բջիջ

Բջջի բաղադրությունը

Միմյանցից խիստ տարբերվող այնպիսի օրգանիզմներ, ինչպիսիք են՝ բակտերիաները, բույսերը, սնկերը, կենդանիները, այդ թվում նաև մարդը, ունեն միևնույն կառուցվածքային միավորը: Այդ տարրական կառուցվածքային միավորը, որից կազմված են բոլոր օրգանիզմները կոչվում է բջիջ:
Բջիջը կենդանի օրգանիզմների կառուցվածքային տարրական միավորն է և օժտված է կենդանի օրգանիզմին բնորոշ հատկանիշներով։Կենդանի օրգանիզմները կարող են լինել միաբջիջ՝ բաղկացած ընդամենը մեկ բջջից:
Օրինակ
Բակտերիաները, կապտականաչ ջրիմուռները և այլն:
Կարող են լինել նաև բազմաբջիջ՝ կազմված տարբեր տեսակի բջիջներից.
Օրինակ
Բույսերը, կենդանիները, մարդը:
Բջիջները լինում են բուսական և կենդանական:

Բոլոր տիպի կենդանի օրգանիզմների բջիջները կազմված են անկենդան բնության մեջ հանդիպող քիմիական տարրերից. գերակշռում են ածխածինը (C), ջրածինը (H), թթվածինը (O), ազոտը (N):
Բջիջները պարունակում են այդ տարրերից կազմված քիմիական նյութեր: Հիմնականում անօրգանական նյութեր՝ ջուր և հանքային աղեր, օրգանական նյութեր՝ սպիտակուցներ, ճարպեր, ածխաջրեր:

Բջջի կառուցվածքը

Կենդանական և բուսական բջիջների միջև կան տարբերություններ, սակայն նրանք ունեն նման կառուցվածք: Բոլոր բջիջները կազմված են բջջաթաղանթից, ցիտոպլազմայից, կորիզից և օրգանոիդներից:

Բջջաթաղանթ՝
սահմանազատում է բջջին շրջակայից,
տալիս նրան որոշակի ձև,պաշտպանում միջավայրի ազդեցությունից,
ապահովում շրջակայի հետ նյութերի փոխանակումը:
Ցիտոպլազմա՝
մածուցիկ անգույն զանգված է,
լցնում է բջջի ամբողջ խոռոչը,իր մեջ ընդգրկում է կորիզն ու մնացյալ օրգանոիդները,նրանում ընթանում են բջջի կենսագործունության հիմնական դրսևորումները:
Կորիզ՝
պարունակում է բջջի ժառանգական նյութը,
նրա կիսման արդյունքում առաջանում են մայրական բջջին նման, նույնական դուստր բջիջներ:

Օրգանոիդներ՝
ապահովում են բջջի կենսագործունեությունը՝ շնչառությունը, թթվածնի անջատումը, աճը, զարգացումը և այլն:

Բուսական և կենդանական բջիջներն ունեն որոշակի տարբերություններ՝ պայմանավորված կենսագործունեության առանձնահատկություններով:Բուսական բջջին բնորոշ է ամուր բջջապատ, որը արտաքինից պատում է բջջաթաղանթը և հստակ ձև հաղորդում բջջին:
Բուսական բջիջներն ունեն բջջահյութով լցված խոռոչներ, որոնք կոչվում են վակուոլներ:
Բուսական բջիջներում գոյություն ունեն պլաստիդներ, որոնք կանաչ, դեղին-կարմիր և սպիտակ գունավորում են հաղորդում բուսական բջջին:Կենդանական բջիջները զուրկ են նշված հատկանիշներից, ունեն նուրբ և ճկուն բջջապատ։

Հյուսվածքներ

Բջիջների այն խումբը,որոնք ունեն նույն ձևը, կառուցվածքը, ծագումը, կատարում են նույն ֆունկցիան և միմյանց հետ միացած են միջբջջային նյութով կոչվում են հյուսվածք:Մարդու օրգանիզմում կան 4 տեսակի հյուսվածքներ` էպիթելային, շարակցական, մկանային և նյարդային:

Ցանկացած բույս նույնպես ունի զանազան օրգաններ, որոնք կազմված են մասնագիտացված հյուսվածքներից: Բուսական հյուսվածքները լինում են՝
գոյացնող
ծածկող
հիմնական
փոխադրող
մեխանիկական
Գոյացնող հյուսվածքի բջիջներն անընդհատ բաժանվում են և այդ հատկության շնորհիվ բույսերն աճում են: Բույսերում գոյացնող հյուսվածքը տեղակայված է արմատի ծայրամասում և ցողունի գագաթում:

Ծածկող հյուսվածքը բույսը պաշտպանում է արտաքին աշխարհի անբարենպաստ պայմաններից: Դրանից են կազմված բույսերիՀիմնական հյուսվածքի բջիջները մտնում են բույսերի բոլոր օրգանների կազմության մեջ: Դրանից են կազմված տերևի, ծաղկի և պտուղների փափուկ մասերը:

Հիմնական հյուսվածքի բջիջները մտնում են բույսերի բոլոր օրգանների կազմության մեջ: Դրանից են կազմված տերևի, ծաղկի և պտուղների փափուկ մասերը: Հիմնական հյուսվածքում կարող են պաշարվել տարբեր սննդանյութեր, դա հատկապես լավ է երևում գազարի և բազուկի դեպքում:

Փոխադրող հյուսվածքի միջոցով տերևներից դեպի արմատ և արմատից դեպի տերևներ են շարժվում ջուր, շաքար, աղեր և բազմաթիվ այլ նյութեր:

Մեխանիկական հյուսվածքը ամրություն է տալիս բույսի օրգաններին: Այս հյուսվածքի բջիջներն ունեն երկարավուն տեսք և ամուր բջջապատ:

Պատասխանել հարցերին

  1. Ի՞նչ է բջիջը։ Միմյանցից խիստ տարբերվող այնպիսի օրգանիզմներ, ինչպիսիք են՝ բակտերիաները, բույսերը, սնկերը, կենդանիները, այդ թվում նաև մարդը, ունեն միևնույն կառուցվածքային միավորը: Այդ տարրական կառուցվածքային միավորը, որից կազմված են բոլոր օրգանիզմները կոչվում է բջիջ:
  2.  Որո՞նք են բջջի բաղադրության հիմնական քիմիական տարրերը։ ածխածինը (C), ջրածինը (H), թթվածինը (O), ազոտը (N):
  3. Որո՞նք են բջջի հիմնական կառուցվածքային մասերը։ Բջջաթաղանթ՝Ցիտոպլազմա՝Կորիզ՝Օրգանոիդներ՝
  4. Ի՞նչ նշանակություն ունի բջջաթաղանթը։ սահմանազատում է բջջին շրջակայից,
    տալիս նրան որոշակի ձև,պաշտպանում միջավայրի ազդեցությունից,
    ապահովում շրջակայի հետ նյութերի փոխանակումը:
  5. Ի՞նչ նշանակություն ունի բջջաթաղանթը։ սահմանազատում է բջջին շրջակայից,
    տալիս նրան որոշակի ձև,պաշտպանում միջավայրի ազդեցությունից,
    ապահովում շրջակայի հետ նյութերի փոխանակումը:
  6. Ի՞նչ է հյուսվածքը։ Բջիջների այն խումբը,որոնք ունեն նույն ձևը, կառուցվածքը, ծագումը, կատարում են նույն ֆունկցիան և միմյանց հետ միացած են միջբջջային նյութով կոչվում են հյուսվածք:Մարդու օրգանիզմում կան 4 տեսակի հյուսվածքներ` էպիթելային, շարակցական, մկանային և նյարդային:
  7. Կենդանական ի՞նչ հյուսվածքներ գիտեք։ մկանային,նիարդային,էպիթելային,շարակցական
  8. Ի՞նչ հյուսվածքներ ունեն բսւյսերը։գոյացնող
    ծածկող
    հիմնական
    փոխադրող
    մեխանիկական
  9. Ո՞ր հյուսվածքն է կատարում բույսի և նրա օրգանների հենարանի դեր։մեխանիկական հուսվածքը

07.04.2023

Հետևյալ կոտորակը գրիր ավելի կարճ:

68,060000

Պատասխան՝68.06

Ո՞ր երկու հաջորդական բնական թվերի միջև է գտնվում 1,8 տասնորդական կոտորակը:

<1,8< 1,2

Համեմատիր −7.253 և 7.252 տասնորդական կոտորակները, օգտագործելով <,>,= նշանները:<

Թվերը դասավորիր նվազման կարգով:

0.258;0.93;0.362; 

Պատասխան՝0.258,0.362 0.93

Համեմատիր 2.4 և 2.48 կոտորակները:

Տեղադրիր <,>,= նշաններից մեկը:>

Պատուհանում տեղադրիր <,> կամ = նշաններից մեկը:

2,312 < 2,3120

Համեմատիր  9.436 ; 9.435 տասնորդական կոտորակները, օգտագործելով <,>,= նշանները:

9.436 < 9.435

Ընտրիր այն թվանշանները, որոնք աստղանիշի փոխարեն տեղադրելով, ստանում ենք ճիշտ անհավասարություն:

1.33>1.3∗

  • 9+
  • 8
  • 1
  • 4
  • 3
  • 7
  • 5
  • 2

Ո՞ր հատվածի երկարությունն է ավելի մեծ:

AB=5683 մմ,KL=569 սմ,XY=78 դմ,TP=2.3 մ

Ընտրիր ճիշտ պատասխանը:

  • TP
  • XY
  • KL+
  • AB

Ընտրիր x-ի այն արժեքները, որոնց համար 0,14<x<0,15 անհավասարությունը ճիշտ է:

  • 0,2
  • 0+
  • 0,1401
  • 0,156
  • 0,140
  • 0,146
  • 0,1
  • 1

 Ի՞նչ թիվ պետք է տեղադրել ∗-ի փոխարեն, որպեսզի −43.44<−∗3.44 անհավասարությունը լինի ճիշտ:

Պատուհանում թվերը տեղադրիր աճման կարգով, անջատիր դրանք ստորակետերով՝ առանց բաց տեղերի:

Պատասխան՝ 

ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ

առողջությունը դա մարդու վիճակնեէ երբ որ մարդը լավ է զգում։ Առողջուցյունը կախված հետեվյալ գործոներ․

1․սննդից

2․հիգենա

3․սրջակա միջավայրը

4․մարզանք

5․հոգեվիճակ

6․վնասակար սովորություններ

7․ժառանգականություն

8․վարքագիծ

9․փող

10․

հայելի

Լույսի աղբյուրները տեսանելի են նրանց արձակած լույսի շնորհիվ։

Այն մարմինները, որոնք լույս չեն արձակում, սակայն տեսանելի են, քանի որ անդրադարձնում են լույսի աղբյուրներից իրենց վրա ընկած լույսը՝ հանդիսանում են լույսի երկրորդային աղբյուրներ։

Լույսը լավ են անդրադարձնում հայելային, ողորկ մակերևույթները։Փորձը հաստատում է, որ հայելիները լույսն անդրադարձնում են որոշակի օրենքով, որը կոչվում է անդրադարձման օրենք։Ընկնող ճառագայթը և անդրադարձած ճառագայթը հայելու մակերևույթին տարված ուղղահայացի հետ կազմում են հավասար անկյուններ։Ընկնող ճառագայթի և հայելու մակերևույթին տարված ուղղահայացի կազմած անկյունը կոչվում է անկման անկյուն:Անդրադարձած ճառագայթի և հայելու մակերևույթին տարված ուղղահայացի կազմած անկյունը կոչվում է անդրադարձման անկյուն:Լույսի անդրադարձման անկյունը հավասար է անկման անկյանը:

Հայելիները լինում են հարթ, ուռուցիկ և գոգավոր:

Անդրադարձման երևույթի վրա է հիմնված հարթ հայելում առարկայի պատկերի ստացումը: Երբ առարկան տեղադրում ենք հայելու առջև, մեզ թվում է, որ ճիշտ իր նման մեկ այլ առարկա գտնվում է հայելու հետևում: Դա առարկայի պատկերն է:

Առարկայի պատկերը հայելում կեղծ է:

Առարկայի պատկերը հայելում միշտ ուղիղ է, այսինքն՝ շրջված չէ:

Առարկայի պատկերը հայելուց ունի նույն հեռավորությունը, ինչ առարկան:

Առարկայի պատկերի չափերը հավասար են առարկայի չափերին:Ի տարբերություն այլ մակերևույթների՝ հայելին գրեթե ամբողջովին անդրադարձնում է իր վրա ընկնող լույսը:Հայելային որոշ հատկություններ ունի ջրի անշարժ մակերևույթը, որում նույնպես կարելի է տեսնել շրջապատի մարմինների ոչ շատ հստակ պատկերը:

Անդրադարձումը լինում է հայելային և ցրիվ:

Հայելային մակերևույթներից լույսն անդրադառնում է զուգահեռ փնջերով՝ հայելային:

Խորդուբորդ մակերևույթներից լույսն անդրադառնում է տարբեր ուղղություններով՝ ցրիվ։ 

Կինոթատրոններում լույսի ցրիվ անդրադարձում առաջացնելու համար օգտվում են խորդուբորդ մակերևույթով էկրաններից, որպեսզի այն տեսանելի լինի դահլիճի բոլոր մասերից և չփայլի ինչպես ձեր գրատախտակը:

Լույսի ցրիվ անդրադարձման շնորհիվ են ծառերը, շենքերը և այլ առարկաներ երևում բոլոր կողմերից:

Լույսի բեկումը,ոսպնյակներ

Լույսի ճառագայթի ուղղության փոփոխությունը մի միջավայրից մյուսին անցնելիս, կոչվում է լույսի բեկում:

Լույսի բեկմամբ են բացատրվում բազմաթիվ օպտիկական երևույթներ. բերենք դրանցից մի քանիսը՝

1. ջրամբարի խորությունը մեզ թվում է ավելի փոքր քան իրականում է,  

2. ջրով լի բաժակի մեջ մտցված ձողիկը թվում է կոտրված,

3. հորիզոնի նկատմամբ Արեգակի և աստղերի դիրքը թվում է իրականից ավելի բարձր, իսկ Արեգակի չափերն ավելի մեծ, երբ այն հորիզոնին մոտ է:

4.մթնոլորտի անհամասեռությամբ և նրանում լույսի բեկմամբ է պայմանավորված աստղերի առկայծումը և օդատեսիլի (միրաժ) առաջացումը:

ղազարոս

Գրել է մանկավարժական–մեթոդական բազմաթիվ աշխատություններ։

1869 թվականին «Արարատ» ամսագրի առաջին համարներում հրապարակել է «խորհրդածություն դաստիարակության վերաբերյալ» հոդվածաշար։

Ձախից աջ՝ Գևորգ ԲաշինջաղյանԿոմիտաս, Ղազարոս Աղայան, Հովհաննես Թումանյան,ըգտհըյյյ Ավետիք Իսահակյան, (ներքևում) Վրթանես ՓափազյանԱրշակ Չոպանյան

Աղայանը մասնավորապես զբաղվել է տարրական ուսուցման հարցերով և մշակել մայրենի լեզվի ուսուցման ու գրագիտության մեթոդիկա։ Հենց այդ սկզբունքներով են կազմված նրա «Արևիկ» այբբենարանը, տարրական դպրոցի չորս տարիների «Ուսումն մայրենի լեզվի» («Մայրենի լեզու» Ա, Բ, Գ, Դ) դասագրքերը, իսկ «Ուսումն մայրենի լեզվի, պատկերավոր, այբբենարան և առաջին ընթերցարան»–ը 1875–1916 թվականների միջոցում լույս է տեսել 33 անգամ, գրեթե վերահրատարակվելով ամեն տարի։ Դրանցում ներկայացված են բանաստեղծություններպատմվածքներառակներհեքիաթներ և այլն։

Աղայանը հարստացրել է մեր թարգմանական գրականությունը ռուս և արևմտաեվրոպական դասական գրողներից կատարած թարգմանություններով ու փոխադրություններով։ Նա թարգմանել է Իվան ԿռիլովիՖրիդրիխ ՇիլլերիՀայնրիխ ՀայնեիԼև ՏոլստոյիՈւիլյամ Շեքսպիրի գործերը։

Ղազարոս Աղայանը նաև Թիֆլիսում Հովհաննես Թումանյանի կողմից ստեղծված Վերնատուն գրական խմբակի մշտական անդամներից էր։ Վերնատան մշտական անդամները շաբաթը մեկ-երկու անգամ հավաքվում էին Հովհաննես Թումանյանի տանը՝ իրար տեսնելու, զրույց անելու։ Այս հանդիպումների ընթացքում մեծ գրողները ընթերցում ու քննարկում էին համաշխարհային գրականության դասական և նոր հեղինակների գործերը, ինչպես նաև իրենց գործերն էին ներկայացնում ընդհանուր քննադատման։

ամիսներ և չորս եղանակ

ԱՄԻՍՆԵՐ ԵՎ ՉՈՐՍ ԵՂԱՆԱԿ

Մարտը տալիս է ձնծաղիկ,
Ապրիլը՝ կապույտ մանուշակ,
Մայիսին բացվում է վարդը,
Սոխակը երգում անուշակ։
Հունիսը մեզ խոտ է տալիս,
Իսկ հուլիսը առատ ցորեն,
Օգոստոսը տանձ ու խնձոր
Եվ ուրիշ շատ հասուն մրգեր։

