններով ու երբ անցնում էր նախասրահով, հյուրանոցի տերը տեղից ելավ, խոնարհվելով ողջունեց նրան: Հյուրանոցի տիրոջ գրասեղանը նախասրահի հեռավոր անկյունում էր: Նա ծեր, բավականին բարձրահասակ մարդ էր:
— Անձրևում է,- ասաց կինը:
— Այսօր շատ վատ եղանակ է:
Ծերունին կանգնել էր գրասեղանի ետևում, կիսամութ սենյակի հեռավոր անկյունում: Նա դուր էր գալիս կնոջը: Ամերիկուհուն դուր էր գալիս հյուրանոցի տիրոջ չափազանց լուրջ խոժոռ տեսքը՝ որևէ գանգատ լսելիս: Նրան դուր էր գալիս այդ մարդու արժանապատվությունը: Նրան դուր էր գալիս, թե ինչպես էր այդ ծերունին ուզում ծառայություն մատուցել իրեն: Դուր էր գալիս հյուրանոցի տիրոջ պահվածքը: Դուր էին գալիս խոժոռ դեմքն ու խոշոր ձեռքերը:
Ծերունու հանդեպ խանդաղատանքով լցված՝ ամերիկուհին բացեց դուռն ու նայեց դուրս: Տեղատարափ անձրև էր: Անջրանցիկ թիկնոցով մի տղամարդ դատարկ հրապարակով դեպի սրճարան էր գնում: Կատուն պետք է որ հյուրանոցի աջ կողմում լիներ: Գուցե քիվի տակով անցնի: Երբ կինը կանգնեց դռան շեմին, նրա գլխավերևում մի անձրևանոց բացվեց: Նրանց սենյակը հավաքող աղախինն էր:
— Այսպես չեք թրջվի,- ժպտալով ասաց աղախինը իտալերեն: Անշուշտ, նրան հյուրանոցի տերն էր ուղարկել:
Աղախնու հետ, որ անձրևանոցը պահած գնում էր նրա ետևից, կինը խճապատ ծառուղիով քայլեց դեպի իրենց սենյակի պատուհանի տակ: Սեղանն այնտեղ էր: Անձրևով ողողված՝ այն վառ կանաչավուն էր դարձել, բայց կատուն չկար: Հանկարծ հուսախաբություն համակեց կնոջը: Աղախինը ակնածանքով նայեց նրան:
— Դուք որևէ բա՞ն եք կորցրել, սինյորա:
— Այստեղ կատու կար:
— Կատո՞ւ:
— Այո, կատու:
-Կատո՞ւ,- ծիծաղեց աղախինը:- Կատուն՝ անձրևի տա՞կ:
— Այո,- ասաց կինը,- սեղանի տակ էր: Ահ, ես այնքան շատ էի ուզում փոքրիկ կատու ունենալ:
Երբ ամերիկուհին անգլերեն խոսեց, աղախնի դեմքը ձգվեց:
— Եկեք, սենյորա,- ասաց նա:- Եկեք ներս գնանք, թե չէ կթրջվեք:
— Գնանք, իհարկե,- ասաց մանկամարդ ամերիկուհին:
Նրանք խճապատ ծառուղիով նորից ետ եկան ու ներս մտան: Աղախինը մնաց դրսում, որ անձրևանոցը փակի: Երբ ամերիկուհին անցավ նախասրահով, հյուրանոցի տերը խոնարհվեց նախասրահում: Կնոջ մեջ ինչ-որ բան ջղաձգորեն գունդուկծիկ դարձավ: Հյուրանոցի տերը ստիպում էր նրան շատ փոքր ու միաժամանակ կարևոր զգալ: Մի պահ կինը իրեն չափազանց կարևոր զգաց: Նա բարձրացավ աստիճաններով: Բացեց սենյակի դուռը: Ջորջը մահճակալին պառկած կարդում էր:
— Կատվին բերի՞ր,- հարցրեց նա՝ գիրքը ցած դնելով:
— Այնտեղ չէր:
-Հետաքրքիր է, ո՞ւր է կորել,- ասաց Ջորջը՝ աչքերը մի պահ կտրելով գրքից:
Կինը նստեց մահճակալին:
— Ես այնքան էի ուզում փոքրիկ կատու ունենալ,- ասաց նա:- Չգիտեմ, թե ինչու եմ այդքան ուզում: Ես այդ խեղճ փիսիկին եմ ուզում: Կատակ բան չի, խեղճ փիսիկը դրսում, անձրևի տակ է:
Ջորջը նորից սկսել էր կարդալ:
Կինը մոտեցավ հարդարանքի սեղանին, նայեց հայելու դիմաց և ձեռքի հայելիով սկսեց զննել իրեն: Նախ՝ զննեց մեկ, հետո մյուս կիսադեմը: Ապա՝ ծոծրակն ու պարանոցը:
-Ի՞նչ ես կարծում, լավ չէ՞ր լինի, եթե մազերս թողնեի երկարեր,- հարցրեց ամերիկուհին՝ նորից նայելով իր կիսադեմին:
Ջորջը աչքերը բարձրացրեց ու տեսավ կնոջ՝ տղայի պես կարճ խուզված ծոծրակը:
— Այդպես էլ է ինձ դուր գալիս:
— Ես ձանձրացել եմ,- ասաց կինը:- Այնպես եմ ձանձրացել տղայի այս սանրվածքից:
Ջորջը փոխեց դիրքը: Այն պահից, ինչ կինը սկսել էր խոսել, ամուսինը աչքը չէր կտրել նրանից:
— Այսօր դու շատ ես սիրունացել,- ասաց Ջորջը:
Կինը ձեռքի հայելին դրեց հարդասեղանին, մոտեցավ պատուհանին ու նայեց դուրս: Մթնում էր:
— Ուզում եմ մազերս ետ սանրել ու ձիգ կապել այնպես, որ հարթ լինեն, հետո ծոծրակիս մեծ հանգույց անել ու մատներով շոշափել,- ասաց կինը:- Ուզում եմ գոգիս փոքրիկ կատու լինի, որ շոյեմ, իսկ նա մռռա:
-Ի՞նչ…
— Հետո ուզում եմ սեփական սպասքով ճաշել, իսկ սեղանին մոմեր վառվեն: Ուզում եմ գարուն լինի, ուզում եմ մազերս փռած սանրել հայելու առաջ, ես կատու եմ ուզում, նոր զգեստներ եմ ուզում…
— Դե լավ, վերջացրու: Մի գիրք վերցրու կարդա,- ասաց Ջորջը: Նա նորից կարդում էր:
Կինը պատուհանից նայում էր դուրս: Արդեն բոլորովին մթնել էր, իսկ անձրևը դեռ մաղվում էր արմավենիներին:
-Այնուամենայնիվ, ես կատու եմ ուզում,- ասաց ամերիկուհին:- Հենց հիմա կատու եմ ուզում: Եթե երկար մազեր կամ ուրիշ ուրախություն չի կարելի, գոնե կատու կարելի՞ է ունենալ:
Ջորջը չէր լսում: Նա կարդում էր: Կինը պատուհանից նայեց դուրս: Հրապարակի լույսերն արդեն վառվել էին:
Ինչ-որ մեկը թակեց դուռը:
-Մտեք ,- ասաց Ջորջը: Նա գլուխը բարձրացրեց գրքից:
Աղախինը կանգնեց դռան շեմին: Նրա գրկին մի մեծ, բծավոր կատու կար, որ ծանրորեն կախվել էր ձեռքերից:
— Ներեցեք,- ասաց աղախինը,- հյուրանոցի տերը խնդրեց, որ սա տամ սինյորային:

Կարդացեք պատմվածքը, կատարեք հետևյալ լեզվական աշխատանքը
1. Դուրս գրեք 5-ական բարդ և ածանցավոր բառ:գունդուկծիկ
2.Ձեր կարդացած ո՞ր պատմվածքն է հիշեցնում:ոչմի
3.Պատմեք` հաճա՞խ են ձեր ցանկությունները կատարվում:այո

17.05.2023

Երբ դեռ մանուկ էի՝ շատ եկեղեցասեր ու ջերմեռանդ էի։ Իմ քրիստոնյա և աստվածավախ մայրս այնպես դաստիարակած էր։

Գիշեր ու ցերեկ զրուցած էր ինձ՝ կապույտը ցուցնելով։

— Վերը, ամպերու ետին, ճիշտ աստղերուն քովիկը, Աստված կա, որ մեզ կը դիտե, ինչ որ ընենք և զրուցենք՝ կը տեսնե և կը լսե. ա՜յ, վերն է, վերը… Ղուրպան ըլլիմ զորությանը,— և կը խաչակնքեր, որուն կը հետևեի։

Կազդեին ինձ մորս ըսածները, որովհետև անկեղծ մայրիկ էր։ Թեև չէի տեսներ այդ Աստվածը, բայց չէի ալ հարցներ. «Ապա ո՞ւր է, մայրի՛կ, չեմ տեսներ», որովհետև կապույտին մեջ վեհություն մը կար, աստղերը այնպիսի հանդիսավորություն մ՚ունեին, որ կը զգայի թե բան մը կար, քաղցր սարսուռ մը կը բռներ կը կենար, հոգիս կը թռչեր, կը թռչեր…

Ամեն առավոտ մութն ու լուսուն մայրիկիս հետ ժամ կերթայի, որ ատեն միայն ժամկոչը կըլլար հոն։ Մայրս վերնատունը չէր երթար, ձեռքս բռնած կուգար դասը և Մայրիկ Աստվածածնա պատկերին առջև կաղոթեր։ Մոմը, որ կը պլպլար այդ յուղոտ և դժգույն պատկերին առջև՝ երերուն ստվեր մը կը ձգեր շուրջը․ թախծություն էր ու քաղցրություն…

Մայրս կաղոթեր և ներողություն կաղերսեր անաստված հորս համար։Հայրս 30 տարիե ի վեր պատարագի ձայն չէր լսած։ Ես կամաց-կամաց կը բարձրանայի և կեդրոնի մոմն ալ կը կպցնեի։

— Մայրի՛կ, մայրի՜կ, վեր եկուր։

— Սո՜ւս, սուս, վա՛ր իջիր։

Ես կիջնայի վար։ Մայրս արտորանոք վերնատուն կերթար, որպեսզի տերտերը չտեսներ, թե ինք դասն էր եկեր։ Երբ տուն երթալե ետք պատճառը կը հարցնեի տաճարը չելլելուն՝ ըսավ.

— Գառնուկս, կնիկներուն համար մեղք է խորան ելլելը։

Չէի հասկնար հիմիկվան պես Եվայի պատմության նշանակությունը։

Ճրագալույծ գիշեր մը զիս բարձրացուցին վերնատուն։ Այդ սրբազան լռության և մութին մեջ մենակ ես էի, որ վերնատունը կանգնած, սպիտակ շապիկ հագած, դալկահար մոմ մը կը բռնեի ձեռքիս մեջ։

— Քրիստոս հարյավ ի մեռելոց…— իմ երգս բոլորը ծունկի բերել տվավ։

Վերջեն լսեցի, որ մայրս կարտասվե եղեր, իհարկե հորս համար, որ իր ամենապզտիկ մանկան երգը չէր լսած։

Անգամ մը գյուղեն մեկ քանի հատ խնձոր բերած էին, խոշոր և կաս-կարմիր։ Երբ մեր թևերուն վրա կը փայլեցնեինք, պատկերնիս մեջը կերևնար։ Մայրս հյուրերու համար պահած էր այդ մեկ քանի խնձորները։

Ես գողցա երկու հատը և տարի մեր դրացի փոքրիկ Զարուին տալու։ Զարուն երկար, խարտյաշ մազերով, կապույտ աչքերով, կարմիր շրթունքներով և այտերով աղջիկ մըն էր։

Ես տղոց հետ չէի ուզեր խաղալ, միշտ Զարուն էր իմ խաղակիցը։ Զարուի ծնողները մեկ-երկու օրեն Պոլիս պիտի երթային, տանելով իրենց հետ Զարուն ալ։

Տրտում, շատ տրտում էի․․․

Ուզեցի Զարուին վերջին շնորհք մը ընել և գողացա այդ խնձորները։Բռնեցի Զարուին, քաշեցի, բերի մեր պարտեզը, տարի վարդի թուփերուն ետին, գլտորելով եկավ ետևես, երնջի այդ աղվորիկ, լեզու չունեցող ձագը։ Նստեցուցի խոտերուն վրա, գրպանես հանեցի երկու խնձորները և ցուցուցի իրեն։

Ցատկեց և ուզեց խլել ձեռքես։

Անմիջապես մեկը գրպանս դրի և մյուսը մոտեցուցի շրթունքներուն։

Զարուն խածնելու եղավ թե չէ՝ ես համբուրեցի զինքը։ Ձեռքես չհանեցի խնձորը, ամեն մեկ խածին համբուրեցի Զարուն։ Երբ հատնելու եղավ՝ իր քնքուշ թևը երկարեց վզիս, մյուս ձեռքով ալ կամացուկ մեկալ խնձորը հանեց գրպանես։ Ես չգիտնալու տվի։ Թողուց, որ համբուրեմ այտերը, աչքերը, մազերը… խարտյաշ մազերը։

Խնձորը առնելեն ետք… փախավ…

Ներս գացի։ Մայրս խոժոռ դեմքով մոտեցավ ինձ.

— Ա՛չքդ նայիմ,— ըսավ։

Մայրս կրնար աչքերնես մեր հանցանքը գիտնալ։ Այն տարիքին կը զարմանայի, թե ինչպես մայրս կրնար մեր մեղքերը գուշակել՝ միայն աչքերնուս մեջ նայելով։ Հիմա կը հասկնամ թե՝ երբ հանցանք ունենայինք, աչքերնիս չէինք բանար․ ա՛յդ էր մորս մոգական արվեստին գաղտնիքը։

Չբացի աչքերս ոչ թե խնձորի գողության համար, այլ Զարուն համբուրելուս վախեն։

— Եկո՛ւր ինձ հետ աղոթե, որ Աստված ներե մեղքդ,— հարեց մայրս։

Գացինք պատշգամբը աղոթելու։ Խաչ հանեցի և մտքիս մեջ աղոթեցի.

«Աստված պապա, ոտքդ պագնիմ, մի՛ թողուր, որ Զարուն Պոլիս երթա, ճամբան գայլերը կը փախցնեն զինքը, կամ ծովը կիյնա, Աստվա՛ծ, ի՛նչ կըլլա, Զարուն հոս պահես»։

Սկսա լալ, հեկեկալով լալ… Մայրս կիսատ ձգեց, առավ զիս իր տաքուկ գրկին մեջ.

— Մի՛ լար, գառնուկս, մի՛ լար,— ըսավ,— Աստված կը ներե գողությունդ։

Առաջադրանքներ:
1. Անծանոթ բառերը դուրս գրի՛ր և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:ցուցել
2. Ինչպիսի՞ն է հերոսի վերաբերմունքը իր մոր նկատմամբ:շատ  լաավ
3.Վերնագրի՛ր հատվածները:
4.Դո՛ւրս գրիր Զարուին նկարագրող տողերը: Զարուն երկար, խարտյաշ մազերով, կապույտ աչքերով, կարմիր շրթունքներով և այտերով աղջիկ մըն էր։

16.05.2023

Սովորում ենք արևմտահայերեն.

Ժամանակակից ցանկացած գրական լեզվի հիմքում որևէ ժողովրդախոսակցական տարբերակ է՝ բարբառ, որը հատուկ ընտրվում է մասնագետների կողմից և տարիների ընթացքում մշակվում ու նորմավորվում է։ Պատմական հանգամանքների բերումով՝ հայերենն ունի երկու գրական տարբերակ՝ արևելահայերենը և արևմտահայերենը։ Առաջինի հիմքում առավելապես Արարատյան բարբառն է՝ «ում» ճյուղից։ Իսկ արևմտահայերենը ձևավորվել է Պոլսի բարբառի հիման վրա՝ «կը» ճյուղից։ Նշենք արևմտահայերենի առաձնահատկություններից որոշները։