Սեպտեմբերը մեզ տալիս է
Խաղողի բոլոր տեսակը.
Հոկտեմբերը՝ կարմիր գինի,
Նոյեմբերը՝ բողկն ու տակը։

Դեկտեմբերին ձյուն է գալիս,
Հունվարին ծածկվում սար ու ձոր,
Փետրվարին սկսվում է
Փոփոխակի ցուրտ ու տաք օր։

Ահա այսպես բոլոր տարին
Թավալվում է չորս շրջանում,
Այս պատճառով չորս ժամանակ,
Չորս եղանակ է մեզ բերում։

22.03.2023

1016. Դիրքային գրառումով գրե՛ք տասնորդական կոտորակը.

1)37,2

2)81,3

3)0,13

4)0,3

5)45,67

6)93,2

1017. Տասնորդական կոտորակը գրե՛ք սովորական կոտորակի տես քով.

ա) 3,87,387/100 

գ) 137,56, 13756/100

 ե) 1,001,  1001/1000

է) 3,5978,35978/10000

 բ) 16,99, 1699/100

դ) 0,003, 3/100

1019. Տասնորդական կոտորակի դիրքային գրառման մեջ ստորա կե­ տից հետո կա չորս թվանշան։ Որքա՞ն է այդ կոտորակի հայտա­ րարում եղած զրոների քանակը։ 4 զրո

1021․ Գրելով տասնորդական կոտորակը դիրքային գրառումով՝ գտե՛ք նրա ամբողջ մասը.

9,1

0,02

32,14

567,7

1024․ Ի՞նչ թվանշան է գրված 364, 50791 կոտորակի`

 ա) հարյուրյակների կարգում,+

բ) տասնորդականների կարգում,

գ) տասհազարերորդականների կարգում,

 դ) տասնյակների կարգում։  

1025․ Կարդացե՛ք կոտորակը.

ա) 0,385 ,0/1000

գ) 894,1503 ,8941503/10000

ե) –0,00301 ,-301/100000

22.03.2023

Ի՞նչ է բնութագրում ջերմաստիճանը։ջերմաստիճանը բնութագրում է ջերմություն։
Ե՞րբ են մարմինները ջերմային հավասարակշռության վիճակում։երբ որ համապատասխան ջերմաստիճան ունեն։
Ջերմաչափների ի՞նչ տեսակներ գիտեք։սնդիկավոր,հեղուկային,ելեկտրական և օպտիկական։
Ի՞նչպես պետք է օգտվել բժշկական ջերմաչափից։ բժշկական ջերմաչափը առաջին հերթին պետք է թաքահարել։

Ի՞նչ ջերմային երևույթներ գիտեք: հալում,պնդացում  խտացում եռռում գոլոշիացում։

  1. Ո՞ր երևույթներն են կոչվում հալում և պնդացում:երբոր մի նյութ պինդ վիճակից վերածվում է հեղուկ վիճակի և հակառակը։
  2. Ո՞ր մեծությունն է կոչվում եռման ջերմաստիճան :եռման ջերմաստիճանը 100c։
  3. Ո՞ր եչրույթներն են կոչվում գոլորշացում և խտացում: երբ որ ջուրը եռում է առաջանում է գոլոշի ։
  4. Ի՞նպես է առաջանում կայծակը:Ի՞նչ է որոտը:կայծակը առաջանում էն երբ որ երկու ամպեր դիպչում են միմիանց։
  5. Ի՞նչ է շանթարգելը, և ինպե՞ս է այն շինությունները պաշտպանում կայծակի հարվածից: շանթարգելը երկաթի կտոր է։
  6. Կայծակի ժամանակ ինչպե՞ս պետք է վարվեք,եթե հայտվել եք բաց տարածքում: պետք շուտ հեռանալ։
  7. Ո՞ր մարմին է կոչվում հաստատուն մագնիս:երբ որ մագնիսները իրար են կպչում։
  8. Մագնիսի ո՞ր մասերն են անվանում բևեռներ:մագնիսի ատոմները։
  9. Ի՞նչ է կողմնացույցը, և ինչո՞վ է պայմանավորված նրա աշխատանքը:կողմնացույցը ցույց է տալիս չանապարհը։
  10. ցՁեզ հայտնի ո՞ր բնագավառներում են օգտագործվում մագնիսները:մագնիսները օգտագործվում են երկաթի վրա