Արտասանությունը։ Թեպետ մեր լեզվի երկու տարբերում էլ գրերը նույնն են, սակայն արտասանության ժամանակ արևմտահայերենում բ, գ, դ, ձ, ջ ձայնեղները դառնում են շնչեղ խուլեր և հնչում փ, ք, թ, ց, չ, իսկ պարզ խուլերը` պ, կ, տ, ծ, ճ, ընդհակատակը, գրեթե միշտ արտասանվում են որպես ձայնեղներ` բ, գ, դ, ձ, ջ, օրինակ՝ ծաղիկ – ձաղիգ, գարուն – քարուն, բարի – փարի, գեղեցիկ – քեղեցիգ և այլն:

Բառերը։ Հայերենի բառապաշարի մեծ մասը ընդհանուր է երկու տարբերակների համար։ Բայց կան և տարբերություններ, օրինակ՝ միայն արևմտահայերենում են հանդիպում ակաղձուն (լեցուն), զակատել (բաղձալ), լմննալ (վերջանալ), կայլակ (կաթիլ), համբուն (համակ), պատարուն (զեղուն), պարտասուն (հոգնաբեկ) բառերը, կապերից՝ ասդին, անդին, ետք, քով, շաղկապներից՝ ալ, զի և այլն: Բացի այդ՝ կան նաև որոշակի ուղղագրական տարբերություններ (դասական ուղղագրության կանոններից զատ, օրինակ՝ ճամփա – ճամբայ

Քերականությունը։ Արևելահայերենի և արևմտահայերենի հիմնական տարբերությունները նկատվում են արդեն քերականության մեջ՝ բառերի թեքման և կապակցման ժամանակ։ Օրինակ՝ բոլորին հայտնի է ներկա անկատար և անցյալ անկատար ժամանակաձևերի տարբերությունը մեր լեզվի այս երկու տարբերակներում․ կը գրէ – գրում է, կ’անցնիմ – անցնում եմ․ արևմտահայերենում այս ժամանակաձևերը պարզապես կոչվում է սահմանական եղանակի ներկա ժամանակ և անցյալ ժամանակ: (Հենց այս տարբերությունը նկատի ունենալով ենք ասում, որ արևելահայերենի հիմքում «ում» ճյուղի բարբառ է, իսկ արևմտահայերենի հիմքում՝ «կը»)։ Փոխարենը՝ պայմանական եղանակի ժամանակաձևերն արևմտահայերենում կազմվում են «պիտի» մասնիկով, այսպես՝ պիտի անցնիմ  արևելահայերեննշանակում է կանցնեմ (արևմտահայերենում այն կոչվում է ստորադասական եղանակ և հանդես է գալիս երկրորդական նախադասություններում․ «եթե․․․ ապա․․․»

Ինչպես գիտենք, արևելահայերենում բառերի գերակշիռ մասը ենթարկվում են Ի հոլովման, մինչդեռ արևմտահայերենում շատ ավելի տարածված է ՈՒ հոլովումը․ ճամբու, դիտորդներու։ Բացառականի վերջավորությունը առավելաբար -են-ն է՝ սրտեն (սրտից), տնեն (տնից), դաշտերեն (դաշտերից)։ Հայցական հոլովը երբեք չի լինում տրականաձև․ «Կը սիրեմ սաներս», ոչ թե սաներիս։ Գիտենք նաև, որ ներգոյական հոլով արևմտահայերենը չունի, և նրա իմաստն արտահայտվում է «մէջ» կապով։

Հայերենի այս տարբերակում որոշիչ հոդ կարող է ստանալ նաև սեռական հոլովը, օրինակ՝ Արամին գիրքը, դաշտերուն ծաղիկը։

Արևմտահայերենում անորոշ առումն արտահայտվում է «մը» («մըն») հետադաս մասնիկով․ գիրք մը, բան մը, խօսք մըն ալ։

Նաև՝ արևմտահայերենը չունի կրկնակի ժխտում․ ոչ ոք չասաց – ոչ ոք ըրաւ։

Ուղղագրությունը։ Արևմտահայերենը պահպանել է մեսրոպյան՝ դասական ուղղագրությունը։  Արևելահայերենի ներկայիս ուղղագրությունը, որ հաճախ կոչվում է նաև նոր, վերափոխված, ժամանակակից և այլն, գործում է 1940 թվականից։ Նոր ուղղագրությունը պաշտոնապես գործածական է Հայաստանում, Արցախում, ինչպես նաև նախկին ԽՍՀՄ երկրներում, իսկ, օրինակ, իրանահայերը, թեպետ խոսում են արևելահայերեն, բայց նույնպես գրում են դասական ուղղագրությամբ։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի՝ Աստվածաշնչի արևելահայերեն թարգմանություններն էլ հիմնականում դասական ուղղագրությամբ են։

Պետք է նկատել, որ շատ բառերի ստուգաբանության, ասենք՝ արմատը մասնիկից տարանջատելու համար, կատարյալ է մնում դասական ուղղագրությունը։ Այսինքն՝ լեզվական միավորները պատմական մոտեցմամբ քննելիս դասական ուղղագրության իմացությունը կարևոր է, ինչպես առհասարակ գրաբարի իմացությունը, որից սերել են և՛ արևմտահայերենը, և՛ արևելահայերենը, և՛ շատուշատ բարբառներ։

Վահան Թոթովենց «Ներման Աղոթք» — ը դարձրու արևելահայերեն:

( հատված)

Անգամ մը գյուղեն մեկ քանի հատ խնձոր բերած էին, խոշոր և կաս-կարմիր։ Երբ մեր թևերուն վրա կը փայլեցնեինք, պատկերնիս մեջը կերևնար։ Մայրս հյուրերու համար պահած էր այդ մեկ քանի խնձորները։
Ես գողցա երկու հատը և տարի մեր դրացի փոքրիկ Զարուին տալու։ Զարուն երկար, խարտյաշ մազերով, կապույտ աչքերով, կարմիր շրթունքներով և այտերով աղջիկ մըն էր։
Ես տղոց հետ չէի ուզեր խաղալ, միշտ Զարուն էր իմ խաղակիցը։ Զարուի ծնողները մեկ-երկու օրեն Պոլիս պիտի երթային, տանելով իրենց հետ Զարուն ալ։

Ստեղծագործական աշխատանք, ընտրեք վերնագրերից որևէ մեկը․

1.Փորձում եմ անկեղծ լինել

2.Մեկ օր առանց ընկեր

3. Պատմություն բարի մարդու մասին

                            .Մեկ օր առանց ընկեր

Ես որոշեցի մեկ օր  ացկացնել առանց  ընկեր։Առաոտյան,երբ ըներներս  սովորականի պես եկել էին    ինձ բակ կանչելու ես նրանց  մեռժեցի,քանի որ որոշել էի մեկ օր առանց ըներներիս անցկացնել։Այդ օրը ես դասերս պատրաստեցի,հեռուստացույց դիտեցի,համակարգչային խաղեր խաղացի և երբ երեկոյան պարկեցի քնելու հասկացա թե որքան անհետաքրքիր օր եմ ես ունեցել   և թե որքան անհետաքրքիր է մարդու կյանքը առանց ընկեր։     

13․05․2023

1197,1198,1199,1200

1197. Թիվը պակասորդով կլորացրե՛ք մինչև տասնորդականները.

ա) 0,9382=0,9300 ,

դ) 1,0625=1,0600 ,

 է) 200,18 =200,00,

բ) 28,2897 ,= 28,2800

ե) 80,0388 , =80,0300

\ը) 567,9111 ,=567,9100

 գ) 100,5621 , =100,5600

զ) 6,0999 , =6,0900

թ) 0,0008 ։=0,0000

1198. Թիվը հավելուրդով կլորացրե՛ք մինչև հարյուրերորդականները.

ա) 7,8932= 7,0002,   

դ) 0,9999 , =0.0009   

է) 2,3845 ,  =2,0005

 բ) 85,0639 ,  =85,0009 

ե) 65,6788 ,   =65,0008

 ը) 18,0936 ,=18,0006

 գ) 0,1111 ,   =0,0001

զ) 721,8957 ,  =721,0007 

թ) 55,6009=55,0009

1199. Ասե՛ք, թե մինչև որ կարգն է կլորացված թիվը.

ա) 93,6527 ≈ 93,65=1000-ԵՐՈՐԴԱԿԱՆ , 

գ) 0,563891 ≈ 0,564 =100000-ԵՐՈՐԴԱԿԱՆ,

ե) 0,7014 ≈ 1 , =100-ԵՐՈՐԴԱԿԱՆ

բ) 734,82 ≈ 735 ,= 10-ԵՐՈՐԴԱԿԱՆ

դ) 0,563891 ≈ 0,6 =100000-ԵՐՈՐԴԱԿԱՆ,  զ) 0,102 ≈ 0 ։=100-ԵՐՈՐԴԱԿԱ

12.05.2023

1380 թիվը կլորացրու մինչև հարյուրավորների կարգը:

Պատասխան՝ 1380≈1400

Հետևյալ թիվը պակասորդով կլորացրու մինչև հարյուրերորդական կարգը:

Պատասխան՝ 2.820103050709≈2․820

4492 թիվը կլորացրու մինչև հազարավորների կարգը:

Պատասխան՝ 4492≈4000

2849 թիվը կլորացրու մինչև հարյուրավորների կարգը:

Պատասխան՝ 2849≈2850

Չափեցին պարանի երկարությունը և կլորացնելով՝ ստացան բնական թիվ:

Որքա՞ն է պարանի երկարության կլորացված արժեքը պակասորդով, եթե նրա ճշգրիտ երկարությունը 71,1 սմ է:

Պատասխան71

Որոշիր, թե ինչպես է կատարվել հետևյալ տասնորդական կոտորակի կլորացումը՝ պակասորդով, թե՞ հավելուրդով` 98,7≈99

Ընտրիր ճիշտ տարբերակը:

  • պակասորդով
  • հավելուրդով+

Պարզիր, թե արդյո՞ք կփոխվի տասնորդականների թվանշանը, եթե 57,147 թիվը կլորացնենք մինչև տասնորդականների կարգը:

Պատասխան՝ տասնորդականների թվանշանը այո

Որքա՞ն է հատվածի երկարության` մինչև միավորների կարգը կլորացված արժեքը, եթե նրա ճշգրիտ երկարությունը 73,2 սմ է:

Պատասխան՝ 73․3

2.601 թիվը կլորացրու մինչև տասնորդականների կարգը:

Պատասխան՝2․61

Ուղղանկյան երկարությունը 5.35 մ է, իսկ լայնությունը՝ 4.75 մ:

Հաշվիր ուղղանկյան մակերեսը և կլորացրու այն մինչև տասնորդականների կարգը:

Պատասխանը՝25․42

Տրված է երկու թիվ՝ 24671-ը և 321-ը:

Պարզիր քանորդի ամենամեծ կարգը:

Ընտրիր ճիշտ պատասխանը:

  • հազարավորներ
  • տասնավորներ
  • հարյուրավորներ+

Որոշիր, թե մինչև ո՞ր կարգն է կատարված կլորացումը՝ 7,6138≈7,614

Ընտրիր ճիշտ պատասխանը:

  • տասնորդականները
  • հարյուրերորդականները+
  • տասհազարերորդականները
  • հազարերորդականները

Գրիր  ∗ աստղանիշի փոխարեն բոլոր այն թվանշանները, որոնց դեպքում ∗3≈10 կլորացումը ճիշտ է կատարված:

Թվերը գրիր առանց բաց տեղերի, իրարից անջատելով ; նշանով:

Պատասխան՝ 

11․05․2023

.Խմբավորիր բառերն ըստ հոմանիշների։ Քանի՞ բառ հոմանիշ չունի այսշարքում։
Նիրհել, վախենալ, տխմար, փոս, ննջել, երկյուղել, սրդողել, քնել, տգետ, վիրապ, մրափել, զարհուրել, բթամիտ, վեմ, ողորմելի, խրամատ։ ննջել-քնելն նիհրել-քնել տգետ-տխմար

2. Գտիր դաժան բառի հոմանիշները:

Սինլքոր, անագորույն, ամբարտավան, ժանտ+, դժնի, դժկամ, դժխեմ, բիրտ, անողորմ, դժոխալուր։

3.Տրված բառացանկից առանձնացրու հոմանիշային զույգերը.
անթաքույց, ճոխ, վեհանձն, շքեղ, բացահայտ, տարօրինակ, մեծահոգի, արտասովոր։ շքեղ-արտասովոր բացահայտ-անթաքույց մեծահոգի-վեհանձն

4.Տրված շարքից առանձնացրու պերճ բառի հականիշները.
շքեղ+, անշուք, շլացուցիչ, հասարակ, ճոխ, հիասքանչ, պարզ, զգլխիչ, փառահեղ, անզարդ, պերճաշուք։

Լրացնել բաց  թողնված տառերը` զ կամ ս:

Ալեհույս էր Հելլադայի մեծագույն քանդակագործ Ֆիդիազը:  Գրակալի առաջ մտասույզ  նստած` քննախույս հայացքը հառել էր դիմացը փռված գծագրերին: Պիտի կերտեր Զևսի արձանը: Նրա հոգին բզկտում էր այն միտքը, թե կկարողանա կյանք ու հոգի  տալ անշունչ մարմարին:
Պարզկա գիշեր էր: Պարսկական երկնակամարում փայլփլում էին աստղերը:  Հա-կերտի հրավերով Վասակը` Հայաստանի մարզպանը, ժամանել էր Տիզբոն և այժմ բաց նստած` նայում էր մզկիթների երկնասույզ մինարենիներին: Անհույս էր, թե գործերը հարթ  կգնան:Պարտիսպանը Թիֆլիսից բերված թաղարները տեղադրում էր հողի մեջ: Շուտով այդ մասում կաճեն  գույն-գույն ծաղիկներ և հետ-հետե կտարածվեն շուրջբոլորը: Ավտոբուսի պատուհանից հիպնոզված նայում էի շրջակայքի գեղեցկություներին:

11.05.2023

1216,1217,1218,1219,1220,1221,

1216. Գրե՛ք երկու կանոնավոր և երեք անկանոն կոտորակներ, որոն­ ցից յուրաքանչյուրի համարիչի և հայտարարի գումարը հա վա­ սար է 18‐ի։ 2/1 6/9 3/6 9/3

  1217.8/9մ երկարություն ունեցող ձեռնափայտը կազմված է երկու մա­ սից։ Մի մասի երկարությունը  2/9մ է։ Որքա՞ն է մյուս մասի երկա­ րու թյունը։ 8/9:2/9=4/1

1218. AB հատվածի երկարությունը 14 սմ է։ Նրա վրա նշված է այնպիսի M կետ, որ AM = 9 սմ, և այնպիսի K կետ, որ BK  = 3 սմ։ Գտե՛ք MK հատվածի երկարությունը։3+3=6

1219. Հետևյալ թվերը դասավորե՛ք աճման կարգով.

, 5 %­ը , 3 %­ը 7 %­ը , 8 %­ը  15­ի 20­ի 90­ի 100­ի,  

1220. Գծե՛ք մի քառանկյուն, որի անկյուններից երկուսը բութ լինեն։

1221. Երկու օրում ցանել են ամբողջ դաշտի11/14 ը, ընդ որում առաջին օրը9/14՝ ­ը։ Դաշտի ո՞ր մասն են ցանել երկրորդ օրը։ 11/14-9/14=2/1

10.05.2023

1201,1202,1203,1204,1205:

1202.Հաշվե՛ք և պատասխանը կլորացրե՛ք մինչև հարյուրերորդական­ ները. 

ա) 0,377 + 3,409 – 2,1006=1,6866 1,69

գ) 4,5 + 0,3796 + 1,225=6,1046 6,11

բ) 12,4589 – 6,27 + 1,395=7,5839 7,59

1203.  Հաշվե՛ք և պատասխանը կլորացրե՛ք մինչև տասնորդականները.

ա) 0,1 ⋅ (81,34 + 6,73)=88,87   8,8  

դ) (9,4 – 8,7) ⋅ 1,4=0,98 0,9

բ) 5,6 ⋅ (7,4 – 3,9)=19,6 19,6

 ե) (8,5 + 6,12) ⋅ 2,3= 3,3426 3,3

գ) (3,4 + 2,01) ⋅ 1,2  =6,492 6,4

1204. Թվերը կլորացրե՛ք մինչև հարյուրերորդականները, ապա կատա­ րե՛ք հաշվումները.

ա) 2,9519 + 0,24159 = 2.96+0.25=3,21

 բ) 24,35907 – 14,4346=24,35-14,43=0,992

ե) 3,509 ⋅ (0,7654 – 0,333)=3,13

գ) 43,927 ⋅ 0,00609=4,87511